Ժերմեն Պիլոն
Ժերմեն Պիլոն (Pilon) (1525[1][2], Փարիզ - փետրվարի 3, 1590[3][1][4], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ։ Վերածննդի արվեստի ներկայացուցիչ։
Ժերմեն Պիլոն ֆր.՝ Germain Pilon | |
---|---|
Ի ծնե | Germain Pilon |
Ծնվել է | 1525[1][2] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | փետրվարի 3, 1590[3][1][4] |
Վախճանի վայրը | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Germain Pilon Վիքիպահեստում |
Գործուենություն
խմբագրելՎաղ շրջանի ստեղծագործություններից է «Երեք գեղեցկուհի» խմբաքանդակը (մարմար, 1563 թ., Լուվր, Փարիզ)։ 1570-ական թվականներին նրա ստեղծագործություններում ուժեղացել է հուզական-դրամատիկական հնչողությունը (Հենրի II-ի և Եկատերինա Մեդիչիի դամբարանի քանդակները, բրոնզ, մարմար, 1563-1570 թթ., Սեն-Դենի աբբայություն, «Ողբացող աստվածամայրը», թրծակավ, 1586 թ., Հենրի II-ի կիսանդրին, մարմար, 1570-1575 թթ., երկուսն էյ՝ Լուվր, Փարիզ)։ 1572 թվականից եղել է դիմանկարային պատկերների գլխավոր վերահսկիչ, միաժամանակ՝ վիրտուոզ մեդալագործ։
Պատկերասրահ
խմբագրել-
Պահապան սրտի Հենրի II
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Thirion J. Pilon [Pillon, Germain] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T067668
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 292)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերմեն Պիլոն» հոդվածին։ |