Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) - միջազգային օդանավակայան Իսպանիայի հյուսիս-արևելքի Կատալոնիայի ինքնավար մարզում, տասներկու կիլոմետր հեռու Ժիրոնա քաղաքից։ Օդանավակայանը լավ աշխատում է Բարսելոնայի, Կոստա-Բրավայի և Պիրենեյների հետ։
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Տեղագրություն | Իսպանիա, Ժիրոնա |
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայանը կառուցվել է 1965 թվականին, սակայն տարբերվում էր միայն ուղևորահոսքի փոքր քանակությամբ։ 2000-ականների սկզբին ուղևորափոխադրումները կտրուկ աճեցին ՝ «Ryanair» ավիաընկերության որոշման շնորհիվ, որի արդյունքում Ժիրոնան պետք է դառնար օդանավակայան հանգույց, որտեղ վայրէջք կկատարեին տարբեր ինքնաթիռներ։ Վերջին վեց տարվա ընթացքում ուղևորափոխադրումների թիվն աճել է ավելի քան տասն անգամ․ 2002 թվականին 557 000-ից մինչև 5 510 970 ուղևոր 2008 թվականին[1]։
Ժիրոնայի օդանավակայանը հաճախ օգտագործվում է որպես Բարսելոնայի այլընտրանքային օդանավակայան, քանի որ այն գտնվում է Բարսելոնայի հյուսիսից 74 կիլոմետր[2]։ Օդանավակայանից Բարսելոնա կարելի է հասնել առանց կանգառի, ավտոբուսով կամ գնացքով։
Ուղևորահոսք
խմբագրելՏարի | Ուղևորներ |
---|---|
1997 | 533 445 |
1998 | 610 607 |
1999 | 631 235 |
2000 | 651 402 |
2001 | 622 410 |
2002 | 557 187 |
2003 | 1 448 796 |
2004 | 2 962 988 |
2005 | 3 533 567 |
2006 | 3 614 223 |
2007 | 4 848 604 |
2008 | 5 510 970 |
Տրանսպորտային կապ
խմբագրելԿոստա Բրավայի և Կոստա Դել Մարեսմայի հանգստավայրերի հետ տրանսպորտային կապը շատ ակտիվ է։ Ֆրանսիական սահմանին մոտ գտնվելու շնորհիվ շատ զբոսաշրջիկներ օգտվում են օդանավակայանից՝ Անդորրայի լեռնադահուկային հանգստավայրեր և Պիրենեյան թերակղզի հասնելու համար։
Ավտոմեքենա
խմբագրել- E-15/AP-7 — վճարովի ճանապարհ դեպի Իսպանիայի հարավ և Պերպինյան (Ֆրանսիա)[3]
- C-25 մինչև Լլեյդա և Ժիրոնա
- N-II — անվճար ճանապարհ (Մադրիդ — Բարսելոնա — Պերպինյան)
Ավտոբուսներ
խմբագրել- Օդանավակայան — Բարսելոնա․ ուղևորության տևողությունը 1 ժամ 10 րոպե, չվերթի ժամերը պայմանավորված են թռիչքների վայրէջքների հետ։ Կիրակի օրերը վերջին ավտոբուսը շարժվում է 19.15[4]։
- Օդանավակայան — Կոստա-Բրավա / Մարեսմա։ Կանգառներ՝ Տոսա դե Մար, Լորետ դե Մար, Բլանես, Մալգրատ դե Մար, Սանտա Սուսանա (Բարսելոնա), Պինեդա դե Մար, Կալելյա[5]։
- Օդանավակայան — Հյուսիս Կոստա-Բրավա։ Կանգառներ ՝ Ֆիգերաս, Ռոսաս, Պինեդա դե Մար, Կալելյա, Տոսա դե Մար[5]։
- Օդանավակայան — Ժիրոնա․ ուղևորության տևողությունը 25 րոպե, մեկնումը՝ յուրաքանչյուր ժամը մեկ[6]։
- Օդանավակայան — Պերպինյան (Ֆրանսիա)․ օրական 6 ժամ, կանգառ Լե Բուլու[7]։
- Օդանավակայան — Անդորա․ օրական երկու անգամ (դեկտեմբերի 1 -ից մայիսի 30-ը, դահուկ քշելու շրջանում)[8]։
Երկաթուղի
խմբագրելՄոտակա երկաթուղային կայարանը գտնվում է Ժիրոնայում, որտեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ տաքսով։ Կայարանից ամենժամյա ճեպընթաց գնացք (CE, 75 րոպե) և սովորական գնացք (R, 90 րոպե) է մեկնում դեպի Բարսելոնա։
Ավիաընկերություններ
խմբագրելՊոբեդա (ավիաընկերություն) | Վնուկովո (օդանավակայան) Մոսկվա |
Ryanair | Կարլսրուե/Բադեն-Բադեն (օդանավակայան), Բիլլուն (օդանավակայան), Բլեքփուլ (օդանավակայան), Բորմունտ (օդանավակայան), Բրատիսլավա-Իվանկա (օդանավակայան), Բրեմեն (օդանավակայան), Բրիստոլ (օդանավակայան), Բրյուսել-Շարլերուա, Վրոցլավ (օդանավակայան), Դուբլին (օդանավակայան), Վեցե (օդանավակայան),Կալյարի, Կորկ (օդանավակայան), Կրակով (օդանավակայան), Լուտոն (օդանավակայան), Ստարսնսթեդ (Լոնդոն), Մաաստրիտ-Ախեն, Մալտա (օդանավակայան), Մանչեսթեր (օդանավակայան), Նոկ, Բովե (օդանավակայան) (Փարիզ), Պեսկարա, Պիզա, Պոզնան (օդանավակայան), Ռաբատ, Տալին (օդանավակայան), Տրապանի (Սիցիլիա), Ֆրանկֆուրտ-Խան (օդանավակայան), Էյդհովեն |
Jetairfly (Ջեթեըֆլայ) | Բրյուսել-Զավենտեմ (ապրիլից հոկտեմբեր) |
Թոմաս Քուք Էյրլայն | Բրյուսել |
Thomsonfly (Թոմսոնֆլայ) | Բիրմինգհեմ (օդանավակայան), Բրիստոլ (օդանավակայան, Բրյուսել), Գլազգոյի օդանավակայան, Գեթվիք օդանավակայան, Մանչեսթեր (օդանավակայան) |
Transavia (Տրանսավիա) | Սխիպոլ (Ամստերդամ) |
Պատահարներ
խմբագրել1999 թվական սեպտեմբերի 14․ Բոինգ 757—200, Բրիտանական ավիաուղիներ ավիաընկերություն, Քարդիֆի միջազգային օդանավակայան-Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան, թռիչք 226A։
Վայրէջքի ժամանակ հորդառատ անձրևի պատճառով գրեթե անտեսանելի իրավիճակում օդանավի անձնակազմը կոշտ վայրէջք է կատարում, որի արդյունքում ինքնաթիռը վերահսկողությունից դուրս է գալիս և երկու մասի բաժանվում։ Բարեբախտաբար այն չի հրդեհվում։ Ինքնաթիռում եղած 236 մարդկանցից, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ժիրոնայի մոտակա հիվանդանոց[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Статистика по пассажиро- и грузоперевозкам на 2008 год(իսպ.)
- ↑ Distanse from Girona–Costa Brava Airport to Sagrada Família in center of Barcelona - Google Maps
- ↑ Транспорт Аэропорт — Барселона(անգլ.)
- ↑ Транспорт Аэропорт — Барселона (англ.)
- ↑ 5,0 5,1 Barcelona Bus Արխիվացված 2009-05-23 Wayback Machine(անգլ.)(իսպ.)(կատ.)
- ↑ «Расписание автобусов до Жироны» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Расписание автобусов Frogbus(անգլ.)(ֆր.)
- ↑ Автобус до Андорры(անգլ.)
- ↑ Britannia Airways FLight 226
Աղբյուրներ
խմբագրել- Официальная страница(անգլ.)
- Официальная страница от эксплуататора Aena(անգլ.)(կատ.)
- «Технические данные аэропорта LEGE». World Aero Data. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 23.05.2009-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան» հոդվածին։ |