Թունավոր աշխատանքային միջավայր

(Վերահղված է Թունավոր աշխատավայրից)

Թունավոր աշխատանքային միջավայր, խոսակցական եզրույթ, որն օգտագործվում է նկարագրելու աշխատավայրը, սովորաբար գրասենյակային միջավայր, որը նշանավորվում է աշխատակացիների միջև զգալի անձնական կոնֆլիկտներով։ Նման ներքին պայքարը հաճախ կարող է վնասել արտադրողականությանը։ Թունավոր աշխատանքային միջավայրերը հաճախ ձևավորվում են թունավոր գործատուների և/կամ թունավոր աշխատողների շուրջ։ Նրանք դրդված անձնական շահից՝ իշխանություն, փող, համբավ կամ հատուկ կարգավիճակ, օգտագործում են ոչ էթիկական միջոցներ՝ հոգեբանորեն մանիպուլյացիայի են ենթարկում և նյարդայնացնում շրջապատին։ Նման վարվելակերպի դրդապատճառներն են պահպանել կամ բարձրացնել իշխանությունը, փողը կամ հատուկ կարգավիճակը կամ ուշադրությունը շեղել իրենց կատարողական թերություններից և չարագործություններից։ Թունավոր աշխատողները էթիկայի կամ մասնագիտական վարքագծի առումով պարտավորություն չեն տածում կազմակերպության կամ իրենց գործընկերների նկատմամբ[1]։ Թունավոր աշխատողները գործընկերների հետ հարաբերությունները սահմանում են ոչ թե կազմակերպչական կառուցվածքով, այլ իրենց նախընտրած գործընկերներով և նրանց, ում դուր չեն գալիս կամ վստահում[2]։

Հարդերը և այլք (2014)-ը (Harder et al. ) սահմանում է թունավոր աշխատանքային միջավայրը որպես միջավայր, որը բացասաբար է ազդում կազմակերպության կենսունակության վրա։ Նրանք նշում են. «Խելամիտ է եզրակացնել, որ կազմակերպությունը կարող է թունավոր համարվել, եթե այն անարդյունավետ է, ինչպես նաև կործանարար է իր աշխատակիցների համար»։

Միացյալ Նահանգներում աշխատավայրում ահաբեկման խնդիրը նահանգների կառավարությունների կողմից ավելի ու ավելի մեծ ուշադրության է արժանանում. Քսանվեց նահանգներ ներկայացրել են «Առողջ աշխատավայրի օրինագծի» տարբերակը, որը տրամադրում է այս վարքագծի սահմանումը և գործատուներին աջակցություն՝ կարգապահության միջոցով վերացնելու նման վարքագիծը[3]։

Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թունավոր աշխատանքային միջավայրերը աշխատավայրում բռնության հիմնական պատճառն են։ Դրանցից են «բռնի գործողությունները, ներառյալ ֆիզիկական հարձակումները և հարձակման սպառնալիքները, որոնք ուղղված են աշխատավայրում կամ ծառայության մեջ գտնվող անձանց»։ Այս հարցի վերաբերյալ ուսումնասիրությունները ներառում են բանավոր բռնություն՝ սպառնալիքներ, բանավոր չարաշահումներ, թշնամանք, ոտնձգություն և այլն, և կարող են առաջացնել զգալի հոգեբանական տրավմա և սթրես, նույնիսկ եթե ֆիզիկական վնասվածք չի լինում։ Բանավոր հարձակումները և թշնամանքը կարող են նաև վերաճել ֆիզիկական բռնության։

Կորպորատիվ և կազմակերպչական արդյունքներ

խմբագրել

Այս երևույթը վնասում է և՛ ընկերությանը, և՛ մյուս աշխատակիցներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ուղղակի թիրախ չեն։ Գործընկերների ուշադրությունը շեղվում է դրամայով, բամբասանքով և շարունակվող թշնամության մեջ կողմեր ընտրելով։ Սա կարող է վերածվել արտադրողականության կորստի[4]։ Մինչ աշխատակիցները շեղված են այս գործունեությամբ, նրանք չեն կարող ժամանակ և ուշադրություն հատկացնել բիզնես նպատակների իրականացմանը։ Դրական մոտիվացված և էթիկայից ելնելով աշխատողները կարող են փորձել խոսել թունավոր աշխատակցի հետ, բայց դա կարող է նրանց թիրախ դարձնել (տես ազդարարող )։ Ղեկավարները վախենալով թունավոր աշխատողից, առճակատումից խուսափելու համար փորձում են հանգստացնել նրան։ Ժամանակի ընթացքում դրական միտված աշխատողները հեռանում են աշխատավայրից և սկսում են ղեկավարությանը համարել անգործունակ և անարդյունավետ։ Սա կարող է հանգեցնել աշխատանքի անարդյունավետության, քանի որ նրանք սկսում են զգալ ավելի քիչ գնահատված, հետևաբար ավելի քիչ հավատարիմ ընկերությանը։

