Ժոզեֆ Ագուստին Շաո
Ժոզեֆ Ագուստին Շաո (հոկտեմբերի 10, 1811[1], Tardets-Sorholus - հոկտեմբերի 23, 1858[1], Բայոնա), բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ[2]։
Ժոզեֆ Ագուստին Շաո Joseph-Augustin Chaho | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1810 թ. |
Ծննդավայր | Տարդեց Սորհուլուս |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1858 թ. |
Մահվան վայր | Բայոնա |
Գերեզման | Saint Léon Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Բասկ |
Ազդել է | Բասկագիտության, բասկերի ծագման ուսումնասիրության վրա |
Մասնագիտություն | Հռետորաբանություն, Տնտեսագիտություն |
Ստորագրություն![]() | |
![]() |
Հաճախել է Օլորոնի ճեմարանում, որտեղ ու սովորել է հռետորաբանություն, իսկ Պոյի վարժարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն[2]։
Ժոզեֆը 20 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ, որտեղ իրականացրել է հասարակական, քաղաքական և գրական ըակտիվ գործունեություն։ Նա նաև զբաղեցրել է զինվորական և քաղաքական ոչ բարձր պաշտոններ, ինչպես նաև հիմնադրել է «Արիել» թերթը[2]։
Այտորի լեգենդ
խմբագրելԱգուստին Շաոն հանդիսանում է 19-րդ դարի առաջին բասկագիտության առանցքային գորչծիչներից մեկը։ 1845 թվականին «Արիել» թերթում լույս է տեսնում նրա հեղինակած «Այտոր. Կանտաբրյան լեգենդ» ստեղծագործությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել բասկագիտական մտքի զարգացման և բասկյան ազգային գաղափարախոսության ձևավորման վրա։ Մասնագետներից ոմանք Շաոյի ստեղծագործությունը համարում են ռոմանտիկ պատմավեպ, ուրիշները՝ արձակ լիրիկական պոեմ, երրորդները՝ խոհական-փիլիսոփայական էսսե։ Շաոյի շնորհիվ բասկերի ծագման թեման առաջին անգամ մուտք է գործում գեղարվեստական գրականություն։ Հետաքրքրական է, որ այս ստեղծագործությունում բասկերի Տուբալ նահապետը փոխարինվում է բասկերի առասպելական նախահայր Այտորով[2]։
Շաոն չի անդրադարձել Այտոր անվան ծագմանը։ Հետազոտողներից շատերը կարծում են, որ այդ անունը վերցված է բասկերեն «aitoren seme» արտահայտույթունից, որը բառացի նշանակում է «Այտորի որդի»։ Որոշ գիտնականներ չեն ընդունում այս բացատրություն և Այտոր անվան մեջ տեսնում են «Հայի թոռ» կապակցությունը։ Նման կարծիք է արտահայտել, մասնավորապես, գերմանացի հայագետ Յոզեֆ Կարստը։ Այլ ուսումնասիրողներ պնդում են, որ Այտոր անունը ծագել է «Այա էտոռի» (Aia etorri) կազմությունից, որը նշանակում է «Այայից եկած», այսինքն՝ «Հայաստանից եկած», քանի որ, ըստ բասկյան ազգային ավանդության, բասկերի նախահայրը իր յոթ զավակների հետ միասին գաղթել է Հայաստանից[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ժոզեֆ Ագուստին Շաո, «Այտորի լեգենդը», թարգմանությունը՝ Վահան Սարգսյանի, Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2007 թվական։