Ժոզե Ագուաշ
Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ (պորտ.՝ José Pinto de Carvalho Santos Águas, նոյեմբերի 9, 1930[1], Լոբիտու, Benguela Province, Անգոլա - դեկտեմբերի 10, 2000, Լիսաբոն), պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։
Ժոզե Ագուաշ պորտ.՝ José Águas | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1930[1] | ||||||||||||||
Ծննդավայր | Լոբիտու, Benguela Province, Անգոլա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 2000 (70 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Լիսաբոն | ||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերայի մեծ մասը անցկացրել է «Բենֆիկայում», բարձրագույն դիվիզիոնում անկացրած 13 մրցաշրջաններից 12-ում խփելով 18-ից ոչ պակաս գոլ[2][3]։
Ֆուտբոլային կարիերա
խմբագրելԾնվել է Լոբիտուում, Պորտուգալական Արևմտյան Աֆրիկա, Պորտուգալական կայսրություն, սպիտակ գաղութաբնակիչների ընտանիքում։ Ագուաշը իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական «Լուզիտանու դի Լոբիտու» ակումբում, որտեղ խաղացել է մինչև 1950 թվականը, իսկ 1950-1963 թվականներին խաղացել է «Բենֆիկայում» և ձեռք է բերել ակումբի լեգենդի կարգավիճակ։
«Բենֆիկայի» հետ նա հինգ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն (1955, 1957, 1960, 1961 և 1963 թվականներին) և յոթ անգամ գավաթը, նաև հինգ անգամ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։ Նախքան Էյսեբիոյի Լիսաբոն տեղափոխվելը նա ամենամեծ դերն էր խաղում «Բենֆիկայի»՝ Եվրոպական չեմպիոնների գավաթի նվաճման գործում՝ 1961 թվականին «Բարսելոնայի» (3-2), հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» (5-3) դեմ խաղերում նա խփել է խաղերի առաջին գոլերը և, թիմի ապագա ավագը, 1963 թվականին չկարողացավ թիմին հասցնել ոսկե հեթ-թրիկի՝ 1-2 հաշվով պարտվելով «Միլանին» (նա ուղղակի չէր խաղում)։
Պորտուգալիայի հավաքականում Ագուաշը դեբյուտել է 1952 թվականի նոյեմբերի 23-ին, Ավստրիայի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1, ընդհանուր առմամբ խաղացել է 25 խաղ՝ խփելով 11 գոլ։ 1962 թվականի մայիսի 17-ին նա վերջին անգամ է հավաքականի մարզահագուստով հայտնվել խաղադաշտում, իսկ խաղն ավարտվել է Բելգիայից կրած պարտությամբ (1-2)։
«Բենֆիկայից» հեռանալուց հետո՝ 33 տարեկանում Ագուաշը ևս մեկ մրցաշրջան խաղաց Վիեննայի «Աուստրիա» ակումբում, իսկ կարիերան ավարտվեց հաջորդ ամռանը։ Մահացել է 2000 թվականին՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում։
Անձնական կյանք
խմբագրելԱգուաշի որդին, Ռույը, նույնպես ֆուտբոլիստ է եղել և խաղացել է որպես հարձակվող, հանդես է եկել «Բենֆիկայում» և Պորտուգալիայի հավաքականում։ Նաև խաղացել է «Պորտուում»՝ առաջնության երկու մրցաշրջաններում խփելով 30 գոլ։
Նրա աղջիկը՝ Ելենա Մարիան (Լենա դ’Ագուա) 80-ականների փոպ երգչուհի է[2][4][5]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- «Բենֆիկա»
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա[6] 1960–61, 1961–62
- Պրեմիեր դիվիզիոն (5)[6]՝ 1954–55, 1956–57, 1959–60, 1960–61, 1962–63
- Պորտուգալիայի գավաթ (7)[6]՝ 1950–51, 1951–52, 1952–53, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62
Մարզչական
խմբագրել- «Մարիտիմու»
- Մադեիրա Չեմպիոնշիպ՝ 1966–97
- Մադեիրա Գավաթ՝ 1966–97
- «Ատլետիկո»
- Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոն՝ 1967–68
Անձնական
խմբագրել- Պրեմիեր Լիգայի ռմբարկու՝ 1951–52, 1955–56, 1956–57, 1958–59, 1960–61
- Եվրոպայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1960–61
- Պորտուգալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1950–51, 1952–53, 1954–55, 1957–58
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «O senhor Águas» [Mister Águas] (Portuguese). Visão. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Portugal – All-Time Topscorers». RSSSF. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «"O Luís Pedro [Fonseca] é que tinha tudo na cabeça. Ele era o doutrinador" – recorde entrevista com Lena d'Água em 2010» ["Luís Pedro [Fonseca] was the one that had everything in his head. He was the indoctrinator" – remember interview with Lena d'Água in 2010] (Portuguese). Blitz. 2010 թ․ հունիս. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rui Águas e Kelvin: eles contam como se decide um Clássico» [Rui Águas and Kelvin: they will tell you how to decide a classic] (Portuguese). Mais Futebol. 2015 թ․ ապրիլի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 «Bicampeões para a história» [Back-to-back champions for the ages]. Visão (Portuguese). Portugal: Impresa Publishing. 2015 թ․ մայիս. էջ 44. ISSN 0872-3540.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Profile at Zerozero(չաշխատող հղում)
- Stats at ForaDeJogo Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Ագուաշ» հոդվածին։ |