Ժակ Դելոր
Ժակ Լյուսյեն Ժան Դելոր (ֆր.՝ Jacques Lucien Jean Delors, հուլիսի 20, 1925[3][4][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - դեկտեմբերի 27, 2023[6][1], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7][8][1]), ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչ։
Ժակ Դելոր ֆր.՝ Jacques Delors[2] | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Paris Faculty of Law and Economics?, Q3268594? և Վոլտերի լիցեյ |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, բանկիր, պաշտոնյա և քաղաքապետ |
Դավանանք | ռոմանական կաթոլիկ |
Ծննդյան օր | հուլիսի 20, 1925[3][4][5][…] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Վախճանի օր | դեկտեմբերի 27, 2023[6][1] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7][8][1] |
Թաղված | Cemetery Fontaine-la-Gaillarde[9] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jacques Lucien Jean Delors[1] |
Հայր | Louis Delors?[10] |
Մայր | La mou?[10] |
Զավակներ | Martine Aubry?[8] և Jean-Paul Delors? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Բանկային ծառայողների պատրաստման բարձրագույն դպրոցը։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Ֆրանսիայի բանկում, որտեղ աշխատել է 1945-ից մինչև 1962 թվականը և անցել է մեծ ճանապարհ, աշխատելով որպես պարզ ծառայող և հասնելով մինչև ղեկավար պաշտոնի։ Բանկի աշխատանքը համատեղում էր Ֆրանսիայի խոշորագույն համալսարաններում ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվելու հետ։ 1962-1973 թվականներին պետական ապարատում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 1973-1979 թվականներին՝ Ֆրանսիայի բանկի խորհրդի անդամ (վարչության)։
Որպես Ֆրանսիական կոնֆեդերացիա քրիստոնեական աշխատավորների պրոֆմիության անդամ ձախ կաթոլիկների հետ միասին մասնակցել է նրա տարանջատմանը և Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի ստեղծմանը։ Նաև եղել է Ֆրանսիայի վարչապետ Շաբան Դելմասի տնտեսական խորհրդականը։ 1973 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն, 1976-1981 թվականներին՝ կուսակցության արտաքին տնտեսական հարցերի ղեկավարության պատասխանատու։
1979-1981 թվականներին Եվրախորհրդարանի պատգամավոր։ Պիեռ Մորուանի կառավարությունում Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար (1981-1984)։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ (1985-1995)։ Նրա անվան հետ է կապված եվրոպական ինտեգրման նոր փուլ։ 1985 թվականին նրա ղեկավարությամբ մշակված «1992 Ծրագիրը» թույլ է տվել Եվրոպական միությանը ձեռնամուխ լինել ստեղծելու միասնական ներքին շուկա, 1986 թվականին ընդունված Միասնական եվրոպական ակտն էապես փոխեց համայնքների ինստիտուցիոնալ կառուցվածքը և նրանց որոշումների կայացման գործընթացը, Դելորի հայտնի պլանը թույլ է տվել եվրոպացիներին լուծել պատմական մասշտաբի խնդիրները՝ միասնական եվրոպական արժույթի ստեղծումը։
Այս պահին հանդիսանում է «Մեր Եվրոպա» ասոցիացիայի նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի XXI-րդ դարում կրթության խնդիրներին նվիրված Միջազգային հանձնաժողովի նախագահ։
Ժակ Դելորը եվրոպական արժութային-ֆինանսական ինտեգրման հարցերով մի քանի հարյուր գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա հուշերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և Եվրոպայի պատմության, տեսության և պրակտիկայի ինտեգրման գործընթացների բնագավառի հետազոտողների համար հանդիսանում են թանկարժեք աղբյուր։
Նրա դուստրը` Մարտին Օբրին, Լիլի քաղաքապետն է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարը։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Գիտական խորհրդի 1998 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացմամբ, պրոֆեսոր Ժակ Դելորին շնորհվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
- ↑ Bibliothèque nationale de France Record #11899417j // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 6,0 6,1 6,2 Portugal R. e. T. d. Morreu Jacques Delors, ex-presidente da Comissão Europeia (порт.) — 2023.
- ↑ 7,0 7,1 7,2 Jacques Delors, figure de la construction européenne, est mort à l'âge de 98 ans - France Bleu (ֆր.) — 2023.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article6595
- ↑ 10,0 10,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Der Karlspreisträger 1992 Jacques Delors (գերմ.)
- ↑ Real Decreto 1316/1985, de 24 de julio, por el que se concede la Gran Cruz de la Orden de Isabel la Católica al señor Jacques Delors, Presidente de la Comisión de las Comunidades Europeas (իսպ.) — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1985. — Iss. 183. — P. 24500. — ISSN 0212-033X
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ European Council, 25-26 June 2015 — CoE.
- ↑ 15,0 15,1 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ Doctorados HONORIS CAUSA — University of Salamanca.
- ↑ 17,0 17,1 Décret du 2 avril 1999 portant promotion et nomination (ֆր.) // Journal officiel de la République française — 1999. — Iss. 80. — ISSN 0242-6773
- ↑ Emmanuel Macron présidera une cérémonie d’hommage national à Jacques Delors le 5 janvier — Le Monde, 2023.
- ↑ Делор, Жак — Почетный доктор СПбГУ 1998 года — Санкт-Петербургский государственный университет
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль депутата Европарламента(չաշխատող հղում)
- Кто есть кто в мировой политике / Отв. ред. Л. П. Кравченко. — М.: Политиздат, 1990. — С. 24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դելոր» հոդվածին։ |