Կովկասյան լեզուներ
(Վերահղված է Իբերո-կովկասյան լեզվաընտանիքից)
Կովկասյան լեզուներ (հնացած տերմին՝ իբերա-կովկասյան լեզուներ), Կովկասի լեզուների պայմանական անվանումը։ Կովկասի սահմաններից դուրս գտնվող ոչ մի լեզվաընտանիքի մեջ չի մտնում (հնդեվրոպական, ալթայական կամ սեմական)։
Չշփոթել Կովկասի լեզուներ հոդվածի հետ։
Կովկասի բազմաթիվ լեզուները, չհաշված այնտեղ տարածված հնդեվրոպական և թուրքական լեզուները, կազմում են կովկասյան լեզվախումբը, որը բաժանվում է չորս ճյուղի[1]։
Պետք է տարբերել կովկասյան լեզուներ և Կովկասի լեզուներ տերմինները, որոնց մեջ կա մեծ տարբերություն, քանի որ առաջինը վերաբերում է կովկասյան լեզվախմբին պատկանող լեզուներին, իսկ երկրորդը Կովկասի տարածքում ապրող ազգերի կամ ազգությունների կողմից օգտագործվող լեզուներն են։
Քարթվելական ճյուղ
խմբագրել- վրացերեն (Վրաստանում)
- զաներենը (մեգրելերեն և ճաներեն կամ լազերեն բարբառներով)
- սվաներեն
Աբխազ-ադիգեական ճյուղ
խմբագրել- աբխազերեն (Աբխազիայում)
- ուբիխերեն (Թուրքիայում)
- ստորին ադիգեերենը կամ կյախերենը
- կաբարդա-չերքեզերեն (Կաբարդայում)
Բացբի-Կիստինյան ճյուղ
խմբագրելԴաղստանյան կամ Լեռնային Իբերո-Կովկասյան ճյուղ
խմբագրելՃյուղն իր հերթին բաժանվում է երեք ենթաճյուղի.
- ավար-անդիդոյական
- դարգվա-լակյան
- լակերեն
- դարգիներեն (ակուշինյան, ուրախինյան, ցուդախարյան, խայդակյան, կամ կայտադյան և կուբաչին բարբառներով)
- լեզգիական
- լեզգիերեն
- ագուլերեն
- ռուուլերեն
- ծախուր
- թաբասարաներեն
- բուդուխերեն
- կրիզերեն (դեք, խապուտլին և այլ բարբառներով)
- խինալուղերեն (Ադրբեջանում)
- ուտիերեն (Ադրբեջանում և Վրաստանում)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ БСЭ, т XVII, II изд., էջ 250
Գրականություն
խմբագրել- Էդուարդ Աղայան. Լեզվաբանության ներածություն. Երևան. էջ 578.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեզուներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 305)։ |