Իգոր Դենիսով

ռուս ֆուտբոլիստ

Իգոր Վլադիմիրովիչ Դենիսով (մայիսի 17, 1984(1984-05-17)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[4]։ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում, որում նա հանդես է եկել 2002 թվականից մինչև 2013 թվականը, դարձել է Ռուսաստանի եռակի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի հաղթող, ՈՒԵՖԱ-ի գավաթի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի մրցանակակիր։  Ռուսաստանի գավաթի խաղարկության մրցանակակիր («Լոկոմոտիվ»

Իգոր Դենիսով
Игорь Денисов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իգոր Վլադիմիրովիչ Դենիսով
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1984(1984-05-17)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ
Համար 27
Պատանեկան կարիերա
Ռուսաստան «Տուրբոստրոիտել (ՍՊ)»
Ռուսաստան «Սմենա (ՍՊ)»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2013 Ռուսաստան «Զենիթ» 254 (23)
2013 Ռուսաստան «Անժի» 3 (0)
2013-2017 Ռուսաստան «Դինամո (Մոսկվա)» 62 (1)
2016-2017 Ռուսաստան  «Լոկոմոտիվ» 23 (1)
2017-այժմ Ռուսաստան «Լոկոմոտիվ» 11 (0)
Ազգային հավաքական
2004 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 9 (1)
2003-2006 Ռուսաստան Ռուսաստան (օլիմպ.) 7 (4)
2008-2016 Ռուսաստան Ռուսաստան 54 (0)[3]

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմբերի 24-ի տվյալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 6-ի տվյալներով

Ակումբային կարիրերա

խմբագրել

Սանկտ Պետերբուրգի «Տուրբոստրոիտել» (առաջին մարզիչ՝ Մ. Ա. Շարով)[5] և «Սմենա» ֆուտբոլային դպրոցների սան է։

«Զենիթ»

խմբագրել

2011 թվականին խաղացել է պետերբուրգյան «Զենիթում»։ 16 տարեկանում նրա մոտ հայտնաբերվել են քաշի հետ կապված խնդիրներ[6]։

Նա իր դեբյուտն ակումբի հիմնական կազմում կատարել է 2002 թվականին կայացած ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Արդեն հաջորդ տարի նա սկսեց մշտապես ընդգրկվել հիմնական կազմում՝ ժամանակ առ ժամանակ մասնակցելով երկրորդ կազմի խաղերին։ Նրա տաղանդը բայցահատվել է Դիկ Ադվոկատի ղեկավարությամբ, երբ թիմի հետ միասին դարձել է Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և  սուպերգավաթակիր։

 
Իգոր Դենիսովը 2012 թվականին

Հայտնի է իր բարդ բնավորությամբ։ 2010 թվականի սեպտեմբերին «Զենիթի» բաց մարզման ժամանակ Դենիսովը գրեթե կռիվ է սկսել թիմի ղեկավարի՝ իր նախկին թիմակից Վլադիսլավ Ռադիմովի հետ։  Դա տեղի է ունեցել մարզման ժամանակ, երբ Ռադիմովը, ով կատարում էր մրցավարի պարտականությունները, գրանցել է կանոնների  խախտում Դենիսովի կողմից։ Դրանից հետո ֆուտբոլիստը  լրագրողների և երկրպագուների մոտ հայհոյել է Ռադիմովիչին։  «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, թե «Դենիսովը ոչ մի դեպքում չպետք է դժգոհեր իր օգնականի գործողություններից։ Կան որոշակի սահմաններ, որոնք չի կարելի անցնել»[7]։

