Ժաքլին Վուդ (ապրիլի 17, 1987(1987-04-17)[1], Ուինսոր, Օնտարիո), կանադական հեռուստատեսային դերասանուհի, որը հայտնի է «Համարձակ և գեղեցիկ» սերիալում խաղացած դերով (2008-2013, 2015-2016)։ Սերիալում իր դերի համար 2012 և 2013 թվականներին առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի[2]։

Ժաքլին Վուդ
անգլ.՝ Jacqueline MacInnes Wood
Ծնվել էապրիլի 17, 1987(1987-04-17)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՈւինսոր, Օնտարիո
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել և դիջեյ
Ամուսին(ներ)Elan Ruspoli?

Կյանք ու կարիերա

խմբագրել

Ժաքլին Մաքիննես Վուդը ծնվել է Կանադայում՝ Օնտարիո նահանգի Ուինդսոր քաղաքում։ Ունի ֆրանսիական, հնդկական, շոտլանդական և բրազիլական արմատներ։ NHL-ի նախկին խաղացող Բոբ Պրոբերտի խորթ քույրն է։

2006 թվականին էպիզոդիկ դերով առաջնաելույթ է ունեցել «Փախստականներ» սերիալում։ 2008-2013 և 2015-2016 թվականներին նկարահանվել է «Համարձակ և գեղեցիկ» սերիալում[3]։ 2011 թվականին նկարահանվել է «Նշանակման կետ 5» ֆիլմում, ինչպես նաև ֆոտոսեսիա է արել «Maxim» ամսագրի համար[4]։ Վուդը դիջեյ է և հանդես է գալիս DJ JacquiMac անվամբ։ Նա նաև մոլեռանդ մոտոցիկլիստ է, վարում է սեփական Ducati 848-ը։

2013 թվականին Վուդը իր կարիերայի առաջին գլխավոր դերն է խաղացել կանացի Lifetime կաբելային ալիքի « Նրա ամուսնու դավաճանությունը» ֆիլմում[5]։

2014 թվականին նկարահանվել է «Ցասման կառավարում» և «Կասլ» սերիալների էպիզոդներում։ 2015 թվականին նկարահանվել է «19-2» և «Հարավային լողափ» սերիալներում[6]։

2018 թվականի հուլիսից Մաքիննես Վուդը ամուսնացել է Էլան Ռասպոլիի հետ, որից ունի որդի՝ Ռեյզ Հարլեն Ռասպոլի (ծնվել է 2019 մարտի 4)[7]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Փախստականներ Runaway Քենդիս առաջին էպիզոդ
2007 Ներծծում Lovebites Փեյթ առաջին էպիզոդ
2008 Գեյմեր Գյորլզ Gamer Girlz Մաքս Ռեալիթի շոու
2008 Ամենագնահատված խաղացող M.V.P. Եվա երկրորդ էպիզոդ
2008-2019 Համարձակ և գեղեցիկ The Bold and the Beautiful Ստեֆի Ֆորեսթեր Ցերեկային սերիալ
Անվանակարգ՝ ցերեկային «Էմմի» մրցանակ դրամատիկական սերիալի լավագույն երիտասարդ դերասանուհի(2012—2013)
2008 Մղձավանջ միջանցքի վերջում Nightmare at the End of the Hall Լորել/Ջեյն Հեմմոնդ Lifetime հեռուստաալիքի հեռուստաֆիլմ
2011 Նշանակման կետ 5 Final Destination 5 Օլիվիա Կաստլ
2011 Նոր դրամա New Romance Ժաքլին Կարճամետրաժ ֆիլմ
2012 Նետ Arrow Սառա Լենս առաջին էպիզոդ (օդաչու)
2013 Նրա ամուսնու դավաճանությունը Her Husband’s Betrayal Քեթի Քոլթեր Lifetime հեռուստաալիքի հեռուստաֆիլմ
2014 Զայրույթի կառավարում Anger Management Ջեյն «Charlie and the Temper of Doom» էպիզոդ
2014 Կասլ Castle Չելսի «The Time of Our Lives» էպիզոդ
2015 19-2 19-2 Մերի

Լուիզա Դամես

երկրորդ էպիզոդ
2015 Հարավային լողափ South Beach Սամանտա Լիր վեցերորդ էպիզոդ
2017 Վտանգ Jeopardy! Սթեֆի առաջին էպիզոդ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Daytime Emmy Award - 2012 nominations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  3. Interview with Jacqueline MacInnes Wood
  4. «Jacqueline Macinnes Wood». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  5. Roger Newcomb (2013 թ․ օգոստոսի 2). «Jacqueline MacInnes Wood Stars In LMN's 'Her Husband's Betrayal' On August 2». We Love Soaps. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Hot, Hot, Hot: Premiere date set for South Beach, starring Jacqueline MacInnes Wood and Jordi Vilasuso». Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին. Վերցված է 2020-01-11-ին.
  7. The Bold and the Beautiful Star Jacqueline MacInnes Wood Welcomes Son Rise Harlen
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաքլին Վուդ» հոդվածին։