Թևեր (ֆիլմ, 1966)
«Թևեր» (ռուս.՝ «Крылья»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[2][3][4], որը նկարահանել է ռեժիսոր Լարիսա Շեպիտկոն[5][6][7][8][9] 1966 թվականին։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Վ․ Չկալովի անվան կենտրոնական աերոակումբի և Մոսկվայի 1-ին աեորակումբի թռիչքատեխնիկական անձնակազմները[10]։
Թևեր ռուս.՝ Крылья | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արտհաուս |
Թվական | 1966, նոյեմբերի 10, 1966[1] և դեկտեմբերի 15, 1966[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լարիսա Շեպիտկո |
Սցենարի հեղինակ | Վալենտին Եժով և Նատալյա Ռյազանցևա |
Դերակատարներ | Մայա Բուլգակովա և Ժաննա Բոլոտովա |
Օպերատոր | Իգոր Սլաբնևիչ |
Երաժշտություն | Ռոման Լեդենյով |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 85 րոպե |
2008 թվականին ֆիլմը թողարկվել է ամերիկյան «Criterion Collection» ընկերության կողմից «Խավարում» DVD-շարքում «Վերելք» (ռուս.՝ «Восхождение») ֆիլմի հետ միասին[11]։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է նախկին մարտական օդաչու, իսկ այժմ ուսումնարանի տնօրեն Նադեժդա Պետրուխինայի (Մայա Բուլգակովա) հետպատերազմյան կյանքի մասին։ Արհեստագործական ուսումնարանում նախկին օդաչուի աշխատանքը նրան ոչ փառք, ոչ էլ հաջողություն չի բերում։ Նրա աշակերտներից մեկին պետք է արտաքսել բուֆետում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով (դա ֆիլմի սյուժեի գլխավոր տարրերից մեկն է)։ Պարզվում է, որ դեռահասն ապրում է անապահով ընտանիքում, և տնօրենը մասամբ մեղավոր է զգում պատանու առջև իր որոշման համար։ Նախկին աշակերտին հասարակության շարքերը վերադարձնելու նրա փորձերը ոչնչի չեն հանգեցնում։ Նադեժդայի շփումը խորթ դստեր հետ և փեսայի հետ ծանոթությունն ավարտվում են անարդյունք․ նրանք բոլորովին օտար մարդիկ են։ Թվում է՝ Մայա Բուլգակովայի հերոսուհին օտար է ոչ միայն իր դստերը, այլև բոլոր մյուսներին։ Պատմական թանգարանի այցելության ժամանակ Նադեժդա Պետրուխինան հիշում է իր զոհված ընկերոջը (սիրելիին)՝ կործանիչ ինքնաթիռի օդաչուին, որը զոհվել է իր աչքերի առաջ։ Երբ Նադեժդան այցելում է իր զինակից ընկերոջ աերոակումբ, հանգամանքների բերումով նստում է ուսումնական ինքնաթիռի ղեկին և թռչում։ Պետրուխինան հիշում է իր երիտասարդությունը և ինքնաթիռը կառավարելիս հասկանում է կեցության ողջ թեթևությունը։
Դերերում
խմբագրել- Մայա Բուլգակովա – Նադեժդա Պետրուխինա
- Ժաննա Բոլոտովա – Տանյա Պետրուխինա
- Պանտելեյմոն Կրիմով – Պավել Գավրիլի, թանգարանի տնօրեն
- Լեոնիդ Դյաչկով – Միտյա Գրաչով
- Վլադիմիր Գորելով – Իգոր, Տանյայի ամուսինը
- Յուրի Մեդվեդև – Բորիս Գրիգորևիչ
- Նիկոլայ Գրաբբե – Կոնստանտին Միխայլովիչ
- Ժաննա Ալեքսանդրովա – Զինա Երմոլաևա
- Սերգեյ Նիկոնենկո – Սերգեյ Բիստրյակով
- Ռիմա Նիկիտինա-Մարկովա – Շուրա, բուֆետապանուհի
- Արկադի Տրուսով – Մորոզով
- Օլգա Գոբզևա – ուսանողուհի լրագրող