Աշխատակիցները կարող են սթրեսի ֆիզիկական ախտանիշներ զգալ և անհանգստանալ, որ իրենք կամ նրանք, ում մասին հոգ են տանում աշխատավայրում, կարող են թիրախ դառնալ։ Սա նույնիսկ կարող է վերածվել կլինիկական դեպրեսիայի, որը պահանջում է բուժում[5]։

Կանխարգելում և խնդրի լուծում

խմբագրել

Աշխատավայրում այս բացասական պահվածքը վերացնելու համար միջամտությունները պետք է զգույշ կիրառվեն[6]։ Թեև խնդրի շտկումը շատ կարևոր է, բայց պետք է արվի այնպես, որ որևէ լրացուցիչ դժվարություն չառաջացնի։

Երբ թունավոր աշխատողները հեռանում են աշխատավայրից, դա կարող է ընդհանուր առմամբ բարելավել միջավայրը, քանի որ մնացած անձնակազմը ավելի է ներգրավվում աշխատանքին[7]։ Թունավոր աշխատակցին հեռացնելու գործընթացը, հավանաբար, թույլ կտա մյուս աշխատակիցներին ավելի պատրաստակամ դառնալ բացվելու և շփվելու միմյանց հետ, քանի որ նրանք սովորում են կրկին աջակցել միմյանց։ Սա մի բան է, որն իսկապես կարևոր է ընկերության ընդհանուր մշակույթի համար։ Մարդկային ռեսուրսների մասնագետները համարում են ավելի ճկուն և կայուն այն ընկերությունները, որոնք ձևավորում են հաղորդակցության, հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ մշակութային արժեքների շարք, ինչպես նաև կատարողականի գնահատման համակարգ, որը ներառում է և՛ տեխնիկական կատարողականը, և՛ գործընկեր աշխատակիցների մասնագիտական վերաբերմունքը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Housman, Michael; Dylan, Minor (2015 թ․ նոյեմբերի 1). «Toxic Workers» (PDF). Harvard Business School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին. «Thus, a toxic worker is defined as a worker that engages in behavior that is harmful to an organization, including either its property or people.»
  2. Benoit, Suzanne (2011) "Toxic Employees: great companies resolve this problem, you can too!" Falmouth, Maine: BCSPublishing
  3. The Healthy Workplace Campaign accessed June 14, 2011 at: http://www.healthyworkplacebill.org/ Արխիվացված 2016-08-26 Wayback Machine
  4. Bitting, Robert. "Using Effective Leadership Strategies in the Workplace". «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link). Retrieved May 13, 2011.
  5. Davies, Andrews and Smith. "Do You Have a Toxic Employee in Your Workplace?" Retrieved May 13, 2011
  6. Ryan, Liz (2007 թ․ նոյեմբերի 1). «The Toxic Employee». BusinessWeek (now Bloomberg Businessweek). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին. «Interpersonal relationships, contrary to popular opinion, are not irrelevant to performance planning. If one person on the team can't go three days without upsetting one or more other members, you've got an issue.»
  7. «Is Employee Turnover Always Bad?». Small Business - Chron.com. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  8. SHARP Report, April 2011, Washington State Department of Labor and Industries, "Workplace Bullying and Disruptive Behaviour" accessed at: http://www.lni.wa.gov/safety/research/files/bullying.pdf Արխիվացված 2016-06-15 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Durré L Surviving the Toxic Workplace: Protect Yourself Against Coworkers, Bosses, and Work Environments That Poison Your Day (2010)
  • Kusy M & Holloway E Toxic workplace!: managing toxic personalities and their systems of power (2009)
  • Lavender NJ & Cavaiola AA Toxic Coworkers: How to Deal with Dysfunctional People on the Job (2000)
  • Lavender NJ & Cavaiola AA The One-Way Relationship Workbook: Step-By-Step Help for Coping with Narcissists, Egotistical Lovers, Toxic Coworkers & Others Who Are Incredibly Self-Absorbed (2011)
  • Lubit RH Coping with Toxic Managers, Subordinates ... and Other Difficult People: Using Emotional Intelligence to Survive and Prosper (2003)
  • Sue MP Toxic People: Decontaminate Difficult People at Work Without Using Weapons Or Duct Tape (2007)
  • Dr. Gary Chapman, Dr. Paul White, & Dr. Harold Myra | Rising Above a Toxic Workplace: Taking Care of Yourself in an Unhealthy Environment (2014)