Թորբեն Ուլրիխ
Թորբեն Ուլրիխ (հոկտեմբերի 4, 1928[1][2], Ֆրեդերիկսբերգ, Դանիա[3] - դեկտեմբերի 20, 2023[4]), դանիացի թենիսիստ, ջազ կլառնետահար, երաժշտական քննադատ և նկարիչ, Metallica խմբի թմբկահար Լարս Ուլրիխի հայրը։ 1959 թվականին տղամարդկանց զույգերում մասնակցել է Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակչին, 1969 թվականին՝ ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը, Դանիայի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, Դևիսի գավաթի պատմության ամենատարեց մասնակիցներից մեկը։
Թորբեն Ուլրիխ դան․՝ Torben Ulrich | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1928[1][2] |
Ծննդավայր | Ֆրեդերիկսբերգ, Դանիա[3] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2023[4] (95 տարեկան) |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | թենիսիստ, կինոռեժիսոր, լրագրող, գրող, բանաստեղծ, դերասան, նկարիչ և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Einer Ulrich?[1], մայր՝ Ulla Ulrich? |
Երեխաներ | Լարս Ուլրիխ[1] |
Կայք | torbenulrich.com |
Torben Ulrich Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարզական կարիերա
խմբագրելԹորբեն Ուլրիխը ծնվել է 1928 թվականին։ Հայրը եղել է թենիսիստ, 1924-1938 թվականներին ներկայացրել է Դանիան Դևիսի գավաթում։ Թորբենի կրտսեր եղբայրը՝ Յորգենը, հետագայում նույնպես դարձել է ազգային հավաքականի խաղացող և 1955-1971 թվականներին հանդես է եկել հավաքականի կազմում[5]։
Թորբենի մայրը՝ Ուլլա Մայերը, եղել է հրեա[6]։ 1943 թվականին՝ Դանիայի գերմանական օկուպացիայի ժամանակ, Թորբենի հայրը՝ Էյներ Ուլրիխը, երկրորդ փորձից կարողացել է ընտանիքին ձկնորսական նավով տեղափոխել Շվեդիա։
1945 թվականին Թորբենը երիտասարդների շրջանում դարձել է Դանիայի չեմպիոն, իսկ 1948 թվականին եզրափակչում հաղթել է Կուրտ Նիլսենին և դարձել Դանիայի մեծահասակների առաջնության չեմպիոն։ Երկար ժամանակ Ուլրիխը և Նիլսենը մրցել են Դանիայի լավագույն թենիսիստի կոչման համար։ 1948 թվականից Թորբեն Ուլրիխը սկսել է իր ելույթները Դանիայի հավաքականի կազմում։
Հաջորդ 20 տարիներին Թորբեն Ուլրիխը եղել է թենիսի միջազգային սիրողական մրցաշարերի կանոնավոր մասնակից, 1949 թվականին նա նվաճել է Մոնտե Կառլոյի Մակոմբերի գավաթը, 1954 թվականին հաղթող է դարձել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում։
1968 թվականին, 40 տարեկան հասակում, Ուլրիխը ներկայացրել է իր երկիրը Մեխիկոյի օլիմպիական խաղերի թենիսի ցուցադրական մրցաշարում և հասել քառորդ եզրափակիչ։ Ուլրիխը շարունակել է իր ելույթները նաև թենիսի բաց ժամանակաշրջանը սկսվելուց հետո։ Այդ ընթացքում նրա ամենահաջող ելույթը 1969 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալն էր։ 1972 թվականին նա դարձել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը։ Ուլրիխը մասնակցել է վետերանների մրցումներին, որոնք նախատեսված են եղել 45 տարեկանից բարձր խաղացողների համար։ 1976 թվականին վետերանների վարկանիշում նա բարձրացել է առաջին հորիզոնական։ 1977 թվականին, 48 տարեկան 349 օրական հասակում, նա վերջին անգամ խաղացել է Դանիայի հավաքականի կազմում Դևիսի գավաթում՝ դառնալով այդ մրցաշարի ամենատարեց խաղացողներից մեկն իր պատմության ընթացքում[7]։ Ուլրիխը շարունակել է մասնակցել վետերանների մրցաշարերին նաև 60 տարեկանից հետո․ 1989 և 1990 թվականներին նա հաղթել է ԱՄՆ վետերանների փակ առաջնությունում 60 տարեկանից բարձր տարիքային խմբում և 1993 թվականին 65 տարեկանից բարձր խմբում։
Կարիերա արվեստում
խմբագրելԲացի թենիսից, Թորբեն Ուլրիխը իրեն դրսևորել է արվեստի տարբեր ձևերում։ Նա եղել է հաջողակ նկարիչ, նվագել է կլառնետ, սրինգ և սաքսոֆոն, 2000-ական թվականներին երիտասարդ ջազային դաշնակահար Սերեն Կյերգարդի հետ ձայնագրել է մի քանի սկավառակ[8]։ Այդ ժամանակ թողարկվել են նաև 1970-ական թվականների նրա ելույթների ձայնագրությունները «Blue Note» ջազ խմբի հետ[9]։ Ուլրիխը ռադիոյում ունեցել է իր սեփական ռադիոհաղորդումը՝ նվիրված ջազին։ 1950-ական թվականներին նա գրել է ջազային ակնարկներ դանիական «Politiken» թերթի համար[10]։ Թորբեն Ուլրիխը նաև թենիսի մասին երկու վավերագրական ֆիլմԻ ռեժիսոր է։
Թորբեն Ուլրիխի թենիսի և երաժշտության հանդեպ կիրքը փոխանցվել է նրա որդուն՝ Լարսին։ Դեռահաս տարիքում Լարսը ընդգրկվել է Դանիայի ուժեղագույն երիտասարդ թենիսիստների տասնյակում և մինչև 1980 թվականը զբաղվել է Նիկա Բոլետիերիի թենիսի ակադեմիայում[11]։ Հետագայում նա ընտրել է երաժշտական կարիերա և դարձել թմբկահար։ Նա «Metallica» խմբի հիմնադիրներից մեկն է։
Թորբեն Ուլրիխը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 711. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Kontraministerialbog
- ↑ 4,0 4,1 4,2 Torben Ulrich
- ↑ Ulrich, Torben // Historical Dictionary of Tennis / John Grasso (Ed.). — Plymouth: Scarecrow Press, 2011. — P. 291-292. — ISBN 978-0-8108-7490-9
- ↑ «Lars and Torben Ulrich in Conversation with Steffan Chirazi» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Индивидуальные рекорды Արխիվացված 2017-07-09 Wayback Machine на сайте Кубка Дэвиса
- ↑ Mark Gilbert. (2011-09). «Jazz on its metal». Jazz Journal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Музыка: Хронология Արխիվացված 2015-10-03 Wayback Machine на официальном сайте (անգլ.)
- ↑ Mark Keil. (2008 թ․ մարտի 12). «The Journeyman On Torben Ulrich». Tennis Grand Stand. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Paul Brannigan, Ian Winwood. No Life 'til Leather // Birth School Metallica Death. — Da Capo Press, 2013. — Vol. 1. — ISBN 978-0-306-82187-5.
- ↑ «В возрасте 95 лет скончался Торбен Ульрих». Metbash (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Torben Ulrich's paintings Արխիվացված 2019-06-05 Wayback Machine
- TORBEN ULRICH
- TORBEN ULRICH
- Davis Cup player
- Torben Ulrich Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորբեն Ուլրիխ» հոդվածին։ |