Ժորա Դավթյան
հայ օդաչու
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորա Գևորգի Դավթյան (16.3.1960, Երևան – 1.8.1990, Լաչինի շրջան), բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Տրոիցկի (Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1980) և Կիևի ավիացիոն ինստիտուտը (1987)։
Ժորա Դավթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1960 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | օգոստոսի 1, 1998 |
Մահվան վայր | Լաչինի շրջան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-բորտմեխանիկ |
1980–1990 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1989–1990 թվականներին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ-ում կազմել է 98 ժամ։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Երևանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 678։