Թրեյսի Մակգրեյդի
Թրեյսի Լամար Մակգրեյդի կրտսեր (անգլ.՝ Tracy Lamar McGrady, Jr., մայիսի 24, 1979[1][2], Bartow, Ֆլորիդա, ԱՄՆ[3][4][2]), հայտնի նաև Թի-Մակ (T-Mac) մականվամբ, ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս», «Օռլանդո Մեջիք» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբներում հանդես գալու տարիներից։ Խաղացել է Հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Մասնագիտական կարիերայի ընթացքում Մակգրեյդին 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև 2 անգամ դարձել All-NBA առաջին թիմ, 3 անգամ՝ All-NBA երկրորդ թիմ և 2 անգամ All-NBA երրորդ թիմ խորհրդանշական հավաքականների անդամ։ 2001 թվականին Մակգրեյդիին է շնորհվել տարվա ամենակատարելագործված բասկետբոլիստի մրցանակը։
Թրեյսի Մակգրեյդի Tracy McGrady | |||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Թրեյսի Լամար Մակգրեյդի կրտսեր Tracy Lamar McGrady, Jr. | ||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 24, 1979 (45 տարեկան) | ||||
Ծննդավայր | Բարթոու, Ֆլորիդա, ԱՄՆ | ||||
Հասակ | 2,03 մ | ||||
Քաշ | 102 կգ | ||||
Դպրոց | Օբուրդեյլի ավաֆ դպրոց (Օբուրդեյլ, Ֆլորիդա) «Սիոն լեռ» քրիստոնեական ակադեմիա (Դուրհեմ, Հյուսիսային Կարոլինա) | ||||
Դրաֆթի տարի | 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Տորոնտո Ռեպտորս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Տորոնտո Ռեպտորս (1997–2000) Օռլանդո Մեջիք (2000–2004) Հյուստոն Ռոքեթս (2004–2010) Նյու Յորք Նիքս (2010) Դետրոյթ Փիստոնս (2010–11) Ատլանտա Հոքս (2011–12) Քինգդաո Իգլզ (2012–13) Սան Անտոնիո Սփըրս (2013) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Մակգրեյդին հանդես չի եկել համալսարանային առաջնություններում և դրա փոխարեն ուղղակիորեն NBA մուտք է գործել ավագ դպրոցից՝ ընտրվելով 1997 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից։ «Ռեպտորսից» բացի Մակգրեյդին խաղացել է «Օռլանդո Մեջիքի», «Հյուստոն Ռոքեթսի» (թիմակցելով չին կենտրոնական Յաո Մինգի հետ), «Նյու Յորք Նիքսի», «Դետրոյթ Փիստոնսի», «Ատլանտա Հոքսի», չինական «Քինգդաո Իգլզի» (CBA) և «Սան Անտոնիո Սփըրսի» կազմերում։ 2003 թվականին «ՍԼԵՄ» ամսագիրը Մագկրեյդին մտցրել է «Բոլոր ժամանակների Թոփ 75 բասկետբոլիստների» վերջին՝ 75-րդ հորիզոնականում։ Մակգրեյդիի խաղաոճն հաճախ համեմատվում է Ջորջ «Սառցե մարդ» Գերվինի խաղաոճի հետ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://espn.go.com/nba/player/_/id/532/tracy-mcgrady
- ↑ 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/532/tracy-mcgrady
- ↑ 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/photos/_/id/532/tracy-mcgrady
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/splits/_/id/532/tracy-mcgrady
- ↑ «Դա առաջ էր ... Սա հիմա է. Այսմեն և Թի-Մակ». «NBA.com». 2003 թ․ հունվարի 27. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թրեյսի Մակգրեյդի կատեգորիայում։ |