Թրիեր (գերմ.՝ Trier, լատին․՝ Augusta Treverorum, ֆր.՝ Trèves, լյուքս.՝ Tréier), գերմանական քաղաք, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց հողի վրա։ «Հյուսիսային Հռոմ», Գերմանիայի ամենահին քաղաքն է[2]։

Բնակավայր
Թրիեր
գերմ.՝ Trier
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՌայնլանդ Պֆալց
Հիմնադրված էմ. թ. ա. 16 թ.
Մակերես117,07 կմ²
ԲԾՄ141 մետր
Բնակչություն112 737 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ651
Փոստային դասիչ54290, 54292, 54293, 54294, 54295 և 54296
Ավտոմոբիլային կոդTR
Պաշտոնական կայքtrier.de(գերմ.)
Թրիեր (Գերմանիա)##
Թրիեր (Գերմանիա)

Տեսարժան վայրեր

խմբագրել

Լեգենդար Սև Դարպաս (Porta Nigra), որի քարերը թեթև քամու և վատ եղանակի ժամանակ խավարում են։ Դարպասի լայնությունը կազմում է 36 մետր, բարձրությունը՝ 30, իսկ խորությունը՝ 21,5։ Դա ամենամեծն է, և լավ պահպանված է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Դրսի կողմից ճակատը բաժանված է կիսաթանկարժեք սյուներով, իսկ ներսի պատերը՝ քառանկյուն, հարթ որմնասյուներով։ Porta Nigra պալատը հանդիսացել է մաքսատուն։

Թրիերի տաճարը բնութագրվում է իր առանձնահատուկ դեկորատիվ ձևավորմամբ։ 1986 թվականին այն մտցվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։ Տաճարը ավերածությունից փրկելու համար տարիներ առաջ լուրջ միջոցներ են ձեռնարկվել։ Վերջնական շենքում ներգրավված որոշ մասեր նույնպես պատկանում են անտիկ ժամանակներին։ Մայր տաճարը հիմնադրվել է 320 թվականին։ Վերջին պեղումները ցույց է տվել, որ Ելենան՝ Կոնստանտինի մայրը, կարևոր դեր է խաղացել շինարարության ոլորտում։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ռոմանական, գոթիկական, բարոկկո ճարտարապետական ոճերով։ Սյուների հսկա չափերը, գմբեթների մաքրությունը և ներդաշնակությունը Գերմանիայի այս հնագույն տաճարը դարձնում են հռոմեական արվեստի հրաշքներից մեկը։

XII դարից այս շենքը եպիսկոպոսի պալատն էր։ Ընտրողի ամրոցը ամբողջովին կառուցվել է XVII դարում, 1846-1856 թվականներին Պրուսիայի թագավորի Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի որոշմամբ հսկայական դահլիճը վերածվեց ավետարանական եկեղեցու։ Բացառությամբ փայտով ծածկված առաստաղից, բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) ամբողջությամբ զուրկ է զարդերից։

Հռոմեական կամուրջ, որն այսօր դարձել է ճանապարհ։

Քաղաքի պատմական հուշարձանները պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Հայտնի մարդիկ

խմբագրել
 
Մարքսի տունը

Քաղաքի վարչական բաժանում

խմբագրել

Ժամանակակից Թրիերը ստորաբաժանվում է 19 վարչական շրջանների՝


Панорама города


Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Rathaus der Stadt Trier. Stadt Trier - City of Trier - La Ville de Trèves | Website of the Municipality of Trier. web.archive.org. Проверено 26 августа 2015.
  3. Lenta.ru: Германия: Гитлера лишили звания почетного гражданина Трира

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիեր» հոդվածին։