Ժողովող
Ժողովող (եբրայերեն՝ קהלת, Կոհելեթ. հին հունարեն՝ Εκκλησιαστής, Եկլեզիաստես), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքերից մեկը, պատկանում է իմաստության գրքերի թվին։ Ըստ հուդայականության և քրիստոնեական ավանդության գրքի հեղինակը Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնն է։ Սակայն ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով գիրքը գրվել է մ.թ.ա. IV-III դդ.։ Գիրքն ըստ բնույթի իմաստուն մտքերի, կյանքի, մահվան, երջանկության, մարդկային գործունեության տարբեր ոլորտների մասին խորհրդածությունների հավաքածու է։
Ժողովող եբրայերեն՝ מְגִלַּת קֹהֶלֶת | |
---|---|
Տեսակ | կրոնական գիրք և Աստվածաշնչի գիրք |
Ժանր | wisdom literature? |
Կազմված է | Ժողովող 1, Ժողովող 2, Ժողովող 3, Ժողովող 4, Ժողովող 5, Ժողովող 6, Ժողովող 7, Ժողովող 8, Ժողովող 9, Ժողովող 10, Ժողովող 11 և Ժողովող 12 |
Մասն է | Five Megillot?, Կտուվիմ, Հին Կտակարան և Sapiential Books? |
Բնօրինակ լեզու | եբրայերեն |
Նախորդ | Առակներ |
Հաջորդ | Երգ երգոց |
Վիքիդարան | Ժողովող |
Book of Ecclesiastes Վիքիպահեստում |
Անվան ծագում
խմբագրելԳրքի հեղինակը իրեն կոչում է «Ժողովող» (Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը (ա։1))։ Ըստ ուսումնասիրողների, այդ անունը, հավանաբար, մատնանշում է Սողոմոնի կյանքի երկու իրադարձություններ, որոնց մասին հիշատակվում է Հին Կտակարանում։ Առաջին դրվագն այն է, երբ Սողոմոնը իմաստություն է ստացել Գաբավոնում, «բազմամարդ ժողովրդի մեջ» (Գ Թագ., գ։8), երկրորդը՝ երբ Երուսաղեմի տաճարի օծման առթիվ ժողովել է իսրայելցիներին ու օրհնել ժողովրդին՝ ժողովը (քահալ) (Գ Թագ, ը։2 և 14)[1]։
Ոճ
խմբագրելԳիրքը գրված է հանգավոր արձակով, բազմաթիվ զուգահեռականություններով ու տարբեր ձևերի մեջ առնված միևնույն գաղափարի կրկնությամբ։ Նախադասությունները սովորաբար երկար են և խճճված։ Կան սիրելի բառեր ու արտահայտություններ («ունայն է», «արեգակի ներքո», «իմաստություն»)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովող» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովող» հոդվածին։ |