Թինոս
Թինոս (հուն․՝ Τήνος [ˈtinos]) հունական կղզի Եգեյան ծովում, տեղակայված է Կիկլադայի կղզեխումբ։ Հնում Թինոսը հայտնի էր Օֆիուսա (հունարեն օֆիս բառից, որը նշանակում է օձ) և Հիդրոեսա (հունարեն հիդրո բառից, որը նշանակում է ջուր) անուններով։ Մոտ կղզիներն են Անդրոս, Դելոս և Միկոնիս։ Այն ունի 194,464 կմ² տարածք (75,083 մղոն²)[1] և 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 8,636 բնակչություն։
Թինոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Tinos Regional Unit? |
ԲԾՄ | 729 մետր |
Մակերես | 196,984 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Կիկլադներ |
Ջրլիցի ափին | Եգեյան ծով |
Թինոսը հույների շրջանում հայտնի է Պանագիայի ավետարանչական եկեղեցով, շուրջ 80 ճախարակներով[2], 1000 աղավնատներով, 50 ակտիվ գյուղերով և Էկզոմվորգ լեռան վրա գտնվող վենետիկյան ամրոցներով։ Թինոսում գոյություն ունեն ինչպես հույն ուղղափառ, այնպես էլ հռոմեացի կաթոլիկ բնակչություն։ Կղզին հայտնի է իր քանդակագործներով ու նկարիչներով, ինչպիսիք են՝ Նիկոլաո Գիզը, Յանուլիս Խալեպասը և Նիկոֆորոս Լայտասը։
Կղզին գտնվում է Կիկլադես կղզու հարևանությամբ։ Պանագիայի ավետարանչական եկեղեցու շնորհիվ, այն իսկապես ունի հրաշալի տեսք։ Այնտեղ է գտնվում Մարիամ Աստվածածանի արձանը, որը ուխտագնացության կենտրոն է։ Այստեղ հազարավոր զբոսաշրջիկներ են հաճախում։ Սա թերևս ամենաուշագրավ և ամենաակտիվ ուխտագնացության կենտրոններից է Միջերկրական ծովի արևելյան տարածքում։ Շատ ուխտավորներ լաստանավով անցնում են 800 մետր տարածք՝ ձեռքերը պարզելով եկեղեցուն՝ որպես նվիրվածության նշան։
Պատմություն
խմբագրելՀնում կղզին կոչվում էր Թենոս (հին հունարեն՝ Τῆνος): Տարբեր աղբյուներից հայտնի է դառնում, որ կոչվել է նաև Հիդրուսա (Ὑδροῦσσα, Ὑδρόεσσα), և Օֆիուսա, քանի որ այնտեղ շատ օձեր կային։ Ասում են, որ Բորեասի որդիները Հերակլեսի կողմից այնտեղ են սպանվել[3]։ Քսերքսեքս Ա-ի օրոք Հունաստան ներխուժած թենոսցիները ստիպված էին ծառայել պարսկական նավատորմում։ Տեղի է ունեցել Սալամիսի ճակատամարտը (Մ.թ.ա. 480 թվականին) և ըստ այդմ՝ թենոսցիների մասին գրվեց Դելֆիի եռոտանու վրա՝ հունական պետությունների ցանկում, որոնք ջախջախեցին պարսիկներին։ Պաուսանիասը վկայում է, որ թենոսցիների անունը գրված է նաև Օլիմպիական Զևսի արձանի վրա, քանի որ նրանք կռվել էին Պլատեայի ճակատամարտում։ Այնուհետև թենոսցիները կազմեցին Աթենական ծովային միության մի մաս և հիշատակվում են Սիցիլիայի արշավախմբի ժամանակ Աթենքի դաշնակիցների մեջ։ Նրանք տարեկան մուծում էին 3600 դրախմա, որից կարելի է եզրակացնել, որ ապրել են բարեկեցիկ կյանքով[4]։ Փերայի Ալեքսանդր թագավորը որոշ ժամանակ Թենոսը վերցրեց իր տիրապետության տակ[5], սակայն կղզին Մարկոս Անտոնիոս կողմից տրվեց Հռոդոսին[6]:
Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, Թենոսը այն կղզիներից մեկն էր, որ ղեկավարվում էին Վենետիկի քաղաքացիների կողմից, և պատկանում էր Անդրեա Ղիսիին, որի ժառանգները պահեցին կղզին մինչև 1390 թվականը, երբ ընտանիքի վերջին անդամը կառավարում էր Վենետիկը[7][8]։ Այն ղեկավարվում էր Վենետիկի կողմից մինչև 1821 թվականը, երբ Թենոսը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից (տես՝ Օսման-Վենետիկյան պատերազմ) և հայտնի դարձավ Իստենդիլ անունով։ Օսմանցիները Թենոսը պահեցին մինչև 1821 թվականը, երբ բնակիչները միացան Հունաստանի անկախության պատերազմին[9]։
