Ժիրայր Վարդանյան (կինոօպերատոր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրայր Վարդանյան (այլ կիրառումներ)
Ժիրայր Գրիգորի Վարդանյան (հուլիսի 2, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1945 թվականից։
Ժիրայր Վարդանյան Ժիրայր Գրիգորի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1911 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 5, 1989 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոօպերատոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0890243 |
Կենսագրություն
խմբագրել1930-1933 թվականներին սովորել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1927 թվականից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1949-1954 թվականներին եղել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի Հայաստանի թղթակից-օպերատորը։ Վարդանյանը նկարահանել է բազմաթիվ վավերագրական սյուժեներ և տասնյակ փաստագրական ֆիլմեր՝ «Երկիր հայրենի» (1945), «Հայաստանի շինանյութերը», «Զիթհանքովի կոլտնտեսության մարդիկ» (երկուսն էլ՝ 1947), «Սովետական Հայաստան» (1950), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970) և այլն։ Որպես օպերատոր հեղինակել է հայկական առաջին մուլտիպլիկացիոն («Շունն ու կատուն», 1937), գունավոր («Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը», 1952) և լայնէկրան («Ճանապարհ դեպի կրկես», 1963) ֆիլմերը։ Հայկինոյի կոմբինացված նկարահանումների կազմակերպիչներից է («Քաջ Նազար», 1940, «Դավիթ Բեկ», 1944)[1]։
Ֆիլմեր
խմբագրելՎարդանյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից են՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |