Ժամեվյու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժամեվյու (ֆր.՝ Jamais vu - երբեք չտեսնված), դեժավյուին հակառակ վիճակ, երբ հանկարծ առաջանում է այնպիսի զգացողություն, որ քաջածանոթ վայրը կամ մարդը քեզ լիովին անծանոթ են թվում։ Տպավորություն է ստեղծվում, որ դրանց մասին գիտելիքներն ու տեղեկությունները ակնթարթորեն և ամբողջությամբ կորչել են հիշողությունից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեժավյուի զգացողությունը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունենում է մարդկության 97 տոկոսը։ Ժամեվյուն հանդիպում է շատ ավելի քիչ։ Բայց կրկնվող կրիպտոմնեզիաները (այսպես են անվանում հիշողության բոլոր տեսակի փոփոխությունները) բժիշկները համարում են հոգեկան խանգարման ախտանիշներից մեկը։ Ամենից հաճախ դա օրգանական կամ ծերունական պսիխոզն է, էպիլեպսիան կամ շիզոֆրենիան։