Կողոսիան Փոքր Ասիայի քաղաքներից մեկն էր, որը գտնվում էր Եփեսոսից շուրջ 200 կիլոմետր հեռու, դեպի արևելք։ Հայտնի չէ, թե Պողոսը երբևէ այցելե՞լ է այդ քաղաքը։ Նրա ծառայակիցներից մեկը՝ Եպափրասը, որ կողոսացի էր, առաջինը ինքն էր Ավետարանը քարոզել այնտեղ։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Երբ Պողոսը բանտում էր գտնվում (հավանաբար Հռոմում), Եպափրասը գնացել էր նրա մոտ՝ հայտնելու, որ կողոսացիները մի նոր վարդապետության տարածիչների ազդեցության տակ էին ընկել։ Ըստ այդ մարդկանց ուսուցման, Աստծուն ճանաչելու և փրկվելու համար հարկավոր էր պաշտամունք մատուցել ինչ-որ հոգևոր զորությունների, ենթարկվել որոշ ծեսերի և խստիվ պահպանել մի շարք կանոններ, որոնք վերաբերվում էին կերակուրներին, խմիչքներին և այլն։ Հենց որ Պողոսը տեղեկանում է այդ մտահոգիչ կացության մասին, մի թուղթ է գրում կողոսացիներին՝ հիշեցնելու համար նրանց, որ Աստծու կողմից շնորհված փրկությունը ի Քրիստոս լիովին բավարար է։ Նա իր թուղթն հավանաբար ուղարկում է Տյուքիկոսի և Օնեսիմոսի միջոցով։

Թղթի առաջին մասում, մի կարճ ողջույնից և Աստծուն ուղղված մի աղոթքից հետո, առաքյալը ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Քրիստոսին է պատկանում բարձրագույն իշխանությունը. Նա գերիվեր է բոլոր հոգևոր զորություններից. Նա է միակ գլուխը Եկեղեցու։

Այնուհետև Պողոսը զգուշացնում է կողոսացիներին հեռու մնալ այն բոլոր մոլորություններից, որ ոմանք տարածում են իրենց համայնքում։

Թղթի վերջին մասում, անդրադառնալով կյանքի գործնական կողմերին, նա հորդորներ է տալիս նրանց այն մասին, թե ինչպիսի վարմունք պետք է ունենան քրիստոնեական համայնքում, ընտանիքում և հասարակության մեջ։

Թուղթը եզրափակվում է մի շարք անձնական պատգամներով և առաքյալի ձեռքով գրված ողջույնի խոսքով[1]։

Նամակի կառուցվածքը

խմբագրել
  1. Ներածություն, ողջույներ, գոհություն և աղոթք (1։1-1:14)
  2. Քրիստոսի անձի և գործի մասին ուսմունքը (1։15 - 2։3)
  3. Պատվիրաններ կեղծ վարդապետությունից հեռու մնալու մասին (2։4 - 3։4)
  4. Քրիստոնեական կյանքը (3։5 - 4։6)
  5. Եզրակացություն (4։7-18)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աստվածաշունչ.

Արտաքին հղումներ

խմբագրել