Թուրք-եգիպտական պատերազմ (1831-1833)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1831-1833 թվականների թուրք-եգիպտական պատերազմը կամ Առաջին թուրք-եգիպտական պատերազմը, պատերազմ Օսմանյան կայսրության և Օսմանյան Եգիպտոսի միջև։ Պատերազմում անուղղակի մասնակցություն ցուցաբերեց նաև Ռուսաստանյան կայսրությունը
Առաջին թուրք-եգիպտական պատերազմ | |||
Տարեթիվ |
1831-1833 | ||
---|---|---|---|
Վայր |
Սիրիա, Անատոլիա | ||
Պատճառ |
Սիրիան զավթելու Եգիպտոսի ձգտումը | ||
Արդյունք |
Անորոշ, Եգիպտոսի մասնակի հաղթանակը | ||
Փոփոխությունները |
Եգիպտոսը ստացավ Սիրիան, | ||
Հակառակորդները | |||
| |||
Զորահրամանատարներ | |||
| |||
Կողմերի ուժերը (ուժերի հարաբերակցությունը) | |||
| |||
Կորուստները | |||
| |||
Պատերազմի նախադրյալներ
խմբագրելՄուհամեդ Ալիի կառավարման օրոք Եգիպտոսը փաստացի անկախ էր Օսմանյան կայսրությունից։
Եգիպտոսը աջակցություն ցուցաբերեց Օսմանյան կայսրությանը Հունաստանի Անկախության պատերազմում։ Դրա դիմաց Մուհամեդ Ալին թուրքական սուլթան Մահմուդ II-ից խնդրեց Սիրիան, սակայն սուլթանը դրա փոխարեն նրան առաջարկեց դառնալ Կրետեի նահանգապետը։ Իմանալով, որ այդ կղզում կարգի պահպանումը կհյուծի իր ֆինանսները, Մուհամեդ Ալին հրաժարվեց այդ առաջարկից և որոշեց ինքնուրույն վերցնել Սիրիան։
Պատերազմի ընթացքը
խմբագրել1831 թ. Մուհամեդ Ալու որդին՝ Իբրահիմ փաշան բանակով մտավ Սիրիա։ Չնայած, դեռ իր բանակը Եգիպտոսից դուրս չեկած, խոլերայի պատճառով 5000 մարդու կորստյանը՝ Իբրահիմ փաշան անակնկալ հայտնվեց Սիրիայի ափերի մոտ, հանկարծակիի բերելով՝ գրավեց Ղազան, Յաֆֆան և Հայֆան, իսկ նույն տարվա նոյեմբերին պաշարեց Ակրան։ Եգիպտական բանակի երկու գրոհները հետ մղվեցին։ Պաշտպանվողներին օգնության էր գալիս Հալեպի կառավարչի՝ Օսման-փաշայի զորքը։ Սակայն Իբրահիմ-փաշան անսպասելի հարձակվեց Օսման փաշայի վրա, փախուստի մատնեց նրան, իսկ ապա՝ իր բոլոր զորքերը հավաքելով Ակրայի մերձակայքում՝ 1832 թ. մայիսի 27-ին գրոհով վերցրեց այդ բերդաքաղաքը։ Այնուհետև՝ գրավելով Դամասկոսը, Իբրահիմ-փաշան ջախջախեց թուրքերին Հոմսի և Բեյլանի մոտ. Ամբողջ Սիրիան հնազանդեցվեց։ Եգիպտոսից համալրումներ ստանալով, Իբրահիմ-փաշան շարունակեց հարձակումը և 1832 թ. դեկտեմբերի կեսին Կոնիայի (Իկոնիա) մոտ հանդիպեց սերասկյար (սպարապետ) Ռեշիդ-Մեհմետ-փաշայի զորքին։ Չնայած թուրքական բանակի վիթխարի թվական գերազանցությանը (56 հազարն ընդդեմ 15 հազարի), Իբրահիմ-փաշան գլխովին ջախջախեց հակառակորդին և նույնիսկ գերի վերցրեց սերասկյար Ռեշիդին՝ 9 հազար մարդու հետ միասին։ Փոքր Ասիան նվաճվեց Եգիպտոսի բանակի կողմից։ Ավելին՝ Իբրահիմ-փաշայի նավատորմը կտրելով թուրքական նավերի ուղին, մոտենում էր Բոսֆորին, իսկ ինքը՝ հաղթողը ցամաքից էր մոտենում Օսմանյան կայսրության մայրաքաղաքին՝ Կոստանդնուպոլիսին, որից նրան բաժանում էր ընդամենը 6 օրվա ճանապարհ...
Իբրահիմին գուցե, հաջողվեր գրավել սուլթանի մայրաքաղաքը, եթե չլիներ հոր՝ Եգիպտոսի փաշա Մուհամեդ Ալիի հրամանը։ Վերջինս կարգադրում էր կանգնել և սպասել համալրումներին։ Այնինչ այդ կարճատև դադարը ժամանակ տվեց Ռուսաստանի կայսր Նիկոլայ I Ռոմանովին՝ Օսմանյան կայսրությանն օգնության ուղարկելու նավատորմ և զորքերի մի կորպուս։ 1833 թվականին ռուսական զորքերը պլացդարմ ստեղծեցին Կոստանդնուպոլսից դեպի հյուսիս։ Մեծ տերությունների միջորդությամբ՝ սկսվեցին բանակցություններ և Քյութահյան պայմանագրով (1833 թ. մայիսի 4) Մուհամեդ Ալին դարձավ Սիրիայի և Ադանայի փոխարքան (կուսակալը)։ 1833 թ. հուլիսին ստորագրվեց Ունքյար-Իսքիլիսեի պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև, որը պարտավորեցրեց երկու պետություններին՝ պատերազմի դեպքում միմյանց օգնության գալ։
Պատերազմի արդյունքներ
խմբագրելԱյն զիջումները, որոնք ստիպված էին անելու՝ հանուն հաշտության, առաջացրեցին Մահմուդ II սուլթանի զայրույթը։ Իր հերթին՝ Մուհամեդ Ալի փաշան էլ էր դժգոհ։ Բանն այն է, որ Եգիպտոսից, առաջվա նման, սպասում էին միջոցների փոխանցման՝ դեպի կենտրոնական պետական գանձարան, իսկ սիրիական տարածքներին իշխելը դուրս եկավ պակաս շահավետ, քան թվում էր սկզբում։ Ընդ որում, տեղական բնակչություն էլ դիմադրություն էր ցուցաբերում Իբրահիմ-փաշայի վարչակարգին։ Առաջին թուրք-եգիպտական պատերազմի փաստական արդյունքը հանդիսացավ նաև հետագայում տեղի ունեցած Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմը։