Թորգոմ Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թորգոմ Թորոսի Խաչատրյան (օգոստոսի 23 (սեպտեմբերի 5), 1908[1], Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1980[2]), հայ սովետական մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1948)։ ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ 1932 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1939 թվականից նույն ինստիտուտի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչն է եղել։ 1954-1959 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտական և ուսումնական գծով պրոռեկտորը։ Աշխատանքները վերաբերում են առաձգական կոր ձողերի, սալերի ու թաղանթների հավասարակշռության, տատանումների և կայունության հարցերին։
Թորգոմ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23 (սեպտեմբերի 5), 1908[1] Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1980 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մեքենագետ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1932)[1] |
Կոչում | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1] (1948) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 20)։ |