«Թիմ «33» (ռուս.՝ «Команда «33»), խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Գուսարովը[1][2][3] Ալբերտ Լիխանովի «Զինվորական էշելոն» վեպի մոտիվներով Սվերդլովսկի կինոստուդիայում 1987 թվականին։

Թիմ «33»
ռուս.՝ Команда «33»
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Գուսարով
Սցենարի հեղինակՎալենտին Չերնիխ
ԴերակատարներՅուրի Նազարով և Ալեքսանդր Ռախլենկո
Նկարահանման վայրԵկատերինբուրգ
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

Սյուժե

խմբագրել

Տեղի է ունենում զինվորական ծառայության զորակոչ։ Երիտասարդ տղաները զինկոմիսարիատից ստանում են ծանուգրեր և բուժզննում անցնելով՝ մինչև ծառայության սկսվելը մնացած օրերը տարբեր կերպ են անցկացնում. մեկը գնում է դիսկոտեկ, մեկը՝ բնության գիրկն է մեկնում ընկերների ընկերակցությամբ, իսկ մեկը նույնիսկ խուլիգանություն է անում՝ կռիվ սարքելով։ Փոխգնդապետ Նիկիտինը մի խումբ սպաների հետ հատուկ զինվորական էշելոնում ուղեկցում է նորակոչիկներին՝ դեպի ապագա ծովային հետևակայինների ծառայության վայր՝ Հեռավոր Արևելք։ Այնտեղ հասնելու համար նրանք ունեն մի քանի օր։ Հենց այստեղ է, որ այս գնացքի վագոններում, երբ արդեն նրանց կողքին չեն իրենց հայրերն ու մայրերը, երիտասարդ զորակոչիկները պետք է սկսեն ուժեղ բնավորություն դրսևորել և ստանան իրական բանակային կյանքի առաջին փորձը։

Ֆիլմը 80-ականների վերջին զորակոչիկներին ցուցադրել են որպես բանակում ծառայելու համար ձեռնարկ։

Դերերում

խմբագրել
  • Յուրի Նազարովփոխգնդապետ Նիկիտին
  • Ալեքսանդր Ռախլենկո – կապիտան Ցվետկով (էշելոնի ուղեկցող)
  • Սերգեյ Տեզով – կոմերիտկազմակերպիչ Անդրեյ Դյոմին
  • Ալեքսեյ Ռոժդեստվենսկի – Իգոր Յամպոլսկի
  • Սերգեյ Սոզինով – Վիկտոր Կուպրիյանովիչ Բարաբանով
  • Գենադի Սիդորով – Սոկոլով
  • Սերգեյ Պոժոգին – Կոզին
  • Վալերի ՆեմեշաևՊախոլկին
  • Վլադիմիր Բելոուսով – Ալեքսանդր Սերգեևիչ Գոլուբոկ
  • Միլենա Տոնտեգոդե – Մարինա, ուղեկցող-սպեկուլյան
  • Վալերի Խրամցով – ավագ լեյտենանտ Անդրեյ Պետրովիչ Ֆիրսով
  • Վիկտոր Գրիգորյուկ – դոկտոր Սկրուլ
  • Ալեքսանդր Նովիկով – սերժանտ Մորգուն
  • Օլեգ Մոկշանցև – Ստեպան Իլյիչ, գնդապետ, զինկոմ
  • Վլադիմիր Ֆիրսով – Ագեև
  • Ալեքսանդր Կոդանև – Դիկարյով
  • Վյաչեսլավ Բելոուսով – «Անգլիացի»
  • Տատյանա Նազարովա – սպիտակ թիկնոցով աղջիկ, Գոլուբոկի սիրած աղջիկը
  • Վլադիմիր Կադոչնիկով – Յակով Սեմյոնովիչ, ունիվերսամի տնօրեն
  • Լարիսա Գրետչինա

Էպիզոդներում

Յուլիա Ջերբինովա, Նատալյա Կոռնեևա, Տատյանա Ագրիզկովա, Օլգա Բելյաևա, Յանա Չաբան, Նիկոլայ Գուսարով, Յուրի Ալեքսեև, Եվգենի Կապլուն, Ալեքսանդր Մորոզով, Լեոնիդ Օսոկին, Լյուբով Տեպլովա, Ալեքսանդր Պապչենկո, Սոֆյա Տիունովա, Ալեքսանդր Մյակուշկո, Սերգեյ Ռոգոժին, Գեորգի Բովիկին, Միխայիլ Ստրելկով, Եվգենի Կոյչիև, Կոնստանտին Բարսուկով, Ալեքսանդր Անտոնով, Վալերի Միկրյուկով։

Նկարահանումներ

խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են Սվերդլովսկում, ֆիլմի կադրերում ցուցադրվում են «Մալախիտ» ռեստորանը, «Յուբիլեյնայա» հյուրանոցը, «Օկեան» խանութը և այլ վայրեր[4]։

Նկարանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Վալերի Զելենսկի, Վալենտին Չեռնիխ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Գուսարով
  • Բեմադրող օպերատոր՝ Գեորգի Մայեր
  • Երգերի հեղինակ և կատարող՝ Ալեքսեյ Մոգիլևսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Լուկինով
  • Հնչյունային օպերատոր՝ Ն. Շեստակով
  • Ռեժիսոր՝ Լ. Պետրով
  • Օպերատոր՝ Վ. Պետուխով
  • Զգեստների նկարիչ՝ Օլգա Գուսակ
  • Նկարիչ-դիմահարդար՝ Լ. Մոչալովա
  • Նկարիչ-լուսանկարիչ՝ Վ. Շեստակովա
  • Մոնտաժող՝ Լ. Պուտյատինա
  • Խմբագիր՝ Բ. Կոսինսկի
  • Երաժշտական խմբագիր՝ Ի. Օռլով
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Ս․ Կիսել
  • Համակցված նկարահանումների նկարիչ՝ Ս. Մալիշև
  • Լույսի վարպետ՝ Ն. Կրուշին
  • Խորհրդատուներ՝ Ն. Մարտինյուկ, Ա. Պուգաչով, Յու. Ալեքսեև
  • Վարչական խումբ՝ Ե. Զայցևա, Ս. Կրապիվա, Ե. Սպիրկինա
  • Տնօրեն՝ Վալերի Մինլիկեև

Սաունդթրեք

խմբագրել

Ֆիլմում հնչում են Ալեքսեյ Մոգիլևսկու, Լև Բարաշկովի, «Ասոցիացիա» և «Պերվոուրալսկ» խմբերի երգերը, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», Լև Բարաշկովի «Главное, ребята, сердцем не стареть» և «Europe» խմբի «The Final Countdown» երգերը։ Ֆիլմի հենց սկզբում դիսկոտեկում հնչում է «Մոդեռն Թոքինգ» խմբի «Hey You» երգը։

# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Вьюн над водой»  Ռուսական ժողովրդական երգ 2:25
2. «Мы голосуем»  Ասոցիացիա 2:56
3. «Russian metal»  Ասոցիացիա 1:58
4. «Луна»  Первоуральск 3:02
5. «Здравствуй, девочка»  Первоуральск 4:45
6. «Команда 33»  Ալեքսեյ Մոգիլևսկի 2:43
7. «Корабли»  Ասոցիացիա 5:17
8. «Подполье»  Ալեքսեյ Մոգիլևսկի 4:11
9. «Вьюн над водой (գործիքային տարբերակ)»  Ալեքսեյ Մոգիլևսկի 2:28

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Россия в зеркале кино». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  2. Смерть в погоне за мечтой. К 55‑летию Ольги Беляевой
  3. Бесплатный показ военных фильмов пройдет в Барнауле 22 и 23 февраля
  4. В главной роли — Екатеринбург 10 фильмов, снятых в столице Урала Արխիվացված 2021-04-14 Wayback Machine // Культура Екатеринбурга

Աղբյուրներ

խմբագրել
  • Команда «33» // Советские художественные фильмы: аннотированный каталог, Том 11 / Мария Павлова. — М.: «Нива России», 1995. — стр. 329
  • Команда «33» // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 203

Արտաքին հղումներ

խմբագրել