Թորում
Թորում, տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկների բաժանումը խառնուրդից գոլորշիացման միջոցով։ Այս եղանակով հիմնականում բաժանում են հեղուկներից բաղկացած համասեռ խառնուրդները, եղանակ, որի հիմքում ընկած է բաղադրիչ նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը։ Օրինակ՝ էթանոլը ջրային լուծույթից անջատելու համար վերջինս ենթարկում են տաքացման։ Երբ ջերմաստիճանը հասնում է 78 °C, սպիրտը սկսում է անջատվել խառնուրդից, գոլորշանում է և, անցնելով սառնարանի միջով, վերածվում հեղուկի ու հավաքվում որպես ընդունիչ ծառայող սրվակի մեջ։ Թորման եղանակը լայնորեն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում և լաբորատոր պրակտիկայում։ Նավթամշակման գործարանների հսկայական բարձրություն ունեցող աշտարակներում թորման միջոցով հում նավթից ստանում են զանազան արգասիքներ՝ բենզին, կերոսին, սոլյարայուղ, մազութ։ Հետազոտական և բժշկական նպատակներով հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ մաքուր ջուր, այդ պատճառով ջուրը ենթարկում են թորման՝ լուծված աղերից ազատելու համար։ Մաքուր ջրի հարցն այժմ դարձել է մտահոգիչ համաշխարհային խնդիր, և մի շարք զարգացած երկրներ, ստիպված լինելով հսկայական էներգիական ծախսումներ կատարել, ծովի ջրից ստանում են թորած ջուր։
Գրականություն
խմբագրել- Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Հեղինակ՝ Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 211)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորում» հոդվածին։ |