Ժյուլ Դյուպրե

ֆրանսիացի նկարիչ

Ժյուլ Դյուպրե (ֆր.՝ Jules Dupré, ապրիլի 5, 1811(1811-04-05)[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5] - հոկտեմբերի 6, 1889(1889-10-06)[1][3][6][…], Լ'Իլ Ադամ[5]), ֆրանսիացի նկարիչ, բարբիզոնյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համարվում է ժամանակակից ֆրանսիական բնապատկերի հիմնադիրը։

Ժյուլ Դյուպրե
ֆր.՝ Jules Dupré
Ի ծնեանգլ.՝ Jules Louis Dupré
Ծնվել էապրիլի 5, 1811(1811-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1889(1889-10-06)[1][3][6][…] (78 տարեկան)
Մահվան վայրԼ'Իլ Ադամ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
ՈճԲարբիզոնի դպրոց
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներBroad Way?, View in the Woods? և Village at night?
ՈւսուցիչAuguste Raffet?
ԱշակերտներLéon-Victor Dupré? և Louis Lemaire?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամակցությունԲարբիզոնի դպրոց
 Jules Dupré Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն

խմբագրել

Ժյուլ Դյուպրեն ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում, որ արտադրել է հախճապակյա իրեր։ Որպես բնանկարիչ առաջին անգամ ներկայացվել է 1831 թվականին Փարիզյան սալոնում իր հինգ աշխատանքներով։ Նկարել է բացառապես ֆրանսիական բնապատկերներ (բացառությամբ 1835-1839 թվականներին Անգլիայում ստեղծված գործերի)։

1867 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել է Դյուպրեի 12 նկար։ Դրանից հետո նկարիչը տևական ժամանակ չի ցուցադրել իր աշխատանքները մինչև 1883 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է նկարչի ութ աշխատանք։ Նրա գործերի մեծ մասը, որպես կանոն, գնորդներին ու պատվիրատուներին է հասել ուղիղ նրա արվեստանոցից։ Ներկայումս Դյուպրեի գործերը հանդիպում են հասարակական ու մասնավոր հավաքածուներում։ Այսպես, Կուշելևի պատկերասրահում ներկայացված է Դյուպրեի երկու բնանկար։ Դյուպրեն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։

Ժյուլ Դյուպրեն հանդիսանում է այսպես կոչված «անձնական բնանկարի» ներկայացուցիչ, որը ոչ այնքան պատկերում է բնության գեղեցկությունը, որքան նրա համապատասխանությունը նկարչի ապրումներին ու տրամադրությանը, ինչն էլ փոխանցվում է գույների, գծերի ու լույսի միջոցով։

Նկարիչը մահացել է 1889 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզի մերձակայքում գտնվող Լ'Իլ Ադանեում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jules Dupré (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jules DupréOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Дюпре Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Pied É. Notices sur les rues de Nantes (ֆր.)Nantes: 1906. — P. 101. — 331 p.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Դյուպրե» հոդվածին։