Թութանխամոն
Հին Եգիպտոսի Փարավոն | |||||||||||||||||||||||||||
|
Թութանխամոն III (արաբ․՝ توت عنخ آمون, բառացիորեն՝ Ամոնի կենդանի պատկերը), Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) փարավոն (մեր թվարկությունից առաջ մոտ 1332-1323 թվականներին։ Ամենհոթեպ 4-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը։
Գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ Թութանխամոնի օրոք վերացվել են Էխնաթոնի կրոնական ռեֆորմները, վերականգնվել է Ամոնի պաշտամունքը։
Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանխամոնի հարուստ դամբարանը։
Ծագումն ու ընտանիքը
խմբագրելԾագում
խմբագրելԹութանխամոնի ստույգ ծագումը ցույց տվող գրառումներ չեն հայտնաբերվել։ Եգիպտոլոգները նրա ծագման 2 վարկած են առաջ քաշել։
- Նա փարավոն Էխնաթոնի որդին էր։
- Թութանխամոնի հայրը Սմենխքարեն էր, ով Էխնաթոնի եղբայրը կամ էլ որդին էր։
2010 թ․-ի փետրվարի 17-ին Զախի Խավասն ու Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Խոսնին հրապարակեցին 2007-2009 թվականների հետազոտության արդյունքները, հետազոտությունները իրենցից ներկայացնում էին մումիաների ԴՆԹ համակարգված վերլուծություն և ռադիոլոգիական ուսումնասիրություն[1][2]։ Արդյունքները ցույց տվեցին, որ Թութանխամոնը Էխնաթոնի և իր չիդենտիֆիկացված քրոջ որդին է եղել[3]։ Նույն 2010 թ․-ին ռուս եգիպտագետ Ա․Օ․ Բոլշակովը կասկածեց Խավասի հետազոտության արդյունքները։ Ըստ իրեն՝ էպիգրաֆիկայի տվյալները ցույց են տալիս, որ Էխնաթոնը Թութանխամոն անունով որդի չունի։
Ընտանիք
խմբագրելԹութանխամոնը ամուսնացել է Անխեսենամոնի (մումիա KV21A) հետ, ով Էխնաթոնի երրորդ դուստրն էր։ Նա երկու անգամ ծննդաբերել է, երկու անգամն էլ մահացած պտուղ է եղել։ Մահացած նորածինները գտնվել են Թութանխամոնի դամբարանում[4]։
Կառավարումը
խմբագրելԳահ բարձրանալը
խմբագրելԳահ է բարձրացել շուրջ 10 տարեկանում։ Նրանից հետո կառավարել են վեզիր Էյեն և գեներալ Խորեմհեբը։
Մանուկ հասակում նրան անվանել են Թութանհաթոն՝ Աթոն աստծու պատվին, բայց հոր մահից և նրա կրոնի անկումից հետո վերցնում է Թութանխամոն անունը՝ Ամոն աստծու պատվին։
Վերադարձ հին աստվածներին
խմբագրելԳահ բարձրանալու առաջին երեք տարիներին շարունակում էր հոր կրոնը։ Բայց չորրորդ տարուց արդեն փոխում է անունը, Թութանհաթոնը փոխում է Թութանխամոնի, իսկ նրա կին/քույր/թագուհի Անխեսենաթոնը համապատասխանաբար փոխում է անունը՝ Անխեսենամոնի։ Այսպիսով Թութանխամոնի գահակալած տարիներին վերականգնվում է հին աստվածների պաշտամունքը։
Պատկերասրահ
խմբագրելԱնուն
խմբագրել |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zahi Hawass et al., JAMA, vol. 303(7), pp 638—647, 2010
- ↑ Исследования мумий так и не открыли всех тайн фараона Тутанхамона. РИА Новости (17 февраля 2010). Проверено 14 августа 2010. Архивировано из первоисточника 28 августа 2011.
- ↑ The Tutankhamun DNA Project. www.igenea.com. Проверено 1 апреля 2016.
- ↑ Тутанхамон — статья из Большой советской энциклопедии (3-е издание).
Նախորդ | Հին Եգիպտոսի Փարավոն XVIII դինաստիա |
Հաջորդ |
Սմենխքարե (մոտ 1351-1332 մթա) |
Թութանխամոն (մոտ 1332-1323 մթա) |
Էյե (մոտ 1323-1319 մթա) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 230)։ |