Այդ ժամանակաշրջանում աննախադեպ աճ է գրանցում ծովահենությունը։ Նորին մեծության նավերից (անգլ՝ Her Majesty's Ship) կազմված նավատորմը Ալեքսանդրիայի կղզեխմբում և Սիրիայի ափերին իրականացնում է հակածովահենային օպերացիա։ 1826 թվականի հուլիսի 27-ին, Քեմբրիական նավերը հարձակվեցին և գրավեցին ծովահենների ռմբակոցծիչ նավը, որի արդյունքում զոհվեցին 5 և վիրավորվեցին մի շարք ծովահեններ։
Oգոստոսի 15-ը հիշատակվում է որպես հունական խաչակիր Էլլիի նահատակման օր։ Նա 1940 թվականին՝ խաղաղության տարիներին սուզանավով անցել է Դելֆինոյի կողմը։ Էլլին մասնակցում էր քնած տոնի տոնակատարություններին։ Երեք տորտորպեդոները կրակ են բացել Էլլիի վրա։ Այդ ժամանակ 9 նավաստիներ և սպաներ սպանվեցին, իսկ 24 վիրավորվեցին։ Նույն սուզանավը փորձել է տապալել նավահանգստում կայանած M/V Elsi և M/V Hesperos նավերին։ Այդ փորձը ձախողվեց, և նրանք վնասեցին միայն նավահանգստում գտնվող մի փոքրիկ նավակի։
Աշխարհագրություն
խմբագրելԹինոսն ունի տարբեր տեսակի լանդշաֆտներ։ Հյուսիսային և հարավային ափերին շատ լողափեր կան։ Ցիկնյասը կղզու ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 750 մետր (2460 ոտնաչափ)։ Այն գտնվում է Լիվադա գյուղում։ Էկզոբուրգո լեռը բավականին հստակ է և ի տարբերություն մյուս ցիկլադյան լեռների, ունի խճճված տեսք և նման է Ալպերում գտնվող տների տեսքին։ Ցիկնյասի և Էկզոբուրգոյի միջև ընկած է Ֆալաթադոսի պտղաբեր դաշտը։ Այս տարածքը եզակի է կղզում, քանի որ ունի համեմատաբար հարթ տեղանք (ունի 300 մետր բարձրություն (980 ոտնաչափ))։ Այս տարածքը պետք է դառնար օդանավակայան, սակայն Ֆելատադոս և Ստենի քաղաքներում Մելտեմի քամին խանգարեց նախագծի իրագործմանը։
Վոլաքսի տարածքը բավականին քարքարոտ է։ Վոլաքս գյուղը գտնվում է այդ լանդշաֆտի կենտրոնական մասում։ Արևմուտքում Պիրգոսին շրջափակող լեռներում շատ կան Հունաստանում ամենագեղեցիկ կանաչ մարմարից։
Ամբողջ Թինոս կղզու շրջակայքը տարատեսակ քարերից է կազմված։ Բլուրները պատված են քարերով, և յուրաքանչյուր գյուղ հարևանին միացած է քարե միջանցքների միջոցով, որոնք իրար զուգահեռ են։
Կղզու հանքային ռեսուրսները ներառում են մարմար, Վերդե անտիկո, ասբեստ և գրանիտային հանքավայր՝ Վոլաքսի մոտակայքում (հայտնի է նաև որպես Վոլկասա)։
Կառավարում
խմբագրելԹինոսը հարավային Էգեյան շրջանի առանձին տարածաշրջանային ստորաբաժանում է։ Որպես Կալիկրաթիսի 2011 թվականի կառավարության բարեփոխումների մաս՝ Թինոս շրջկենտրոնը ստեղծվել է նախկին Կիկլադայի պրեֆեկտուրայի մի մասից։ Նույն բարեփոխման արդյունքում Թինոսի քաղաքապետարանը ստեղծվել է նախկին 3 քաղաքապետարանների միացման արդյունքում[10]։
Նահանգ
խմբագրելԹինոսի նահանգը Կիկլադայի (հուն․՝ Επαρχία Τήνου) պրեֆեկտուրայի նահանգներից մեկն էր։ Այն ուներ նույն տարածքը, ինչ ներկայիս տարածքային ստորաբաժանումը[11]։ Այն վերացվել է 2006 թվականին։
Կլիմա
