Թոլկոթ Պարսոնս (անգլ.՝ Talcott Parsons, դեկտեմբերի 13, 1902(1902-12-13)[1][2][3][…], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[4] - մայիսի 8, 1979(1979-05-08)[1][3][5], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), սոցիոլոգ, կենսաբան։

Թոլկոթ Պարսոնս
Talcott Parsons
Ծնվել էդեկտեմբերի 13, 1902(1902-12-13)[1][2][3][…]
Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 8, 1979(1979-05-08)[1][3][5] (76 տարեկան)
Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանOld Burying Ground
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսոցիոլոգ, համալսարանի դասախոս և կենսաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Ամերիկյան սոցիոլոգիական միության նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (1925)[6], Ամհերստի քոլեջ (1924)[7] և Հայդելբերգի համալսարան (1927)[7]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8] և գերմաներեն
Գիտական ղեկավարEdgar Salin?[6]
Եղել է գիտական ղեկավարHarold Garfinkel?, Clifford Geertz?, Robert Neelly Bellah?, Jesse R. Pitts?, Morris Zelditch?, Marion J. Levy Jr.?, Jackson Toby?[9], Robert F. Bales?[9], Edward Clifton Devereux?[9], Ռոբերտ Քինգ Մերտոն[10], Edward Laumann?[11] և Albert K. Cohen?
Հայտնի աշակերտներJeffrey C. Alexander?
Պարգևներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Երեխա(ներ)Charles Parsons?
ՀայրEdward Smith Parsons?
ՄայրMary Augusta Parsons?[13]
 Talcott Parsons Վիքիպահեստում

Պարսոնսը ամերիկյան սոցիոլոգ-տեսաբան է, կառուցվածքային-ֆունկցիոնալիզմի հիմնադիրը, ժամանակակից տեսական սոցիոլոգիայի և սոցիալական մարդաբանության հիմնադիրներից մեկը։ Հոգևորականի որդի։ Ուսումնասիրել է կենսաբանություն և փիլիսոփայություն Ամհերսթյան քոլեջում, հետո սովորել է Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցում և Հեյդելբերգյան համալսարանում, ուր և պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը տնտեսագիտության գծով։ 1927-1973 թվականներին դասավանդել է Հարվարդում, որտեղ էլ ստեղծել և ղեկավարել է սոցիալական հարաբերությունների միջդիսցիպլինային բաժանմունքը։ 1962-1968 թվականներին մի քանի անգամ եղել է ԽՍՀՄ-ում, տարբեր սեմինարների մասնակցելու նպատակով։

Պարսոնսը համարվում է ժամանակակից սոցիալական գիտության հիմնադիրներից մեկը։ 50-ական թվականներին Պարսոնսը կանգնած էր պրոֆեսիոնալ սոցիոլոգիայի ձևավորման, նաև Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի ստեղծման ակունքներում, որի նախագահն էլ դարձավ հենց ինքը։ Նրա հիմնական աշխատանքներն են.

  • "Սոցիալական գործողության կառուցվածքը" (1937)
  • "Սոցիալական համակարգ" (1951)
  • "Գործողության ընդհանուր տեսության ձևավորման մասին" (1951)
  • "Տնտեսությունը և հասարակությունը" (1956)
  • "Գործողության տեսություն և մարդկային գոյություն" (1978)

Պարսոնսի գիտական փնտրտուքի նպատակն էր կառուցել տեսական համակարգեր, որոնք կարող են ապահովել կայունություն և հասարակության գոյությունը։ Նա հասարակությունը դիտարկում է որպես մարդկանց փոխգործողությունների անվերջ բազմություն, որում առկա են հարաբերական կայուն բնագավառներ, որոնք նա անվանում է կառուցվածքներ, որոնք էլ ունեն որոշակի դեր և նշանակություն. սա Պարսոնսն անվանում է ֆունկցիաներ։

Հասարակության կայունության և կենսունակության իրականացումը տեղի է ունենում 4 ֆունկցիոնալ պահանջմունքների համակարգին համապատասխան։ Դրանք են՝

  • ադապտացիայի (հարմարվողականություն),
  • նպատակին հասնելու,
  • ինտեգրացիայի,
  • մոդելի պահպանման ֆունկցիաները։

