Ժաուադ Շիգեր
Ժաուադ Շիգեր (ֆր.՝ Jaoid Chiguer; օգոստոսի 11, 1985[1], Տրուա[1] - հունվարի 25, 2021[2][1], Ռոզիեռ պրե Տրուա[1]), ֆրանսիացի բռնցքամարտիկ։ Հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում։ 2000-ական թվականների երկրորդական կեսերին հանդես է եկել Ֆրանսիայի դրոշի տակ։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ 2012-2014 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում։
Ժաուադ Շիգեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1985[1] |
Ծննդավայր | Տրուա[1] |
Մահվան ամսաթիվ | հունվարի 25, 2021[2][1] (35 տարեկան) |
Մահվան վայր | Ռոզիեռ պրե Տրուա[1] |
Կենսագրություն
խմբագրելԺաուադ Շիգերը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Ֆրանսիայի Օբ գավառի Տուա քաղաքում։ Սպորտային կարիերան սկսել է Նուզոնվիլ համայնքի մարզական ակումբում։
Սիրողական բռնցքամարտ
խմբագրելԱռաջին անգամ ներկայացել է 2005 թվականին՝ նվաճելով Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալ։ Եզրափակիչ փուլում զիջել է կիսամիջին քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն Կսավյե Նոելյուին։ Դառնալով Ֆրանսիայի հավաքականի անդամ, սկսել է հաճախակի ելույթներ ունենալ միջազգային մրցաշրջաններում։ Կոպենհագենի առաջնությունների ժամանակ բազմիցս արժանացել է արծաթե մեդալների։
2006 թվականին Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նորից արժանացել է արծաթե մեդալի։ Այս անգամ էլ նա եզրափակչում պարտություն է կրել Ալեքսիս Վաստինից։ Մասնակցել է Պլովդիվի Եվրոպայի առաջնությանը։ Սակայն որևէ լուրջ հաջողություն չի գրանցել։
2008 թվականի Լիվերպուլում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ կիսաեզրափակչում պարտություն է կրել Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Ջեք Կուլկայուից և նվաճել բրոնզե մեդալ։ Պեսկարայում կայացած եվրոպական օլիմպիական առաջին որակավորման փուլի 1/8 եզրափակչում պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Ստրեցկիին։ Սակայն Աթենքում կայացած երկրորդ որակավորման փուլում կարողացել է առաջ անցնել իր բոլոր մրցակիցներից, այդ թվում՝ Անդրեյ Բալանովից և զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Այս հաղթանակի շնորհիվ նրան հաջողվել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերում ձեռք բերել երկիրը ներկայացնելու իրավունքը։ Մեկնարկային փուլում հաղթել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Ալիասկեր Բաշիրովին։ Երկրորդ փուլում 3:8 հաշվով պարտվել է ուզբեկ բռնցքամարտիկ Դիլշոդ Մահմուդին։
Օլիմպիական խաղերից հետո Շիգերը մի որոշ ժամանակ շարունակել է իր գործունեությունը ծավալել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել խոշոր միջազգային օլիմպիադաների։ 2009 թվականին դարձել է ֆրանսիական հավաքականի արծաթե մեդալակիր, մասնակցել Օդեսայում կայացած Եվրամիության առաջնությանը և Միլանում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ 1/16 եզրափակչում պարտություն է կրել Անդրեյ Զամկովոյից[3]։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրել2012-2014 թվականներին պրոֆեսիոնալ բռնցքամարտում անց է կացրել յոթ հանդիպում։ Հաղթել է իր բոլոր հակառակորդներին։ Դրանից հետո չի շարունակել պրոֆեսիոնալ կարիերան[4]։
Մահ
խմբագրելՄահացել է 2021 թվականի հունվարի 25-ին սրտամկանի ինֆարկտից[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 Le boxeur troyen Jaoid Chiguer est décédé
- ↑ По материалам базы данных amateur-boxing.strefa.pl
- ↑ «Boxe / Jaoid Chiguer va raccrocher les gants» (անգլերեն). L'Est Eclair. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Le boxeur troyen Jaoid Chiguer est décédé (fr)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժաուադ Շիգեր(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Ժաուադ Շիգեր – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- 2nd Qualifier
- Sports-reference.com profile