Թմբկաթաղանթ
Թմբկաթաղանթը բարակ թաղանթ է, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից։ Այն անթափանցելի է օդի, հեղուկի համար և խոչընդոտում է օտարածին մարմինների մուտքը դեպի թմբկախոռոչ։ Թմբկաթաղանթի միջոցով ձայնային տատանումները հասնում են ներքին ականջին։ Թմբկաթաղանթ ունեն բոլոր ողնաշարավորները (բացառությամբ պոչավոր և անոտ երկկենցաղների և փորող օձերի[1]):
Մարդկանց մոտ այն տեղադրված է արտաքին լսողական անցուղու խորքում։
Բնութագրություն
խմբագրելԹմբկաթաղանթին բնորոշ են`
Անատոմիական կառուցվածք
խմբագրելԹմբկաթաղանթի մեմբրանը կազմված է երեք շերտից[2]՝
- Արտաքին շերտ` կազմված է էպիդերմիսից, որը արտաքին լսողական անցուղու շարունակությունն է համարվում։
- Միջին շերտ` բաղկացած է մանրաթելային երկու շերտից՝ ճառագայթային և շրջանաձև։ Վնասվելու դեպքում միջին շերտը չի վերականգնվում։
- Ներքին շերտ` կազմված է թմբկախոռոչը պատող լորձաթաղանթից։
Ձայնի ընկալում
խմբագրելԱրտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում են լսողության անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախականությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախականության և ուժգնության զանազանում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Барабанная перепонка Симкин Г. Н. Большая советская энциклопедия. 3-е изд. Т. 2. — М.: Советская энциклопедия, 1970. — 632 с.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Гапанович В. Я., Александров В. М. Оториноларингологический атлас. — Минск: «Вышейшая школа», 1989.
- Funnell W. R. J. & Laszlo C. A. A critical review of experimental observations on eardrum structure and function (англ.). ORL J Otorhinolaryngol Relat Spec. 1982;44(4):181–205. audilab.bmed.mcgill.ca. Дата обращения 18 апреля 2013. Архивировано 30 апреля 2013 года. (PMID 7050811)
- Balasubramanian T. Tympanic Membrane (англ.). drtbalu.com (2006). Дата обращения 18 апреля 2013. Архивировано 30 апреля 2013 года.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թմբկաթաղանթ» հոդվածին։ |