Ադապտացիայի ֆունկցիան ապահովում է տնտեսական ենթահամակարգը, ինտեգրացիայի ֆունկցիան ապահովում են իրավական ինստիտուտները և սովորույթները, մոդելի պահպանման ֆունկցիան՝ հավատալիքների համակարգը, բարոյականությունը և սոցիալականացման գործակալները (ընտանիք, դպրոց, հասակակիցների խմբեր և այլն)։ Ցանկացած հասարակության քաղաքական ֆունկցիաները կայանում են՝ ելնելով կոլեկտիվ նպատակներից և կողմնորոշումներից։

"Քաղաքական իշխանություն" հասկացության մասին

խմբագրել

Ըստ Պարսոնսի, իշխանությունը հասկացվում է որպես միջնորդ, որը նույնական է դրամի հետ։ Այն վերարտադրվում է քաղաքական համակարգի ներսում և թափանցում է հասարակության 3 ֆունկցիոնալ ենթահամակարգերը.

  • տնտեսական ենթահամակարգ
  • ինտեգրացիայի ենթահամակարգ
  • կուլտուրական ձևերի պահպանման ենթահամակարգ։

Պարսոնսը գտնում է, որ հակիրճ նկարագրելով դրամի հատկությունները, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ իշխանության հատկությունների առանձնահատկությունը։ Ինչպես պնդում են տնտեսագիտության դասականները՝ դրամը միաժամանակ իրենից ներկայացնում է որպես փոխանակման միջոց, "արժեքային էտալոն"։ Դրամը խորհրդանիշ է այն իմաստով, որ "չափելով" կամ արտահայտելով տնտեսական արժեքը, օգտակարությունը, ինքն օժտված չէ օգտակարությամբ, բառի սկզբնական սպառողական նշանակությամբ։ Դրամն ունի ոչ թե "սպառողական արժեք", այլ "փոխանակային արժեք", այսինքն թույլ է տալիս ձեռք բերել օգտակար իրեր։ Այսպիսով, դրամը ծառայում է որպես օգտակար իրերի առուծախի միջոց։ Դրամը բոլոր նրանց, ովքեր ստանում են այն, օժտում է ազատության 4 կարևոր աստիճանով, ինչը վերաբերում է մասնակցությանը համընդհանուր փոխանակման համակարգում։ Այդ ազատություններն են՝

  1. Դրամը ծախսելու ազատություն՝ ձեռք բերելու համար անհրաժեշտ իրեր
  2. Ազատություն՝ ընտրելու ցանկալի իրեր բազմաթիվ տարբերակների միջև
  3. Ազատություն՝ ընտրելու ժամանակ, որն առավել հարմար է գնումների համար
  4. Ազատություն՝ խորհելու գնման պայմանների շուրջ, որոնք ժամանակի և տարբերակների ազատ ընտրության դեպքում մարդը կարող է ընդունել կամ մերժել։

Ազատության այս 4 աստիճանների ստացման հետ մարդն, իհարկե, ռիսկի է դիմում՝ կապված այն ենթադրության հետ, թե դրամը կընդունվի ուրիշների կողմից և դրամի արժեքը կմնա անփոփոխ։ Ըստ Պարսոնսի, ամենասկզբում դրամը եղել է որպես միջնորդ, որը շատ մոտ էր կանգնած ապրանքին։ Դրա ամենահայտնի օրինակը թանկարժեք մետաղներն են։ Մինչև այսօր էլ շատերը ենթադրում են, որ դրամի արժեքը իրականում հենվում է սրա մետաղական հիմքի շուկայական արժեքի վրա։ Վերջապես, դրամը "լավն է", այսինքն գործառնում է որպես միջնորդ միայն որոշակի շուկայական հարաբերությունների խորքերում։ Դա իրենից ներկայացնում է վիրտուալ (հնարավոր) փոխանակումների ոլորտ, որում դրամները կարող են ծախսվել, բայց այդ ոլորտի խորքերում պահպանվում են որոշակի պայմաններ, որոնք ապահովում են համակարգը ինչպես օրենքի, այնպես էլ պատասխանատու իշխանությունների կողմից։ Համանման ձևով իշխանության ինստիտուցիոնալացված համակարգ հասկացությունը նախ և առաջ առաջին պլան է մղում հարաբերությունների համակարգը, որի շրջանակներում խոստումների և պարտականությունների որոշ ձևեր դիտարկվում են որպես "ենթակա կատարման", այսինքն ընդունված պայմաններում օրինական լիազորված գորշիչները կարող են պահանջել դրանց կատարումը։ Ըստ Պարսոնսի, իշխանությունը ընդհանրացված ընդունակությունների ռեալիզացիան է, որը կայանում է նրանում, որ հետամուտ են լինում կոլեկտիվի անդամներին՝ կատարելու իրենց պարտականությունները, որոնք ունեն լեգիտիմ նշանակություն կոլեկտիվի համար։ Պարսոնսը գտնում է, որ ցանկությունների բավարարումն ապահովելու ընդունակությունը պետք է լինի ընդհանրական, որպեսզի այն կարողանանք անվանել իշխանություն։ Հակառակ դեպքում այն կլինի զուտ որևէ սանկցիայի առանձին կիրառման ֆունկցիա։ Իշխանության հատկությունները թվարկելիս Պարսոնսը երկրորդ տեղում դնում է լեգիտիմացիան։ Իշխանության համակարգում լեգիտիմացիան համարվում է գործոն համանման վստահության կամ փոխադարձ համաձայնության դրամական միավորի, նրա կայունության ընդունման շուրջ։

2 չափանիշները միավորված են այնպես, որ եթե իշխանության օժտվածության և կիրառման լեգիտիմությունը կասկած է հարուցում, ապա դա հանգեցնում է առավել ուժեղ միջոցների կիրառմանը, որը նպաստում է հնազանդեցմանը այնքանով, որքանով այդ միջոցները համարվում են արդյունավետ, այդքանով լեգիտիմությունը դադարում է լինել կարևոր գործոն։ Այս զարգացումների արդյունքում կիրառվում են հարկադրանքի տարբեր ձևեր։

Պարսոնսը գտնում է, որ գոյություն ունի շրջանաձև շարժում քաղաքական և տնտեսական ոլորտների միջև, դրա էությունը քաղաքական արդյունավետության գործոնի փոխանակումն է։ Այս շրջանաձև շարժումը կարգավորվում է իշխանության միջոցով։ Գոյություն ունի բանկային համակարգի քաղաքական էկվիվալենտ (համարժեք) միջոց, որը ճեղքվածք է առաջացնում իշխանության շրջանային պտույտում։ Պարսոնսը գտնում է, որ այդպիսի միջոց գոյություն ունի, նրա աղբյուրը գտնվում է պահպանման համակարգում, այսինքն իշխանության և նրա վրա ազդեցության միջև փոխանակման գոտում, կամ քաղաքական համակարգի և ինտեգրացիայի համակարգի միջև։ Դա շատ լավ երևում է, ըստ Պարսոնսի, դեմոկրատական ընտրական համակարգերի դեպքում, երբ ընտրություններում հաղթած լիդերի դրությունը համանման է բանկիրի դրությանը։ Իշխանության "ներդրումները" պետք է գործի դրվեն եթե ոչ նույն պահին, ապա գոնե հաջորդ ընտրությունների ժամանակ և այնպիսի պայմաններով, որոնք համանման են բանկային աշխատանքի ռեժիմին։ Պարսոնսը գտնում է, որ շատ կարևոր է, որ այն համակարգում, որը պլյուրալիստական է ոչ միայն ներկայացված ուժերի տեսանկյունից, այլև պրոբլեմների, որոնք լուծում են պահանջում, լիդերները ստանում են գործողության ազատություն տարբեր, պարտադիր որոշումների ընդունման համար՝ այս դեպքում բավարարելով նաև հասարակության մյուս խմբերի շահերը։ Այսպիսով, Պարսոնսը անընդմեջ անալոգիաներ է անցկացնում քաղաքական իշխանության և դրամի, քաղաքական գործչի և բանկիրի միջև և գտնում է, որ եթե լիդերը չգնա ռիսկի, ինչպես ձեռներեցը, կոլեկտիվ գործողությունների էֆեկտիվության աստիճանը ցածր կլինի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Парсонс Толкотт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 (unspecified title) — P. 125.
  7. 7,0 7,1 7,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 Mathematics Genealogy Project — 1997.
  10. http://www.columbia.edu/cu/univprof/jcole/EmergenceOfAScientificSpeciality.pdf — P. 144—145.
  11. http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/summary?doi=10.1.1.211.8478 — P. 68.
  12. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  13. Geni(բազմ․) — 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոլկոթ Պարսոնս» հոդվածին։