խմբագրելԹինոսը ունի միջերկրածովային կլիմա։ Ունի տաք և չոր ամառներ, մեղմ ու խոնավ ձմեռներ։ Կղզում հաճախ լինում է էթեզիացիներ (հայտնի է մելտեմի քամիներ անվանմամբ) Էգեյան ծովի չոր և ուժեղ հյուսիսային քամիներ, որոնք փչում են մայիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը։ Նրանք շատ ուժեղ են ցերեկը, գիշերը քամիները դադարում են, բայց լինում են նաև այնպիսիս դեպքեր, երբ քամին շարունակվում է օրերով առանց դադարի։ Մելտեմի քամիները շատ վտանգավոր են նավաստիների համար, քանի որ նրանք իրենցից առաջ որևէ նախազգուշացում չունեն։
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
Բարձր | 14 °C | 15 °C | 16 °C | 19 °C | 22 °C | 26 °C | 28 °C | 28 °C | 26 °C | 23 °C | 19 °C | 15 °C |
Ցածր | 10 °C | 10 °C | 11 °C | 13 °C | 17 °C | 21 °C | 23 °C | 24 °C | 21 °C | 19 °C | 15 °C | 12 °C |
Տեղումներ | 8 | 7 | 5 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 6 | 11 |
Քամու արագությունը կմ\ժ | 29 | 30 | 26 | 20 | 21 | 23 | 23 | 26 | 23 | 26 | 23 | 28 |
Փոխադրումներ
խմբագրելԹինոսն ունի երեք նավահանգիստներ, մեկը՝ ուղևորատար նավակների համար, իսկ երկուսը՝ լաստանավերի, որոնք ավտոմեքենաներ են տեղափոխում Միկոնիս, Պիրաեուս, Ռաֆինա, Անդրոս և Սիրոս։ Թինոս քաղաքից մոտ 2 կիլոմետր հեռու գտնվում է Աղիոս Ֆոկաս լողափը, որտեղ ուղղաթիռ կա։ Կան ավտոբուսներ, որոնք կանոնավոր կերպով աշխատում են և Թինոս քաղաքը կապում գյուղերի հետ։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Բժիշկ և գրող՝ Մարկոս Ֆիլիպոս Զալոնիս
- Քանդակագործ՝ Lazaros Fytalis, sculptor
- Քանդակագործէ Դիմիտրոս Ֆիլիպոտիս
- Քանդակագործ՝ Յաննուլիս Չալեպաս (1851–1938)
- Քանդակագործ՝ Լազարոս Սոչոս (1862-1911)
- Նկարիչ՝ Նիկիֆորոս Լայտաս (1832-1904)
- Նկարիչ՝ Նիկոլայոս Գայսիս (1842–1901)
- Քանդակագործ՝ Ջորջոս ՎիտալիսGeorgios Vitalis
- Քանդակագործ՝ Անտոնիոս ՍոչոսAntonios Sochos
- Երաժիշտ՝ Stelios Perpiniadis (1923–1977)
- Դերասան՝ Էրրիկոս Կոնտարինիս (1906–1971)
- Դերասան՝ Սպրայոս Պատրիկիոս
- Դերասան՝ Վանգելիս Պրոտոպապաս (1917–1995)
- Քանդակագործ՝ Լեֆտերիս Վալակաս
- Բասկետբոլիստ՝ Ֆրագիսկոս Ալվերտիս
- Քաղաքագետ՝ Ալեկոս Ալավանոս
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսարան Կոլիբիտրա լողափից
-
Փողոց Թինոսում
-
Քաղաքի կենտրոնը
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece.
- ↑ «Art & Tradition:Windmills». Municipality of Tinos. www.tinos.gr. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Apollon. 1.1304, with Schol.
- ↑ Franz, Elem. Epigr. Gr. No. 49.
- ↑ Dem. c. Polycl. p. 1207
- ↑ Appian, B.C. 5.7.
- ↑ William Miller, The Latin Orient (London: Society for Promoting Christian Knowledge, 1920), p. 39
- ↑ D. Jacoby, La féodalité en Grèce médiévale. Les « Assises de Romanie », sources, application et diffusion (1971), p. 237
- ↑ 40.pdf Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
- ↑ «Kallikratis reform law text» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Detailed census results 1991» (PDF). (39 MB) (հուն.) (Ֆրանսերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- The official travel guide of Tínos Արխիվացված 2009-07-14 Wayback Machine (հուն.)
- Official website of Municipality of Tinos (հուն.)
- Official website of Municipality of Exomvoúrgo Արխիվացված 2021-02-24 Wayback Machine (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինոս» հոդվածին։ |