Թոդ Ֆիլիպս
Թոդ Ֆիլիպս (անգլ.՝ Todd Phillips, ի ծնե ազգանունը՝ Բանզլ (անգլ.՝ Bunzl), դեկտեմբերի 20, 1970[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Առավել հայտնի է «Տղաները Վեգասում», «Ջոկեր» և «Բորատ» ֆիլմերով։
Թոդ Ֆիլիպս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 20, 1970[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, դերասան, կինոդերասան և ռեժիսոր |
IMDb։ | ID 0680846 |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՖիլիպսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում՝ հրեաների ընտանիքում[3][4]։ Նրա ծնողները՝ Լորետա Ֆիլիպսը և Փիթեր Բանզլն են, ովքեր բաժանվել են, երբ Ֆիլիպսը դեռ երեխա էր և 16 տարեկան հասակում նա իր ազգանունը Բանզլից Ֆիլիպս է փոխել։ Քույրը դերասանուհի Ջիլ Գինզբերգն է։
Սովորել է New York University Film School-ում, որը թողել է, որպեսզի կենտրոնանա իր առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Hated: GG Allin and the Murder Junkies» վրա, որը պանկ ռոքեր GG Allin-ի կյանքի և մահվան մասին է։ Այդ ժամանակ նա աշխատում էր St. Mark’s Place փողոցում գտնվող շուրջօրյա վիդեո խանութում, որը մասնագիտացված է բաց և հազվագյուտ ֆիլմերի վաճառքի վրա։ Նա նաև HBO հեռուստաալիքի «Taxicab Confessions» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում վարորդներից մեկի դերն է կատարել[5]։
Կարիերա
խմբագրելՆրա առաջին ֆիլմը «Hated: GG Allin and the Murder Junkies»-ն է, որը փանկ ռոքեր GG Allin-ի մասին է։ Այս ֆիլմը նա ստեղծել է ուսանողական տարիներին, երբ սովորում էր New York University Film School-ում, որը դարձել է այդ ժամանակի ուսանողական շահույթապես ամենահաջողակ ֆիլմերից մեկը և նույնիսկ ցուցադրվել է որոշ կինոթատրոններում[6]։ Հաջորդ ֆիլմը դարձել է քոլեջի եղբայրության մասին՝ «Եղբայրության տուն» վավերագրական ֆիլմը, որը նա ստեղծել է Էնդրյու Գարլենդի հետ։ Պրեմիերան տեղի է ունեցել 1998 թվականին «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն ժյուրիի կողմից արժանացել է մրցանակի՝ անսովոր փաստագրական ֆիլմի համար[7]։ Այն արտադրել է HBO-ն, սակայն այդ հեռուստաալիքով երբեք եթեր դուրս չի եկել, քանի որ ֆիլմի նկարահանման մասնակիցներից շատերին վճարված չի եղել։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1994` Hated։ GG Allin & the Murder Junkies
- 1998` Եղբայրության տուն / Frat House
- 2000` Ճանապարհորդություն
- 2000` Դառը-քաղցր մոթել
- 2003` Հին դպրոց
- 2004` Ստարսկի և Հատչ
- 2006` Սրիկաների դպրոց
- 2008` The More Things Change…
- 2009` Տղաները Վեգասում
- 2010` Վերջնաժամկետ
- 2011` Խումար։ Մաս 2
- 2013` Խումար։ Մաս 3
- 2016` Պատերազմի շներ
- 2019` Ջոկեր
Պրոդյուսեր
խմբագրել- 1994՝ Hated։ GG Allin & the Murder Junkies
- 1996՝ Screwed
- 1997՝ Taxicab Confessions
- 1998՝ Եղբայրության տուն
- 2000՝ Դառը-քաղցր մոթել
- 2003՝ Հին դպրոց
- 2006՝ All the King's Men
- 2006՝ Սրիկաների դպրոց
- 2008՝ The More Things Change…
- 2009՝ Տղաները Վեգասում
- 2010՝ Վերջնաժամկետ
- 2011՝ Խումար։ Մաս 2
- 2012՝ Նախագիծ X
- 2013՝ Խումար։ Մաս 3
- 2015՝ Մթության շրջանները
- 2016՝ Պատերազմի շներ
- 2018՝ Աստղ է ծնվել
- 2019՝ Ջոկեր
Սցենարիստ
խմբագրել- 1994՝ Hated։ GG Allin & the Murder Junkies
- 2000՝ Ճանապարհորդություն
- 2003՝ Հին դպրոց
- 2004՝ Ստարսկի և Հատչ
- 2006՝ Բորատ
- 2006՝ Սրիկաների դպրոց
- 2009՝ Ճանապարհորդություն 2
- 2010՝ Վերջնաժամկետ
- 2011՝ Խումար։ Մաս 2
- 2013՝ Խումար։ Մաս 3
- 2016՝ Պատերազմի շներ
- 2019՝ Ջոկեր
Դերասան
խմբագրել- 2000՝ Ճանապարհորդություն՝ սիրեկան ավտոբուսում
- 2003՝ Հին դպրոց՝ Gang Bang Guy
- 2009՝ Տղաները Վեգասում՝ Պարոն Քրիպի
- 2010՝ Վերջնաժամկետ՝ Բարի
- 2011՝ Խումար։ Մաս 2՝ Պարոն Քրիպի
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2019 թվականին «Ջոկեր» ֆիլմը Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ժամանակ «Ոսկե առյուծ» մրցանակն է ստացել[8]։
- 2007 թվականին «Բորատ» ֆիլմը առաջադրվել է Օսկարի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում[9]։
- 2010 թվականին «Տղաները Վեգասում» ֆիլմը Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությունում հաղթել է «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Paskin, Willa. «Zach Galifianakis Breaks His Silence About Mel Gibson». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Bloom, Nate (2016 թ․ օգոստոսի 26). «celebrity jews». J. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Todd Phillips keeps 'em laughing». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «SuicideGirls». SuicideGirls. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Todd Phillips- Director of Road Trip». www.dvdtalk.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Главный приз Венецианского кинофестиваля достался «Джокеру»». Meduza.io. meduza.io. 23:34, 7 сентября 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ http://oscar.kinonews.ru/2007/#nom20
- ↑ http://globus.kinonews.ru/2010/#nom89
Արտաքին հղումներ
խմբագրել- Թոդ Ֆիլիպս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոդ Ֆիլիպս» հոդվածին։ |