Ժան Ժակ Մարի դը Մորգան (ֆր.՝ Jacques Jean Marie de Morgan, հունիսի 3, 1857(1857-06-03)[1][2][3], Յույսո-սյուր-Կոսոն - հունիսի 12, 1924(1924-06-12)[1][3], Մարսել), ֆրանսիացի հնագետ և պատմաբան, մասնագիտությամբ հանքային ճարտարագետ։ Պեղել է Աքեմենյան Պարսկաստանի մայրաքաղաք Շոշ քաղաքը, գրել հետազոտություններ Ուրարտուի մասին, հեղինակ է «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» աշխատության։ 1880-ական թթ երկրորդ կեսին զբաղեցրել է Ֆրանսիական կապիտալի կողմից շահագործվող Ալավերդու պղնձի արդյունահանման գործարանի տնօրենի պաշտոնը։ 1887-89 թթ. ընթացքում Ալավերդիի և Ախթալայի տարածքում կատարել է պեղումներ՝ ի թիվս այլ հնագիտական նմուշների հայտնաբերելով պղնձե զարդեր, զենքեր, կենցաղային առարկաներ[6]։

Ժակ դը Մորգան
Jacques de Morgan
Ծնվել էհունիսի 3, 1857(1857-06-03)[1][2][3]
Յույսո-սյուր-Կոսոն
Մահացել էհունիսի 12, 1924(1924-06-12)[1][3] (67 տարեկան)
Մարսել
ԳերեզմանՍեն Պիեռ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, ճարտարագետ, երկրաբան, լեռնային ճարտարագետ, եգիպտագետ, դրամագետ, քաղինժեներ և կենսաբան
Հաստատություն(ներ)Վերածնունդ, French Ministry of education? և Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհուրդ
Գործունեության ոլորտհնագիտություն
Ալմա մատերՓարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4][5]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Jacques de Morgan Վիքիպահեստում

Դատապարտել է 1915-18 թթ. Հայոց ցեղասպանությունը, իր հրապարակումներում բարձրացնում էր երիտթուրքերի պարագլուխներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ «Երբ ուշադիր կարդում ես հայերի եղեռնին վերաբերող փաստաթղթերը, ապշում ես, թե ինչ հեռատեսությամբ ու հմտությամբ էր երիտթուրքական կառավարությունը կազմակերպել այդ սարսափները։ Ամեն ինչ նախատեսված էր. զոհերի զինաթափումը, դիմադրելու ընդունակ երիտասարդության մեկուսացումը, զանգվածային տեղահանությունը և տանջանքները ճանապարհին, տղամարդկանց ոչնչացումը, կանանց և աղջիկների ընտրությունը մահմեդականացնելու համար... Կգա օրը, երբ այդ ոճրագործները... պատասխան պետք է տան իրենց արարքների համար և հատուցեն իրենց կատարած չարագործությունների դիմաց»[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տոնում է հիմնադրման 245-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  7. Jacques de Morgan, Contre les barbares de l'Orient, Paris-Nancy, 1918, էջ 182-183։ Մեջբերումն ըստ «Հայկական հարց» հանրագիտարանի, Երևան, 1996, էջ 340-341։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ դը Մորգան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 48