Ժերեմի Մատիո
Ժերեմի Մատիո (ֆր.՝ Jérémy Mathieu, հոկտեմբերի 29, 1983[1][2], Luxeuil-les-Bains), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ժերեմի Մատիո ֆր.՝ Jérémy Mathieu | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1983[1][2] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Luxeuil-les-Bains | ||
Հասակ | 189 սանտիմետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան և full-back | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելՄատիոն տեղափոխվել է «Բարսելոնա» 2014 թվականի հուլիսի 23-ին՝ Բարսելոնայի և Վալենսիայի ձեռք բերած համաձայնության շնորհիվ[3]։ Ֆրանսիացին 5-ամյա պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ Վալենսիայում 176 հանդիպումներ անցկացնելուց և 7 գոլ հեղինակելուց հետո։ Մատիոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իր ծննդավայր Սոշո թիմում որպես ձախ պաշտպան՝ Ֆրանսիայի առաջնությունում իր դեբյուտը նշելով 2002/2003 մրցաշրջանում։ Սոշոյում 3 տարի խաղալուց և ակումբի կազմում 97 հանդիպում անցկացնելուց հետո (հեղինակելով 13 գոլ) Մատիոն տեղափոխվեց Տուլուզ, որտեղ դարձավ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը, ով մասնակցեց 122 հանդիպման և հեղինակեց 5 գոլ։ Ժերեմի Մատիոն հանդես է գալիս նաև Ֆրանսիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դեբյուտը նշելով 2011 թվականի նոյեմբերին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Матьё будет выступать за «Барселону» под номером 24
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստը Արխիվացված 2014-09-28 Wayback Machine barca.am կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Մատիո» հոդվածին։ |