Թուջ` երկաթիհամաձուլվածքածխածնի հետ։ Թուջի մեջ ածխածնի պարունակությունը 2,14%-ից ոչ պակաս է, ավելի պակասի դեպքում ստացվում է պողպատ։ Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն, ցածրացնելով առաձգականությունը և դարձնելով այն բեկուն։ Թուջի մեջ ածխածինը կարող է պարունակվի ցեմենտիտի և գրաֆիտի տեսքով։
2019 թվականին թուջի համաշխարհային արտադրությունը կազմել է մոտ 900 միլիոն տոննա։
Թուջ արտադրող երկրների առաջին տասնյակը հետևյալն է` (քանակը միլիոն տոննաներով է)
Սպիտակ թուջ, որում ամբողջ ածխածինը գտնվում է կապված վիճակում (Fe3C)
Մոխրագույն թուջ, երկաթի, ծծմբի (1,2÷3,5 %) և ածխածնի համաձուլվածք է։ Այս թուջերի կազմության մեջ ամբողջ ածխածինը կամ նրա մեծ մասը գտնվում է թերթային կառուցվածքի գրաֆիտի տեսքով։
Բարձր ամրության թուջն իր կազմության մեջ պարունակում է գնդաձև գրաֆիտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։