Թունավորված դրախտ (անգլ.՝ Poisoned Paradise) , 1924 թվականի սև-սպիտակ համր կինո։ Ռոբերտ Ու. Սերվիսի վեպի էկրանավորումն է։

Թունավորված դրախտ
անգլ.՝ Poisoned Paradise
ԵրկիրԱՄՆ
Ժանրհամր կինո և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1924 և փետրվարի 29, 1924[1]
ՌեժիսորԼուի Գանիե[1]
ՊրոդյուսերԲ․ Փ․ Շուլբերգ
Սցենարի հեղինակՎալդեմար Յանգ
ԴերակատարներԿլարա Բաու և Քեննեթ Հարլան
ՕպերատորԿարլ Ստրասս
Տևողություն70 րոպե
 Poisoned Paradise: The Forbidden Story of Monte Carlo Վիքիպահեստում

Դիպաշար

խմբագրել

Մարգո Լեբլանի մայրը հաղթում է Մոնտե Կառլոյի խաղատանը։ Նրա հաջողությամբ ոգևորված՝ աղջիկը որոշում է նույնպես փորձել իր ուժերը խաղասեղանի շուրջ, բայց հաջողությունը երես է թեքում նրանից, և Մարգոն պարտվում է մինչև վերջին ցենտը։ Նրա մոտ չի մնում անգամ սննդի գումար, և, սովից տանջահար, փորձում է նկարիչ Հյու Կիլդերի գրպանները մաքրել։ Նա բռնում է Մարգոյին գողության ժամանակ, բայց լսելով նրա տխուր պատմությունը, առաջարկում է իր տան տնտեսուհին դառնալ։ Նա ընդունում է առաջարկը։

Այդ ժամանակ Մոնտե Կարլո է ժամանում պրոֆեսոր Դյուրանը՝ Կիլդերի հոր ընկերը։ Նա պլանավորում է խափանել բանկը ծրագրի միջոցով, որը մշակվել էր իր կողմից՝ մաթեմատիկայի օրենքների հիման վրա։ Նման ձևով նա ցանկանում է վրեժ լուծել խաղատնից, որը, իր կարծիքով, իր միակ որդու մահվան մեղավորն էր։ Մի քանի անգամ հաղթելով, պրոֆեսորն իր գաղտնիքով կիսվում է Կիլդերի հետ։ Դժբախտաբար, այդ մասին իմանում են գանգստերները։ Նրանք սպառնում են սպանել Մարգոյին, եթե նկարիչը նրանց չասի Դյուրանի համակարգի սկզբունքը։ Գործին խառնվում է ոստիկանությունը և ձերբակալում է ավազակներին, իսկ Կիլերը և Մարգոն հասկանում են, որ սիրում են իրար։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Կլարա Բոու Մարգո Լեբլան
Քեննեթ Հարլան Հյու Կիլդեր
Ջոզեֆ Սուիկարդ պրոֆեսոր Դյուրան

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունավորված դրախտ» հոդվածին։