Ժանին Անյես
Ժանին Անյես Չավես (իսպ.՝ Jeanine Áñez Chávez, հունիսի 13, 1967[2], San Joaquín, Mamoré Province, Beni Department, Բոլիվիա[3]), Բոլիվիայի քաղաքական գործիչ և իրավաբան։ Սենատոր, որը ներկայացնում է Բենիի դեպարտամենտը։ Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Է դարձել նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո, որը պայմանավորված է զանգվածային բողոքներով և ռազմական հուշագրով։
Ժանին Անյես | |
Կուսակցություն՝ | Plan Progress for Bolivia – National Convergence? և Democrat Social Movement?[1] |
---|---|
Կրթություն՝ | Universidad Autónoma del Beni? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 13, 1967[2] (57 տարեկան) |
Ծննդավայր | San Joaquín, Mamoré Province, Beni Department, Բոլիվիա |
Քաղաքացիություն | Բոլիվիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Jeanine Áñez Chávez |
Ինքնագիր | |
Կարիերա
խմբագրելԱնյեսը ծնվել է Տրինիդադ քաղաքում[4]։
Ավելի վաղ եղել էր Totalvision-ի մեդիա տնօրենը[3]։
Հիմնադիր ժողով (2006-2008)
խմբագրել22006-ից 2008 թվականներին նա աշխատել է հիմնադիր ժողովի կազմում ՝ սահմանադրական նոր խարտիայի նախագծի մշակման համար։ Նա հիմնադիր ժողովի անդամ է եղել երկրի կազմակերպության և կառույցի հանձնարարությամբ, ինչպես նաև աշխատել է դատական իշխանության կազմում[4]։
Սենատ (2010-2019)
խմբագրել2010 թվականին նա Բոլիվիայի և աազգային կոնվերգենցիայի ծրագրի առաջադիմություն կուսակցությունից սենատոր է ընտրվել, որը ներկայացնում է Ազգային ժողովում Բենիի դեպարտամենտը[4][7]։ 2019 թվականին նա եղել է Սենատի երկրորդ փոխնախագահը, իսկ նրա տեղակալը Ֆրանկլին Վալդիվիա Լեյգն էր[3]։ Այս պաշտոնը նրան վեցերորդն է դարձրել նախագահության իրավահաջորդության գծում։
Ժամանակավոր նախագահություն (2019 թվականից)
խմբագրել2019 թվականի նոյեմբերի 10-ին երկրի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել։ Դրանից հետո Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան հրաժարվել է նախագահի պարտականությունների կատարումից։ Բացի դրանից, նախագահի պարտականությունների կատարումից հրաժարվել են նաև Սենատի խոսնակ Ադրիանա Սալվատորան և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վիկտոր Բորդան։ Սենատի առաջին փոխխոսնակը նույնպես հրաժարվել է ստանձնել նախագահի պաշտոնը։ Հաջորդը հերթում Ժանին Անյեսն էր՝ որպես Սենատի երկրորդ փոխխոսնակ։ 2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ նա Բոլիվիայի նախագահի պաշտոնի իրավահաջորդության մեջ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Նա էլ ստանձնեց նախագահի պարտականությունների կատարումը։
Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին, երբ Սենատը պաշտոնապես ընդունել է երկրի նախկին ղեկավարության պաշտոնաթողությունը[8][9][10]։
Նա ասել է, որ իր առաջին խնդիրն է լինելու քվորումի հասնել պետության առաջին դեմքերի հրաժարականների շարքերից հետո, իսկ հետո նոր ընտրություններ նշանակել[4]։ Անյեսը չէր կարող արտահերթ ժողով հրավիրել մինչև հաջորդ օրը (երկուշաբթի), քանի որ գտնվում էր Բենի դեպարտամենտում, իսկ կիրակի չվերթներ այնտեղից Լա Պաս մայրաքաղաք չկան
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է կոլումբիացի քաղաքական գործիչ Էկտոր Հերնանդո Ինկապյե Կարվախալի հետ (իսպ.՝ Héctor Hernando Hincapié Carvajal)[4]։ Կառլոս Անես Դորադո նարկոթրաֆիկանտի զարմիկը[11], որը ձերբակալվել է 1,5 տոննա կոկաինի մաքսանենգության համար[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/jeanine-anez-1967
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20191111145518/https://web.senado.gob.bo/senadoras-es/jeanine-%C3%A1%C3%B1ez-ch%C3%A1vez
- ↑ 3,0 3,1 3,2 «Jeanine Áñez Chávez». Cámara de Senadores (իսպաներեն). 2015 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Bolivia: Who is Jeanine Anez?». Cronista. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Ушедший в отставку Эво Моралес покинул Боливию // Deutsche Welle, 12.11.2019.
- ↑ Боливийская армия поддержала исполняющую обязанности президента Жанин Аньес // РИА Новости, 13.11.2019.
- ↑ «Jeanine Añez Chávez» (Spanish). vicepresidencia.gob.bo. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ BBC News Mundo (ed.). «Jeanine Añez en proceso de ratificación tras renuncia del Presidente, Vicepresidente, Presidente del Senado y Presidente de la Cámara de Diputados de Bolivia». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Второй вице-спикер сената Боливии взяла на себя обязанности президента
- ↑ Вооруженные силы Боливии признали сенатора Аньес и.о. президента
- ↑ https://eldeber.com.bo/56434_el-narcotrafico-va-mas-alla-de-lo-politico-partidario(չաշխատող հղում) El narcotráfico va más allá de lo político-partidario
- ↑ https://olivre.com.br/bolivianos-sao-presos-em-tangara-com-quase-meia-tonelada-de-cocaina Bolivianos são presos em Tangará com quase meia tonelada de cocaína
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանին Անյես» հոդվածին։ |