2010 թվականի հոկտեմբեր 27-ին կայացած «Սպարտակ» (Մոսկվա) - «Զենիթ» հանդիպումից հետո, որում Մոսկվայի թիմը հաղթել է 1։ 0 հաշվով, Դենիսովը, խաղի պատվիրակ Անդրեյ Բուտենկոի խոսքերով, վեճ է հրահրել՝ գնդակը նետելով «Սպարտակ»-ի մարզիչների նստարանի ուղղությամբ, բայց հարվածել է տեսախցիկին[8]։ Ըստ «Սպարտակի» մարզիչների՝ Դենիսովը մոտեցել է նրանց և սկսել վիրավորական խոսքեր ասել։ Դրանից հետո դաշտի մոտ սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների խաղացողների և աշխատակիցների մասնակցությամբ[9]։ Հանդիպումից հետո Դենիսովը հրաժարվել է խոսել խաղի պատվիրակի հետ[8]։ «ՆՏՎ Պլյուս» ալիքը սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչը, ով այդ ժամանակ գտնվել է դաշտի եզրին, հաստատել է, որ վեճի հրահրողը եղել է Իգոր Դենիսովը, ով հայհոյել է «Սպարտակ»-ի մարզչական նստարանի ուղղությամբ[10]։ Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության էթիկայի հանձնաժողովը Դենիսովին որակազրկել է հետևյալ ձևակերպմամբ. «ագրեսիվ և վիրավորական պահվածքի համար, որ ցուցաբերվել է «Սպարտակի» ներկայացուցիչների ու նրա գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի արժանապատվության վիրավորման և թիմերի ներկայացուցիչների միջև հետագա կոնֆլիկտի հրահրման համար»[11]։ Ընդ որում գլխավոր մարզիչ Կարպինը նույնպես որակազրկվել է երկու խաղով, իսկ Սպարտակի ֆիզիոթերապևտը, որ հարվածել էր «Զենիթի» մարզիչ Իգոր Սիմուտենկովին որակազրկվել է կես տարով[11]։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Ալու Ալխանովը Դենիսովի՝ Կարպինից ավելի երկար ժամանակով որոկազրկելը բացատրել է նրանով, որ վեճը առաջացել է Դենիսովի չմտածված և չպատճառաբանված գործողությունների արդյունքում[12]։ Դենիսովը էթիկայի հանձնաժողովի նիստին ներկա չի եղել, չնայած հրավեր էր ստացել[13]։

2011/2012 մրցաշրջանի արդյունքներով Դենիսովը Ռուսաստանի ֆուտբոլային միության վարկածով ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ։

2012 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Զենիթ» և «Կռիլյա Սովետով» ակումբների հանդիպումից առաջ, Դենիսովը հրաժարվել է դաշտ դուրս գալ[14], ինչից հետո տեղափոխվել է թիմի երկրորդ կազմ[15] իր ակումբակցի՝ Ալեքսանդր Կերժակովի հետ միասին[16]։ Կարծիք կա, որ Դենիսովի՝ խաղին մասնակցելուց հրաժարվելու պատճառը եղել է այն, որ նա ցանկացել է, որ իր աշխատավարձը բարձրացնեն չնայած նրան, որ իր աշխատավարձն ամենաբարձրն էր ակումբում և ընդհանրապես լիգայում թերևս գարնանից[17][18]: Թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սանետին հայտարարեց որ իրադրությունը թիմում անհանգիստ է, իսկ որոշ խաղացողների մտքերն ու գաղափարները սխալ են[19]։ «Զենիթի» ղեկավարությունը նշեց, որ Դենիսովի՝ մինչև 2015 թվականը կնքված պայմանագրի վերանայման պահանջը անհիմն է, իսկ հանդիպումից առաջ նրա պահվածքը՝ ոչ պրոֆեսիոնալ[17]։ Խաղացողը հարցազրույցում ասել է, որ իր համար տվյալ դեպքում «փողը կարևոր չէ, այլ կարևոր է թիմի ճիշտ կառուցվածքը»։ Նա ավելացրել է, թե ինքը դեմ է ոչ թե լեգիոներներին, այլ նրան, որ լեգիոներներն ստանում են երեք անգամ ավելի շատ գումար։ «Կռիլյա Սովետով» ակումբի հետ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառը եղել է այն, որ խաղից երեք ժամ առաջ իրեն են մոտեցել ակումբի ներկայուցուցիչները և սկսել քննարկել պայմանագրի հնարավոր արժեքները, ինչը տվյալ իրավիճակում ֆուտբոլիստին թվացել է տհաճ[20] (ըստ Фонтанка.ру պարբերականի՝ նոր գնված երկու ֆոււտբոլիստների համեմատությամբ Դենիսովը ստացել է մի փոքր ավելի քիչ Հալքը, ով վաստակում էր չորս միլիոն եվրո, և ավելի շատ քան Աքսել Վիտցելը, ինչի մասին նա չէր կռահում)[21]։ Դրանից հետո բրազիլացի Հալքը փորձել է հանդիպել Դենիսովի հետ որպեսզի կարգավորի իրենց հարաբերությունները սակայն ռուս ֆուտբոլիստը հրաժարվել է հանդիպել[22]։ Իրավիճակին ստիպված է եղել միջամտել Գազպրոմի կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը[23][24], որը «հնդկական ընկերությունների հետ բանակցությունների փոխարեն, որոնք կարող էին օգնել լրացնել երկրի բյուջեն», անձամբ գնացել է բանակցելու ֆուտբոլիստի հետ[25]։

Նոյեմբերի 1-ին Դենիսովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։

  Հանդիպումից հետո Իգոր Դենիսովը պաշտոնական հայտարարություն է արել է ակումբի կայքում. «Ինձ ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ կատարվածը։  Այդ իրավիճակում ես սխալվարվեցի՝ ենթարկվելով էմոցիաներին, և արդյունքում չկարողացա օգնել իմ թիմակիցներինև արդարացնել մեր հավատարիմ երկրպագուների սպասելիքները։ Ես ունեմ գործող պայմանագիր, ես պարտավոր եմ՝  և ուզում եմ աշխատել մինչև վերջ։ Ես մեծացել և որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ձևավորել եմ «Զենիթում» և իսկապես շատ եմ ուզմում օգուտ տամ իմ ակումբին»։  

Ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի որոշման համաձայն`նոյեմբերի 1-ից Դենիսովը սկսել է մարզվել հիմնական թիմի հետ[26]։ Դեկտեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայի՝ «Միլանի» դեմ հանդիպումից հետո, Դենիսովը մեղադրեց Հալքին և Վիտսելին նրա համար, որ նրանք չեն ներդրում իրենց ամբողջ ուժը խաղում հաղթանակ տանելու համար[27]։

«Անժի»

խմբագրել

2013 թվականի հունիսի 21-ին Դենիսովը պաշտոնապես դարձավ Մախաչկալայի «Անժիի»  ֆուտբոլիստ։ Դաղստանի ակումբը խաղացողի համար վճարեց 15 միլիոն եվրո։ Դենիսովը ակումբի հետ ստորագրեց չորս տարվա պայմանագիրը։ Հուլիսի 14-ին նա կատարեց իր դեբյուտը «Անժիի» կազմում, դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում «Լոկոմոտիվի» դեմ խաղին։ Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ երրորդ տուրի հանդիպման ժամանակ Դենիսովը փոխարինվեց 84 րոպեում,  խաղի ավարտից հետո ակումբը հաղորդեց, որ Դենիսովը ստացել է ձախ ոտքի հոդերի ոչ մեծ ձգում։ Օգոստոսի 2-ին մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ, Դենիսովը կոնֆլիկտ է ունեցել Մախաչկալայի ակումբի ավագ Սամուել Էտո'Օի հետ, և դա պատճառ է հանդիսացել, որպեսզի ֆուտբոլիստը խզի պայմանագիրը ակումբի։ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի «Ռոստովի» դեմ խաղից հետո (0։ 1) «Անժիի» տնօրենների խորհրդի նախագահ Կոնստանտին Ռեմչուկովը հերքեց այդ տեղեկությունը[28]։ «Սովետական Սպորտ» թերթի տվյալներով՝ Սամարայում կայացած հանդիպումից հետո Դենիսովն իր բողոքներն է հայտնել «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռենե Մյոլենստենին, որի համար առաջինը հանդես եկավ Բուսուֆը, ապա` Դիարրան։ Կոնֆլիկտը դադարեցրել է Մախաչկալայի թիմի ավագ Էտո'Օն[29]։ Ըստ «Спорт день за днём» թերթի՝ Դենիսովը առաջին իսկ օրից վատ հարաբերություններ է ունեցել Սամուել Էտո'Օ և Դիարայի հետ։  Դենիսովը կարծում է, որ Էտո'Օն, որ իբր թե կայացնում է «Անժիի» բոլոր որոշումները, այդ թվում նաև  խաղերի ընթացքում կատարվող փոխարինումները, միտունավոր կերպով ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ազատի հենակետային կիսապաշտպանի տեղը իր ընկերոջ՝ Դիարանի համար։ Նա նույնիսկ համոզված է, որ Էտո'Օն է հեռացրել «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին իր պաշտոնից[30]։

«Դինամո»

խմբագրել

2013 թվականի օգոստոսի 16-ին «Անժիի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Դենիսովը, ինչպես նաև նրա թիմակիցներ Յուրի Ժիրկովը և Ալեքսանդր Կոկորինը կշարունակեն իրենց կարիերան Մոսկվայի «Դինամոյում»։  Օգոստոսի 18-ին Դենիսովը կատարել է իր դեբյուտը «Դինամոյի» կազմում, ընդգրկվելով մեկնարկային կազմում «Կրասնոդարի» հետ հանդիպմանը։ Դենիսովը համարվել է «Դինամոյի» հիմնական կազմի խաղացող, սակայն որպես հիմնական կազմի կիսապաշտպան պարբերաբար խաղալուն խանգարել են թեթև վնասվածքները։ 2013 թվականի նոյեմբերի 9-ին Դենիսովը խփել է իր առաջին գոլը «սպիտակա-երկնագույնների» կազմում՝ գրավելով  «Կռիլյա Սովետով» ակումբի դարպասը։

«Чемпионат.com» սպորտային ինտերնետ-պորտալի տվյալներով՝ առաջին ընդհարումը տեղի է ունեցել 20-րդ տուրի «Զենիթի» դեմ  խաղից հետո։ Դենիսովը դժգոհություն է հայտնել, որ մեկնարկային կազմում Արթուր Յուսուպովը[31], որին Չերկեսովը չի ընդգրկել խաղի հայտացուցակում այն պատճառով, որ Յուսուպովը բանակցություններ էր վարում 2015 թվականի ամռանը «Զենիթ» տեղափոխվելու վերաբերյալ[32]։ Չերչեսովը Դենիսովին պատասխանել է, թե դրա պատճառը այն է, որ կազմի անդամների ընտրությունը լիովին մարզչի իրավասության տակ է։ Հավաքականում խաղալու համար ընդմիջումից հետո տեղի են ունեցել ևս 2 կոնֆլիկտներ ֆուտբոլիստի և գլխավոր մարզչի միջև, մասնավորապես Դենիսովը ցուցադրաբար հրաժարվել է Չիչեսովի ձեռքից «Լոկոմոտիվի» հետ խաղից առաջ[31]։ Այլ աղբյուրների համաձայն՝ Դենիսովը բողոքել է գլխավոր մարզչին, որ նա «Լոկոմոտիվի» հետ խաղի մեկնարկային կազմում պաշտպանության աջ եզրում խաղադաշտ է դուրս բերել ակումբի նախագահի և գործադիր տնօրենի որդուն՝ Բորիս Ռոտենբերգին սովորաբար այդ դիրում հանդես եկող Ալեքսեյ Կոզլովի փոխարեն։ Վեճի ընթացքում Դենիսովը Չերչեսովին անվանել է «ծաղրածու»[33]։ Այս կոնֆլիկտի հետևանքով Դենիսովը ապրիլի 7-ին հեռացվել է հիմնական թիմի հետ մարզումներից և ներկայացվել տրանսֆերի։

Սակայն 2014/2015 մրցաշրջանի ավարտից հետո Չերչեսովը հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ թիմը սկսեց ղեկավարել Անդրեյ Կոբելևը, և Դենիսովը վերադարձավ հիմնական թիմ։

2015 թվականի նոյեմբերին խաղացողը կրկին կոնֆլիկտ է ունեցել, այս անգամ ակումբի բժշկի հետ, որը չի ազատել խաղացողին մարզումից, որից հետո գլխավոր Կոբելևը որոշել է Դենիսովին հեռացնել հիմնական կազմից[34]։

«Լոկոմոտիվ»

խմբագրել

2016 թվականի օգոստոսի 31-ին Դենիսովը անվճար վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը, քանի որ «Դինամոն» անցել էր Ֆուտբոլի ազգային լիգա, իսկ նա չէր ցանկանում խաղալ այնտեղ[35]։ Դեկտեմբերի 1-ին Դենիսովը գրավեց «Տոմ» ակումբի դարպասը։  2017 թվականի փետրվարի 5-ին Դենիսովը «Լոկոմոտիվի» հետ ստորագրեց լիակատար պայմանագիր, որը ուժի մեջ է մտել ամռանը։ Մայիսի 2-ին «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց Եկատերինբուրգի «Ուրալին» 2:0 հաշվով։ Դենիսովը դաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները, իսկ 76-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Դենիսովը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում և եղել նրա ավագը, 2004 և 2008 թվաններին մասնակցել Ամառային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերին։

Դենիսովը կարող էր մասնակցել եվրո 2008-ին, սակայն տարբեր պատճառներով նա հրաժարվել է միանալ ազգային հավաքականին[36][37]։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա վիրավորվել էր, որ ինքը չի ընդգրկվել 25 թեկնածուների ընդարձակ ցանկում և հրավիրվել է ազգային հավաքական միայն ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճելուց հետո[38]։ Այլ տվյալաներով Գուս Հիդինգը նրան ցանկում ընդգրկել է, սակայն «Զենիթին» խնդրել էր չհայտարարել Դենիսովի ազգանունը նախքան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության  եզրափակիչ, որպեսզի չշեղեն ֆուտբոլիստին խաղից[39]։ Եղել է մի այլ վարկած, որ ֆուտբոլիստին սխալ են հասկացել[40]։ Հրաժարվելու հաջորդ օրը Դենիսովը Մոսկվայում հանդիպել է Հիդինգի հետ, նրանք զրուցել են, և ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հավաքականի հաջորդ խաղին[41][42]։

2008 թվականի հոկտեմբերի 11-ին նա 24 տարեկան հասկում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով 2010 աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիայի հավաքականի դեմ  խաղին, նա դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ խաղին։ Ռուսաստանի հավաքականը այս խաղում պարտվեց 1:2 հաշվով։ Այդ ժամանակից ի վեր Իգորը դարձել է ազգային հավաքականի առաջատար խաղացող։ Նա մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 12 հանդիպումներից 10-ին, սակայն Ռուսաստանի հավաքականը չի կարողացել անցնել հաջորդ փուլ։

Դենիսովի կարիերայի առաջին միջազգային մրցաշարը Եվրոպայի 2012 թվականի առաջնությունն էր։ Այս մրցաշարում ռուսական թիմը չկարողացավ դուրս գալ խմբից՝ որոշիչ խաղում 0:1 հաշվով պարտվելով Հունաստանի ընտրանուն։ Իգորը մասնակցել է ազգային հավաքականի եվրոյի բոլոր երեք խաղերին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ դարձավ Ֆաբիո Կապելոն, այնուհետև Դենիսովը դարձավ թիմի ավագ՝ փոխարինելով Անդրեյ Արշավինին։  Սակայն թիմի ավագի  լիազորությունները շուտով փոխանցվել են Ռոման Շիրոկովին և Վասիլի Բերեզոցկուն, իսկ Դենիսովն ավագի թևկապը կրել է նրանց բացակայության դեպքում։ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում նա մասնակցեց Հարավային Կորեայի և Ալժիրի հետ հանդիպումներին՝ երկու խաղում էլ փոխարինելով Դենիս Գլոշակովին[43][44]։

2016 թվականի հունիսի 5-ին Դենիսովը, որը ներառված է Ռուսաստանի ազգային հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, ստացել է ազդրի մկանի վնասվածք Սերբիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որից հետո բժիշկը հայտարարել է, որ այդ վնասվածքը թույլ չի տա նրան խաղալ Եվրոպայի առաջնությունում[45]։ 2016 թվականի հունիս 6-ին նրան հավաքականում փոխարինել է Արթուր Յուսուպովը։

Ֆուտբոլից դուրս

խմբագրել

Ամուսնացած է, կնոջ անունը Ելենա է։  Երեխաներ՝

  • դուստրը՝ Վիկտորիա (ծնվել է 2005 թվականի ապրիլի 1-ին),
  • որդիները՝ Իգոր (ծնվել է 2008 թվականի սեպտեմբերի 26-ին)[46], Իվան և Դանիիլ (ծնվել են 2011 թվականի դեկտեմբերի 18-ին)[47]։ Սիրում է շներ, շախմատ և թենիս։

Մի անգամ նա երեք պարտիա շախմատ է խաղացել գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ[48]։

2005 թվականին Դենիսովը մեծ շուքով նշում էր իր ծննդյան օրը «Լուկոմորե» ակումբում։ Տեղի բնակիչները զանգահարել են ոստիկանություն։ Երբ նրանք ժամանել են, Իգորը, մերկանալով մինչև գոտկատեղը, լեյտենանտ Պավել Վասիլևին առաջարկել է հարաբերությունները պարզել բռունցքների օգնությամբ[49]:

2010 թվականի օգոստոսի 9-ին № 3 РОСТО (ԴՕՍԱԱՖ-ի) հրահանգիչը, խուսափելով ֆուտբոլիստի մեքենայի հետ բախումից, փակել է նրա ճանապարհը։ Դենիսովը կոտրել է նրա քիթը, իսկ ինքն էլ վնասել է ոտքը[49][50]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
2017 թվականի մայիսի 7-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Զենիթ 2002 1 0 0 0 0 0 1 0
2003 19 2 4 1 0 0 23 3
2004 20 6 0 0 7 1 27 7
2005 20 5 5 0 7 0 32 5
2006 25 4 6 0 5 1 36 5
2007 25 3 4 0 3 0 32 3
2008 29 1 1 0 14 2 44 3
2009 28 1 2 0 4 0 34 1
2010 24 0 3 0 8 1 35 1
2011/12 40 1 4 0 10 0 54 1
2012/13 23 0 3 0 8 0 34 0
Ընդհանուր «Զենիթի» կամզում 254 23 32 1 66 5 352 29
  Անժի 2013/14 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր «Անժիի» կազմում 3 0 0 0 0 0 3 0
  Դինամո (Մոսկվա) 2013/14 24 1 1 0 0 0 25 1
2014/15 13 0 0 0 8 0 21 0
2015/16 23 0 2 0 0 0 25 0
2016/17 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր «Դինամոյի» կազմում 62 1 4 0 8 0 74 1
  Լոկոմոտիվ 2016/17 19 1 5 1 0 0 24 2
Ընդհանուր «Լոկոմոտիվի» կազմում 19 1 5 1 0 0 24 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում 338 25 41 2 74 5 453 32

Խաղերը հավաքականում

խմբագրել
2016 թվականի հունիսի 6-ի դրությամբ

Պաշտոնական խաղերի ընդհանուր արդյունքը. 54 խաղ/ 0 գոլ / 31 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 9 պարտություն[3]:

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

  «Զենիթ»
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (3) – 2007, 2010, 2011/12
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2003, 2012/
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2009
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գավաթի մրցանակակիր – 2009/10
  • Ռուսաստանի Սուպերգավաթի մրցանակակիր (2) – 2008, 2011
  • ՈւԵՖԱ գավաթի մրցանակակիր – 2007/08
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթի մրցանակակիր – 208
  «Լոկոմոտիվ» (Մոսկվա)
  • Ռուսաստանի գավաթի մրցանակակիր – 2016/17

Անձնական

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (5) – № 1 2010, 2011/12, 2012/13), № 2 (2008, 2009)
  • ՌՖՄ-ի վարկածով Ռուսաստանի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ – 2011-12[51]
  • «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը 20 տարեկան է» մրցույթի ժյուրիի՝ Սերգեյ Սեմակի կողմից ճանաչվել է 1992-2012 թվականների Ռուսաստանի առաջնությունների լավագույն հենակետային կիսպաշտպան[52]։
  • Իգոր Նետտո ակումբի անդամ (2015)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Количество матчей в сборной приведено с учётом товарищеской игры Россия - Литва (0:0) включительно, сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА)
  4. «Приказ Министра спорта В. Л. Мутко № 119-ВН от 25 декабря 2008 г.». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Игорь Денисов: «„Зенит“ — это моя жизнь»
  6. Игорь Денисов: Морозов про меня сказал: «Этот толстожопый в футбол играть никогда не будет»
  7. «Во время открытой тренировки «Зенита» произошел конфликт между Денисовым и Радимовым». sports.ru. 23 сентября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. 8,0 8,1 «Делегат матча "Спартак" – "Зенит" Валерий Бутенко: "Денисов отказался говорить со мной после матча"». Футбол на Куличках. 28 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Матч «Спартака» и «Зенита» закончился потасовкой». Советский спорт. 27 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «Комментатор «НТВ—Плюс» Константин Генич: Не могу повторить то, что прокричал Денисов». Советский спорт. 29 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 «Карпин дисквалифицирован на два матча, Денисов — на четыре». championat.ru. 13 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. «Алу Алханов: "Были взаимные обвинения, затем извинения сторон"». Футбол на Куличках. 12 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  13. «Алханов: Денисов не присутствовал на заседании комитета по этике». championat.ru. 12 ноября 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  14. Отказ Денисова играть в Самаре связан с появлением в «Зените» Халка
  15. Денисов отправлен в дублирующий состав «Зенита»
  16. Помимо Денисова в дубль «Зенита» переведён Кержаков
  17. 17,0 17,1 «Зенит» подтвердил, что Денисов отказался играть, требуя пересмотра контракта
  18. Денисов требует от руководства «Зенита» повышения зарплаты
  19. Спаллетти: от идей некоторых футболистов страдает вся команда
  20. ««Дело не в деньгах, а в принципе»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. Игорь Денисов оценил справедливость в 5 миллионов евро
  22. Лидеры «Зенита» отказались от встречи с Халком
  23. Миллер изучил конфликтную ситуацию и решил судьбу Денисова и Кержакова
  24. Миллер вел переговоры о разрешении конфликта между «Зенитом» и Денисовым
  25. Лучано Спаллетти: «Сказал Биличу, что он не имеет права оскорблять моих футболистов»
  26. «Обращение Игоря Денисова». Официальный сайт ФК «Зенит». 2012 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  27. «Ломбертс: Денисов упрекнул Халка и Витселя в недостаточной работоспособности». Чемпионат.com. 2012 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  28. «Ремчуков: Денисов травмирован, контракт не разорван». Газета.Ru. 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  29. «Скандал с Денисовым начался в раздевалке после матча с «Крыльями»». Советский спорт. 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  30. «Это'О гнобил Денисова ради Диарра?». Спорт день за днём. 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  31. 31,0 31,1 «Конфликт Черчесова и Денисова возник из-за отсутствия Юсупова в игре с «Зенитом»». Чемпионат.com. 7 апреля 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  32. «Черчесов: Юсупов ведёт переговоры с «Зенитом», поэтому не вышел сегодня». Чемпионат.com. 22 марта 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  33. «Пильгуй: Денисов и Черчесов поступили по-мужски». LifeNews. 9 апреля 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  34. Александр Седов (19 ноября 2015). «Денисов взялся за старое». Газета.Ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  35. «Игорь Денисов присоединился к «Локо»». Официальный сайт ФК «Локомотив» (Москва). 31.08.2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  36. До EURO-2008 — 18 дней. Гус ХИДДИНК: «МЫ ПРИГЛАШАЛИ ДЕНИСОВА, НО ОН ОТКАЗАЛСЯ»
  37. Александр Бородюк: «Денисов признал свою ошибку»
  38. До EURO-2008 — 18 дней. ЗЕНИТОВЕЦ ОБИДЕЛСЯ
  39. Денисов отказался от вызова в сборную России
  40. EURO-2008. ВЗГЛЯД Алексея МОРГУНА. НЕ СТОИТ СТАВИТЬ КРЕСТ НА ПОГРЕБНЯКЕ
  41. СПРОСИТЕ У БРИГАДЫ «СЭ». КАКАЯ ИГРА — ТАКОЙ И КОММЕНТАРИЙ
  42. Хиддинк и Бородюк прокомментировали ситуацию с Денисовым специально для «СЭ»
  43. Россия — Южная Корея 1:1/ Спорт-Экспресс, 18 июня 2014.
  44. Алжир — Россия 1:1 / Спорт-Экспресс, 27 июня 2014.
  45. Слёзы незаменимого. Как сборная России потеряла Игоря Денисова Արխիվացված 2016-06-08 Wayback Machine(ռուս.)
  46. У Игоря Денисова родился сын. Оф. сайт ФК «Зенит», 26 сентября 2008
  47. В семье Игоря Денисова пополнение
  48. Остальные виды спорта. СЭ: Петр Свидлер: «После матча с Камским ветер подул в мои паруса»
  49. 49,0 49,1 «10 случаев с Игорем Денисовым». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  50. «Игорь Денисов сломал нос водителю, повредившему ему ногу». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  51. «Игорь Денисов — лучший футболист сезона-2011/2012!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  52. Sportbox.ru: «Тихонов — лучший футболист России за 20 лет!». 20.03.2013

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
 Անդրեյ Արշավին
Ավագ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
2012—2014
Հաջորդող՝
  Վասիլի Բերեզուցկի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Դենիսով» հոդվածին։