Երեկույթի հյուրեր
- Եվգենի Եվստիգնեև – Միշա
- Իգոր Կաշինցև – Անդրեյ
- Վիտալի Վուլֆ
- Վալերի Զալիվին
Էպիզոդներում
- Վլադիմիր Բուրմիստրով – ուսումնարանի կուրսանտ
- Նատալյա Գիցերոտ – Նատալյա Մաքսիմիլիանովնա, ուսումնարանի քարտուղար
- Պավել Գուրով – դերձակ
- Պյոտր Դոլժանով – Վլադիմիր Դանիլովիչ
- Մարիա Կրավչունովսկայա – Բիստրյակովների հարևանը
- Բորիս Յուրչենկո – Սինիցին
- Ալևտինա Ռումյանցևա – էքսկուրսավար թանգարանում (հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
- Լև Վայնշտայն – գեղխորհրդի անդամ
- Իվան Տուրչենկով – գեղխորհրդի անդամ
- Դմիտրի Նիկոլաև – հարևանի տղան
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Վալենտին Եժով, Նատալյա Ռյազանցևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Լարիսա Շեպիտկո
- Գլխավոր օպերատոր՝ Իգոր Սլաբնևիչ
- Նկարիչ՝ Իվան Պլաստինկին
- Կոմպոզիտոր՝ Ռոման Լեդենյով
- Հնչյունային օպերատոր՝ Օլգա Ուպենիկ
- Դիրիժոր՝ Վերոնիկա Դուդարովա
- Մոնտաժող՝ Լիդիա Լիսենկովա
- Ֆիլմի տնօրեն՝ Վալենտին Մասլով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Sterritt, David. Review: Krylya aka Wings." TCM: Turner Classic Movies, 1 February 2014. Retrieved: 26 December 2016.
- ↑ Schwartz, Dennis. "Brilliantly Conceived Work of Art." Արխիվացված 2017-12-22 Wayback Machine Ozus' World Movie Reviews, 3 September 2008. Retrieved: 31 December 2013.
- ↑ "Votes for Krylya (1966): The Greatest Films of All Time 2012," Sight & Sound. Retrieved: 1 February 2014.
- ↑ Rosenbaum, Jonathan. "Review: Wings." Chicago Reader, 1 September 1996. Retrieved: 31 December 2013.
- ↑ Koresky, Michael. "Eclipse Series 11: Larisa Shepitko." The Criterion Collection, 11 August 2008. Retrieved: 31 December 2013.
- ↑ Kehr, Dave. "New DVDs: Larisa Shepitko." The New York Times, 19 August 2008, p. E4. Retrieved: 31 December 2013.
- ↑ Bingham, Adam. "No Angels: Larisa Shepitko's Wings." Senses of Cinema, Cinémathèque Annotations on Film, Issue 53, December 2009. Retrieved: 31 December 2013.
- ↑ Pearce, Joel. "Larisa Shepitko." Արխիվացված 2016-04-21 Wayback Machine DVD Verdict, 25 August 2008. Retrieved: 1 February 2014.
- ↑ Ըստ ֆիլմի լուսագրերի։
- ↑ Eclipse Series 11: Larisa Shepitko Արխիվացված 2012-10-28 Wayback Machine на сайте фирмы «Criterion Collection»
Գրականություն
խմբագրել- Зархи А., Кардин В., Макарова Т., Полянцева А., Папава М., Шитова В., Штейн А., Лазарев Л. «Крылья» // Искусство кино. — 1966. — № 10. — С. 12-30.
Արտաքին հղումներ
խմբագրել- Аркус Л. «Крылья» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- «Թևեր» ֆիլմը «Кирилл и Мефодий» հանրագիտարանում
- «Թևեր» ֆիլմը Արխիվացված 2019-12-30 Wayback Machine «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքում