Թևրաքարի ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզում, Գետահովիտ գյուղին պատկանող Թևրաքար վայրում[1]։

Թևրաքարի ամրոց
ՏեղագրությունՀայաստան գ. Այգեհովիտ, Տավուշի մարզ, Հայաստան
ԵրկիրՀայաստան
Շինանյութկրաքար
Ընթացիկ վիճակհողածածկ և չուսումնասիրված

Հայտնաբերվել է 2006 թվականի սեպտեմբերին Հակոբ Սիմոնյանի և Սիմոն Հմայակյանի կողմից։ Հավաքված վերերկրյա նյութի ուսումնասիրությամբ ամրոցը թվագրվել է մ.թ.ա. 7-5-րդ դարերով[1]։

Ամրոցը տեղադրված է ոչ բարձր, երեք կողմից անառիկ ժայռաբլրի վրա։ Բլրի հարավակողմում ամրացված է աղյուսաշար՝ այժմ ավերված պարսպով։ Բացված աղյուսներից մեկի մոտավոր չափերը համապատասխանում են ուրարտականներին[1]։

Հարավարևմտյան կողմում շինարարական աշխատանքների ժամանակ բացվել է կրաքարից կառուցված պարիսպը կամ հենապատը։ Թևրաքարի ամրոցը միակն է տարածաշրջանում, որտեղ հաստատագրվել է հուղ աղյուսի[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել