Փիլիսոփայության մեջ իդեալիզմը (իդեա-գաղափար) փիլիսոփայական գաղափարների ամբողջություն է, համաձայն որի՝ իրականությունը, կամ իրականությունը ինչպես մենք ենք ընկալում արմատապես մտավոր կառուցված կամ այլապես անիրական է։

Ռաֆայել - «Աթենական դպրոց»

Իմացաբանորեն, իդեալիզմը հայտնի է որպես սկեպտիցիզմ՝ մտքից անկախ որևէ բանի մասին իմանալու հնարավորության վերաբերյալ։ Սոցիոլոգիական իմաստով իդեալիզմը շեշտը դնում է այն բանի վրա, թե ինչպես են մարդկային գաղափարները, հատկապես հավատներն ու արժեքները ձևավորում հասարակությունը[1]։ Որպես գոյաբանական ուսմունք, իդեալիզմը շատ հեռուներն է գնում՝ պնդելով, որ բոլոր սուբյեկտները կազմված են մտքից կամ հոգուց[2]։ Այսպիսով, իդեալիզմը մերժում է բժշկական և դուալիստական թեորիաները, որոնք չեն կարողացել նկարագրել մտքի առաջնայնությունը։ Վաղ ժամանակներից պահպանված ուսումնասիրությունները ապացուցում են, որ փորձի աշխարհը հիմնավորվում է Հնդկաստանից և Հունաստանից բխող մտավորից։ Հնդկաստանում հինդու իդեալիստները և Հունաստանում նեոպլատոնիստները բնապաշտական փաստարկներ են բերում պերվադինգ գիտակցության համար՝ որպես իրականության հիմքի կամ իրական բնույթի[3]։ Ի տարբերություն, Յոգացարա դպրոցը, որը հիմնադրվել է Հնդկաստանում մ.թ. 4-րդ դարում, «միայն մտավոր» իդեալիզմի հիմքում դնում է անձնական փորձի ֆենոմենոլոգիական հետազոտությունները։

Հիմնվել է 19-րդ դարում գերիշխող փիլիսոփանների Իմանուիլ Կանտի, գերմանացի իդեալիստների, ինչպիսիք են Հեգելի, Յոհանն Գոթլիբ Ֆիթչի, Ֆրիդրիխ Վիլհելմ Ջոզեֆ Շելլինգի և Արթուր Սկոպենհաուերի օրոք։ Ավանդույթը, որը ընդգծում է բոլոր երևույթների մտավոր կամ իդեալական բնույթը, հիմք դրեց իդեալիստական և սուբյեկտիվիստական դպրոցներին՝ բրիտանական իդեալիստականից մինչև ֆենոմենալիստական դպրոցներ։ Իդեալիզմի այս ճյուղի վրա պատմական նման ազդեցությունը հիմնական է մնում նույնիսկ այն դպրոցների համար, որոնք մերժում էին դրա մետաֆիզիկական ենթադրությունները (Մարքսիզմ, պրագմատիզմ և պոզիտիվիզմ

Սահմանումներ

խմբագրել

Իդեալիզմ եզրը ունի տարբեր իմաստներ։ Այն սերում է «իդեա», հունարեն -ἰδεῖν- բառից. նշանակում է տեսնել։ Տերմինը անգլերեն լեզու մտցվեց 1743-ականներին[4]։ Սովորական կիրառության դեպքում, այն նշանակում է իդեալների, սկզբունքների, արժեքների և նպատակների առաջնայնություն կոնկրետ իրողությունների շուրջ։ Ի տարբերություն պրագմատիստների, իդեալիստները աշխարհը ներկայացնում են այնպես, ինչպես այն կա։ Արվեստում, իդեալիզմը հաստատում է երևակայությունը և փորձում է իրականացնել գեղեցիկի մտավոր հասկացողությունը, կատարելության չափանիշ, ի տարբերություն էսթետիկ նատուրալիզմին կամ ռեալիզմին[5][6]։ Այն փիլիսոփան, որը չափազանց մեծ կարևորություն է տալիս իդեալին կամ հոգևոր ոլորտին՝ մարդկային գոյության հաշվով, կարող է կոչվել իդեալիստ։ Մետաֆիզիկական իդեալիզմը գոյության ուսմունք է, որը իրականությունը պահելով համարվում է աննյութական կամ արմատապես փորձարարական։ Բացի այդ, իդեալիստները վիճում են, թե իրականում մտավորի որ ասպեկտներն են ավելի հիմնավոր։ Պլատոնիկ իդեալիստները նշում են, որ վերացությունները ավելի հիմնված են իրականության վրա, քան իրերը, որոնք մենք ընկալում ենք, մինչդեռ սուբյեկտիվ իդեալիստները ու ֆենոմենալիստները միտված են արտոնյալ համարել զգայական փորձը վերացական հիմնավորման վրա։ Էպիստեմիկ իդեալիզմը այն տեսանկյունն է իր մեջ պարունակում, որ իրականությունը կարելի է ճանաչել գաղափարների միջոցով և որ միայն ֆիզիոլոգիական փորձը կարելի է հասկանալ մտքի միջոցով[2][7][8]։ Սուբյեկտիվ իդեալիստները, օրինակ Ջորջ Բերկլին, հակառեալիստներն են մտքից անկախ աշխարհի սահմաններում, մինչդեռ տրանսցենդենտալ իդեալիստները, օրինակ Իմանուիլ Կանտը, խիստ սկեպտիկ են մոտենում այսպիսի աշխարհին՝ հաստատելով էպիստեմոլոգիական և ոչ մետաֆիզիկական իդեալիզմը։ Օբյեկտիվ իդեալիստները պնդումներ են անում անդրփորձարարական աշխարհի վերաբերյալ, սակայն պարզապես մերժում են, որ այս աշխարհը էապես բաժանված կամ գոյապես կապ ունի մտավորի հետ։ Այնուամենայնիվ Պլատոնը և Գոթֆրիդ Լեյբնիզը հաստատում են օբյեկտիվ և հայտնի իրականությունը, որը գերազանցում է մեր սուբյեկտիվ իրազեկությանը՝ էպիստեմոլոգիական իդեալիզմի ժխտում, սակայն առաջադրում են այն վարկածը, որ այս իրականությունը հիմնված է իդեալական սուբյեկտների վրա՝ մետաֆիզիկական իդեալիզմի ձև։ Ոչ էլ բոլոր մետաֆիզիկական իդեալիստներն են համաձայնվում իդեալի բնույթի վերաբերյալ։ Որպես կանոն, տրանսցենդենտալ իդեալիստները, օրինակ Կանտը, պնդում են իդեալիզմի էպիստեմիկ կողմի վերաբերյալ՝ առանց ստանձնելու այն հանգամանքը, թե արդյոք իրականությունը վերջին հաշվով մտավոր է։ Օբյեկտիվ իդեալիստները, օրինակ Պլատոնը, պնդում են իրականության մտավորում կամ աբստրակտում մետաֆիզիկական հիմքերի վերաբերյալ՝ առանց սահմանափակելու նրանց էպիստեմոլոգիան սովորական փորձի։ Եվ սուբյեկտիվ իդեալիստները, օրինակ Բերկլին, նշում են և մետաֆիզիկական և էպիստեմոլոգիական իդեալիզմները[9]։

Դասական իդեալիզմ

խմբագրել

Ամենի հիմքում ընկած է մոնիստիկ իդեալիզմը։ Մոնիստ, քանի որ համաձայն նրա տիեզերքում միայն մի տեսակ կա, և իդեալիստ, քանի որ համաձայն նրա միայն մի բան է գիտակից։ Անաքսագորասը հայնտի էր որպես «Միտք» («Nous» ), քանի որ նա կարծում էր, որ ամենը ստեղծվել է մտքի կողմից և որ միտքը միասին է պահում տիեզերքը և այն է կապել մարդկությանը տիեզերքին կամ ճանապարհ է բացել դեպի երկնայինը։ Մի շարք կրոնական փիլիսոփաներ մասնավորապես իդեալիստներ են։ Այն հավատը, որ գիտելիքներ ունեցող էակները սկզբում եղել են անզգայուն, կարծես թե ենթադրում է, որ ապրող սուբյեկտը անխուսափելիորեն իրականություն է։ Հինդուների իդեալիզմը կենտրոնանում է Վեդանտայի փիլիսոփայության վրա և այնպիսի դպրոցների, ինչպիսին է Կաշմիր Շաիվիզմը[10]։ Քրիստոնեական աստվածաբանները իդեալիստական գաղափարներ են ունեցել, հաճախ հիմնված Նեոպլատոնական գաղափարների վրա, անկախ 12-րդ դարից եկող Արիստոտելյան դպրոցի ազդեցությունից։ Ժամանակակից մի շարք կրոնական շարժումներ, օրինակ «Նոր միտք շարժման» և «Միացյալ եկեղեցիի» մեջ գտնվող կազմակերպությունները, կարելի է ասել՝ ունեն հատուկ իդեալիստական ուղղվածություն։ Քրիստոնեական գիտության թեոլոգիան ներառում է իդեալիզմի տեսակ։ Համաձայն դրա՝ ամենը, ինչ իրականում գոյություն ունի Աստված է և Աստծո գաղափարն է։ Վանգ Յանգմինգը (նեոկոնֆուցիոզյան փիլիսոփա) կարծում էր, որ օբյեկտները գոյություն չունեն ամբողջության առանձին մտքից, քանի որ միտքն է ձևավորում նրանց։ Աշխարհը չի ձևավորում միտքը, այլ միտքն է պատճառներ տալիս աշխարհին։ Այսպիսով միայն միտքը բոլոր պատճառների աղբյուր է՝ կրելով ներքին լույսը, բնածին բարոյական բարություն և տարբերելով լավը։ Գիտակցությունը (Յոգացարա դպրոցի միակ մոտեցումը) իրական մետաֆիզիկ իդեալիզմ չէ, քանի որ Յոգացարայի գաղափարախոսները չեն կենտրոնանում գիտակցության վրա՝ պնդելով, որ այն իրական է. այն պայմանականորեն է իրական, քանի որ այն լինում է պահից պահ՝ ի շնորհիվ տատանողական պատճառների և իրավիճակների և էական է, քանի որ այն կարմայի պատճառն է և ուստի տառապանքի[11]։

Պլատոնիզմ և նեոպլատոնիզմ

խմբագրել

Պլատոնի ձևերի կամ գաղափարների մասին թեորիան նկարագրում է իդեալական ձևեր, քանի որ համընդհանուրները գոյություն ունեն առանձին որևէ մասնավոր առանձին դեպքից[12]։ Առնե Գրոն այս ուսմունքը կոչում է «Մետաֆիզիկական իդեալիզմի որպես տրանսցենդանդ իդեալիզմի դասական օրինակ», իսկ Սիմոն Կլեինը Պլատոնին անվանում է «Մետաֆիզիկական օբյեկտիվ իդեալիզմի ամենավաղ ներկայացուցիչը»[13]։ Այնուամենայնիվ, Պլատոնը կարծում է, որ մատերիան իրական է, չնայած անցողիկ և թերի է, և ընկալվում է մեր մարմնի և զգայարանների կողմից, տրված գոյությունը հավերժական գաղափարների կողմից, որոնք անմիջապես ընկալվում են մեր բանական հոգու կողմից։ Ուստի Պլատոնը մետաֆիզիկական և էպիստեմոլոգիական դուալիստ էր, դեպք, որից ժամանակակից իդեալիզմը փորձել է խուսափել։ Ուստի Պլատոնի միտքը չի կարելի համարել իդեալիստական՝ ժամանակակից մոտեցումով[14]։

Սուբյեկտիվ իդեալիզմ

խմբագրել

Սուբյեկտիվ իդեալիզմը նկարագրում է փորձի և աշխարհի միջև հարաբերությունը, որտեղ օբյեկտները արդեն հավաքածուներ են, մտքի տվյալների կապոցներ ընկալողի մոտ։ Համակիրներից է Բերկլին, ով մշակել է թեորիա, որը կոչել է իմմատերիալիզմ, ավելի ուշ արդեն սուբյեկտիվ իդեալիզմ, պնդելով որ անհատները միայն կարող են իմանալ զգացողությունները և օբյեկտների մտքերը, և ոչ վերացությունները և որ գաղափարները նույնպես կախում ունեն ընկալվելուց իրենց ամենասկզբից։ Ավստրալիացի փիլիսոփա Դեյվիդ Ստավը պնդում է, որ այն պատկանում է, ինչպես նա է կոչում «աշխարհի ամենավատ բանավեճին»։ Նա պնդում է, որ Բերկլիի դեպքում սխալը չի երևում և սա այն պատճառով է, որ մեկ նախադրյալը երկիմաստ է մեկ իմաստում, որը անիմաստ է, և մեկ ուրիշում, որը տրամաբանորեն համարժեք է վերջաբանին։ Պոլ Բրուտոնը, ով բրիտանացի փիլիսոփա, միստիկ, ճանապարհորդ և գուրու է, սովորեցրել է իդեալիզմի տեսակ, որը կոչվում է մենտալիզմ, որը նման է Բերկլիի ուսմունքին, առաջարկելով վարպետության համաշխարհային պատկերը, նախատեսված կամ դրսևորված համաշխարհային մտքի կողմից և որին անվերջ թվով անհատ մտքեր մասնակցում են։ Ծառը չի դադարում գոյություն ունենալ, եթե ոչ ոք չի տեսնում նրան, քանի որ համաշխարհային միտքը ծառի գաղափարը նախագծում է բոլոր մտքերում[15]։ Էպիստեմոլոգիական իդեալիզմը սուբյեկտիվիստի դիրքորոշումն է էպիստեմոլոգիայում, որը կարծում է թե այն, ինչ գիտի որևէ բանի մասին, գոյություն ունի միայն իր մտքում։ Հետևորդներից է Բրենդ Բլենշարդը։

Տրանսցենդենտալ իդեալիզմ

խմբագրել

Հիմնադիրն է Կանտը, 18-րդ դարում, համաձայն որի միտքը ձևավորում է աշխարհը, որը մենք ընկալում ենք ժամանակի և տարածության ձևով։ Կանտը իրերը տարբերում է երկու կերպ՝ առաջին՝ այնպես, ինչպես նրանք երևում են տեսնողին և երկրորդ՝ այնպես, ինչպես կան։ Մենք չենք կարող մոտենալ «իրը իրենում»՝ առանց մեր մտավոր աշխարհի։ Նա ասում է՝ միտքը դատարկ թերթաքար չէ, այլ ավելի շուտ այն գալիս է արդեն կատեգորիաներով հագեցած՝ մեր մտավոր տպավորությունները կազմակերպելու համար։ Իր «Պարերգա և Պարալիպոմենա» աշխատության առաջին հատորում Շոպենհաուերը գրել է իր «Իդեալի և իրականության մասին ուսմունքի պատմության մասին համառոտ ակնարկ»։ Նա իդեալը բնութագրում է որպես մտավոր պատկերներ, որոնք կազմված են սուբյեկտիվ գիտելիքից։ Իդեալը նրա համար այն է, ինչ վերագրվում է մեր մտքերին։ Պատկերը մեր գլխում այն է, ինչը ստեղծում է իդեալը։ Շոպենհաուերը նշում է, որ մենք սահմանափակված ենք մեր գիտակցությամբ։ Աշխարհը, որը երևում է, միայն օբյեկտի մտավոր պատկերումն է։ Մենք ուղիղ և միանգամից ճանաչում ենք միայն պատկերը։ Բոլոր օբյեկտեները, որոնք մտքից դուրս են, ճանաչվում են անուղղակիորեն, մեր մտքի միջամտությամբ։ Նա առաջարկել է իդեալի գաղափարի պատմությունը, որպես «երևակայական» («deational» ) կամ «մտքում գոյություն ունենալով որպես պատկեր»։ Շառլ Բերնար Ռենուվերը առաջին ֆրանսիացին էր Նիկոլա Մալեբրանշից հետո, որ ձևակերպեց ամբողջական իդեալիստական համակարգը և հսկայական ազդեցություն ունեցավ ֆրանսիական գաղափարների ձևավորման վրա։ Նրա համակարգը հիմնված է Կանտի համակարգի վրա։ Սակայն այն ավելի շուտ վերափոխումն է, քան շարունակությունը Կանտիանիզմի։

Օբյեկտիվ իդեալիզմ

խմբագրել

Օբյեկտիվ իդեալիզմը պնդում է, որ փորձելու իրականությունը միավորում և վերացնում է փորձված օբյեկտի իրականությունները և դիտողի միտքը[16]։ Հետևորդներից են Թոմաս Հիլ Գրինը, Ջոսիա Ռոյսը, Բենդետո Կրոսը և Շառլ Սանդերս Պիրսը[17]։

Բացարձակ իրականություն

խմբագրել

Շելլինգը պնդում է, որ Ֆիթչի «Ես»-ին պետք է ավելացնել «Ոչ» («Ոչ ես»), քանի որ չկա սուբյեկտ առանց օբյեկտի և հակառակը։ Այսպիսով, տարբերություն չկա սուբյեկտիվի և օբյեկտիվի միջև, այն է իդեալը և իրականությունը։ Սա Շելլինգի «բացարձակ իրականությունն» է. գաղափարները կամ մտավոր կերպարները մտքում նույնական են տևական օբյեկտներին, որոնք արտաքին մտքում են։ Բացարձակ իրականությունը ըստ Հեգելի գոյության ըմբռնելիությունն է, որպես ամեն ինչ ներառող ամբողջություն։ Հեգելը իր փիլիսոփայությունը անվանել է «բացարձակ իրականություն»՝ ի տարբերություն Բերկլիի «սուբյեկտիվ իդեալիզմի» և Կանտի ու Ֆիթչի «տրանսցենդենտալ իդեալիզմի», որոնք հիմնված չէին սահմանափակի և պատմության դիալեկտիկական փիլիսոփայության քննադատության վրա, ինչպես որ Հեգելի իդեալիզմն է։ Պատճառի և ինտելեկտի փորձը Հեգելին հնարավորություն է տալիս ճանաչելու պատմական բացարձակ իրականությունը, ինքնորոշման ֆենոմենոլոգիական կառուցվածքը, ինքնաիրազեկության դիալեկտիկական զարգացումը և անհատականությունը պատմության ոստանում։ Հեգելը իր «Տրամաբանության գիտություն» (1812–1814) աշխատությունում հերքում է այն փաստը, որ սահմանափակ որակները ամբողջությամբ իրական չեն, քանի որ նրանք կախում ունեն այլ սահմանափակ որակներից, որոնք որոշում են առաջիններին։ Մյուս կողմից որակական անսահմանությունը կլիներ ավելի ինքնորոշական, ուստի ավելի ամբողջական իրական։ Հեգելը անշուշտ մտադիր է պահպանել այն, ինչը իր կարծիքով գերմանական իդեալիզմի ճիշտն է, մասնավորապես Կանտի այն պնդումը, որ բարոյական պատճառը կարող է անցնել սահմանափակ շեղումներով[18]։ Հեգելի կարծիքով պետք է լինի մտքի նույնականություն և սուբյեկտի համար գոյություն, որպեսզի հնարավոր լինի ճանաչել յուրաքանչյուր դիտարկվող օբյեկտ՝ ամբողջությամբ։ Հեգելի "սուբյեկտ-օբյեկտ նույնականության" գաղափարի տակ հասկանում ենք, որ և սուբյեկտը և օբյեկտը ունեն Հոգի, որպես նրանց ներքին գաղափարային իրականություն և այդ առումով նույնական են։ Բայց մինչ տեղի կունենա Հոգու ինքնաձևավորումը և հոգին անցում կկատարի հոգուց դեպի բացարձակ հոգի կարգավիճակին, սուբյեկտը (մարդկային միտքը) սխալմամբ յուրաքանչյուր օբյեկտ տեսնելուց այն համարում է «օտար»։ Հեգելի բառերով՝ «Օբյեկտը տվյալ սուբյեկտին երևում է օտար և այն ինքն իրեն չի ճանաչում»[19]։

Իրական իդեալիզմ

խմբագրել

Իրական իդեալիզմը իդեալիզմի ձև է, որը ստեղծել է Ջիովաննի Ջենտիլը, որը խորացել էր "հիմնավորված" իդեալիզմի մեջ՝ հակառակվելով Կանտին և Հեգելին։

Բազմակարծական իդեալիզմ

խմբագրել

Բազմակարծական իդեալիզմը, որի հետևորդներից է Գոթֆրիդ Լեյբնիզը, այն տեսակետն է առաջ բերում, որ գոյություն ունեն տարբեր անհատական մտքեր, որոնք միասին ստեղծում են տեսանելի աշխարհի գոյությունը և հնարավոր են դարձնում ֆիզիկական տիեզերքի գոյությունը[20][21]։ Ի տարբերություն բացարձակ իդեալիզմին, բազմակարծական իդեալիզմը չի ենթադրում միակ, հիմնական, մտավոր իրականություն կամ բացարձակ իրականություն։ Լեյբնիզի իդեալիզմը (Պանպսիցիզմ) «մոնադները» տեսնում է, որպես տիեզերքի իրական ատոմներ։ Մոնադները գոյության հիմնական ձևերն են, տարրական, անհատական են և ենթական են սեփական օրենքներին, յուրաքանչյուրը արտացոլում է ամբողջական տիեզերք։ Նրանք ուժի կենտրոնն են, որը սուբստանցիա է, մինչդեռ տարածությունը, նշանակությունը և շարժումը ֆենոմենալ են և նրանց ձևը և գոյությունը կախված է հասարակ և ոչ էական մոնադներից։ Գոյություն ունի նախատեսված ներդաշնակություն, որը հիմնել է Աստված, հիմնական մոնադը։ Լեյբնիզի տիեզերաբանությունը ներառում է ավանդական քրիստոնեական թեմաներ։ Պերսոնալիզմը ենթադրում է այն տեսանկյունը, որ միտքը, որը ստեղծում է իրականությունը, մարդկային միտքն է։ Անձնական իդեալիզմի հիմնադիր Բորդեն Պարկերը այն ներկայացնում է որպես մարդկային նյութական իրականություն, միակ իրականությունը, որը հայտնի է ինքնագիտակցության մեջ։ Իրականությունը միմյանց հետ շփվող մարդկանց հասարակությունն է, որոնք կախված են Աստծու Բարձրագույն Անձից։ Ուսմունքի այլ հետևորդներից են Ջորջ Հոլմես Հովիսոնը և ՄքՏագարտը[22]։ Հովիսոնի անձնական իդեալիզմը նաև կոչվում է «Կալիֆոռնիական պերսոնալիզմ»՝ այն տարբերելու համար Բոունի «Բոստոնյան պերսոնալիզմից»։ Ազատությունը հերքելը, ճշմարիտը, գեղեցիկը և առատաձեռն սերը ընկալելը նույնն է, ինչ որ խորը մարդկային ձեռնարկումները տապալելը՝ ներառյալ գիտություն, բարոյականություն և փիլիսոփայություն։ Պերսոնալիստական իդեալիստներ՝ Բորդեն Պարկեր Բոուն և Էդգար Բրայթմենը և պերսոնալ ռեալիստ Թոմասը Ակուինասը բարձրացնում են արմատական հարց, այն է անսահման անձնական Աստծուց կախում ունենալը[23]։ Հովիսոնը իր «Էվոլյուցիայի սահմանները և այլ ակնարկներ պերսոնալ իդեալիզմի մետաֆիզիկական տեսության վերաբերյալ» գրքում ստեղծել է անձնական իդեալիզմի դեմոկրատական հասկացությունը, որը տանում է դեպի Աստված, որը այլևս հիմնական միապետը չի, այլ հիմնական դեմոկրատը հավերժական հարաբերություններում այլ հավերաժական անձանց հետ։ ՄքՏագարտը վիճում էր այն հարցի շուրջ, որ մտքերը գոյություն ունեն միայնակ և միմյանց հետ կապված են սիրո միջոցով։ Տարածությունը, ժամանակը և մատերիալ օբյեկտները իրական չեն։ Ժամանակի անիրականության մեջ նա պնդում է, որ ժամանակը պատրանք է, քանի որ անհնար է ստեղծել իրադարձությունների հաջորդականության հաշիվ։ «Գոյության բնույթը» աշխատությունը պարունակում է նրա այն փաստարկները, որ տարածությունը, ժամանակը և էությունը ըստ հնարավորին իրական չեն։ ՄքՏագարտի կարծիքով, Հեգելը սխալ էր՝ կարծելով, որ մետաֆիզիկան կարող է ցույց տալ, որ վիճակը ավելին է նշանակում անհատի համար, ով ստեղծում է այն[24]:Թոմաս Դեյվիդսոնի փիլիսոփայությունը կոչվում է ապեյրոթիզմ. բազմակարծական իդեալիզմի ձև է։ Թեորիան հիմնված է Արիստոտելի բազմակարծական իդեալիզմի նրա Հոգու գաղափարի վրա։ Չնայած հակասությունների բազմամյա աղբյուր լինելով Արիստոտելը դրա մասին վիճում է որպես հավերժականի և անմարմնի, ինչպես որ օրինակ է բերվում իր անշարժ շարժվողների ուսմունքում[25]։ Արիստոտելի Աստծուն նույնականացնելով բանական մտքին, Դեյվիդսոնը պնդում է՝ հակադրվելով Արիստոտելին այնպես, ինչպես հոգին չի կարող գոյություն ունենալ մարմնից դուրս, այնպես էլ Աստված չի կարող գոյություն ունենալ աշխարհից անկախ[26]։ Sir Arthur Eddington, a British astrophysicist of the early 20th century, wrote in his book The Nature of the Physical World; «The stuff of the world is mind-stuff»; Իդեալիստական գաղափարները 20-րդ դարի սկզբին ամուր տեղ գրավեցին ֆիզիկոսների շրջանակներում հակադրվելով քվանտի պարադոքսիալ ֆիզիկոսներին։ «Գիտության քերականության» 2-րդ հրատարակության նախաբանում Կարլ Պիրսոնը գրում է «Բազմաթիվ նշաններ կան, որոնք փոխարինում է անաղարտ իդեալիզմը, որպես բնական փիլիսոփայության հիմունք՝ առաջին ֆիզիկոսների անմշակ մատերիալիզմ»։ Այս գիրքը ազդեցություն ունեցավ գիտական չափումներում դիտորդի կարևորության վերաբերյալ Էյնշտեյնի հայացքների վրա։ 20-րդ դարի բրիտանացի աստղաֆիզիկոս Սըր Արթուր Էդինգթոնը իր «Ֆիզիկական աշխարհի բնույթը» գրքում գրում է «Աշխարհի նյութեղենը մտքի նյութն է»։ Յան Բարբուրը իր «Խնդիրներ գիտությունում և կրոնում» (1966)՝ մեջբերում է անում Արթուր Էդինգթոնի «Ֆիզիկական աշխարհի բնույթը» գրքում առկա տեքստից, որտեղ պնդում կա այն մասին, որ Հենսբերգի անորոշության սկզբունքները ապահովում են գիտական հիմունքներ՝ «մարդկային ազատության գաղափարների պաշտպանության համար»։ Քիմիկոս Էռնեստ Լեստեր Սմիթը գիրք է գրել, որը կոչվում է «Առաջինը եղել է խելքը» (1975), որում նա պնդում է, որ գիտակցությունը բնության իրողությունն է և որ տիեզերքի հիմքում միտքն է և խելքը[27]։ Բեռնարդ դ՝ Էսպագնատը, ով ֆրանսիացի տեսական ֆիզիկոս է և հայտնի է իրականության բնույթի մասին իր աշխատանքով, գիտական զեկույց է գրել «Քվանտային ուսմունք և իրականություն» վերնագրով. «Այն ուսմունքը, որ աշխարհը կազմված է օբյեկտներից», որոնց գոյությունը անկախ է մարդկային գիտակցությունից, պարզվում է, որ հակասում է քվանտային մեխանիզմին և փաստերին, որոնք սահմանվել են փորձի հիման վրա[28]։ «Գարդյան» թերթում դ՝ Էսպագնատը ասում է, «Այն, ինչ քվանտային մեխանիկան է մեզ ասում, ամենաքիչը զարմանալի է։ Այն ասում է, որ օբյեկտիվ հիմնական տարրերը՝ մասնիկներ, էլեկտրոններ, գրավիտոններ և այլն չեն կարող համարվել ինքնաստեղծված»։ Ավելի ուշ նա գրում է, որ քվանտային ֆիզիկայում նրա կատարած ուսումնասիրությունները բերել են մի եզրակացության, որ հիմնական իրականությունը գոյություն ունի, որը կապված չէ տարածությունում կամ ժամանակում[29]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Macionis, John J. (2012). Sociology 14th Edition. Boston: Pearson. էջ 88. ISBN 978-0-205-11671-3.
  2. 2,0 2,1 Daniel Sommer Robinson, "Idealism", Encyclopædia Britannica
  3. Ludwig Noiré, Historical Introduction to Kant's Critique of Pure Reason
  4. [1]
  5. Dictionary.com
  6. Merriam-Webster
  7. In On The Freedom of the Will, Schopenhauer noted the ambiguity of the word idealism, calling it a "term with multiple meanings". For Schopenhauer, idealists seek to account for the relationship between our ideas and external reality, rather than for the nature of reality as such. Non-Kantian idealists, on the other hand, theorized about mental aspects of the reality underlying phenomena.
  8. Philip J. Neujahr would "restrict the idealist label to theories which hold that the world, or its material aspects, are dependent upon the specifically cognitive activities of the mind or Mind in perceiving or thinking about (or 'experiencing') the object of its awareness." Philip J. Neujahr, Kant's Idealism, Ch. 1
  9. ARNE GRØN. «Idealism». Encyclopedia of Science and Religion. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  10. "Among the various Hindu philosophies, Kashmir Shaivism (Kaśmir Śaivism) is a school of Śaivism identical with trika Śaivism categorized by various scholars as monistic idealism" http://www.allsaivism.com/articles/KashmirSaivism.aspx
  11. Dan Lusthaus, "What is and isn't Yogācāra." [2] Արխիվացված 2013-12-16 Wayback Machine.
  12. J.D.McNair. «Plato's Idealism». Students' notes. MIAMI-DADE COMMUNITY COLLEGE. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Arne Grøn. «Idealism». Encyclopedia of Science and Religion. eNotes. Վերցված է օգոստոսի 7, 2011-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  14. Simone Klein. «What is objective idealism?». Philosophy Questions. Philosophos. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  15. http://www.stillnessspeaks.com/images/uploaded/file/Paul%20Brunton.pdf
  16. Dictionary definition http://dictionary.reference.com/browse/objective+idealism Արխիվացված 2014-05-04 Wayback Machine
  17. Section; Objective Idealism
  18. See Wallace, Hegel's Philosophy of Reality, Freedom, and God, chapter 3, for details on how Hegel might preserve something resembling Kant's dualism of nature and freedom while defending it against skeptical attack.
  19. G. W. F. Hegel, Phenomenology of Spirit, trans. A. V. Miller (Oxford: Clarendon, 1977), para. 771; cf. para. 374.
  20. See Pluralistic Idealism, Version 1: Monadism http://www.eskimo.com/~msharlow/idealism.htm Արխիվացված 2011-06-08 Wayback Machine
  21. See Idealistic Theory No. 3: Pluralistic Idealism http://www.eskimo.com/~msharlow/idealism.htm Արխիվացված 2011-06-08 Wayback Machine
  22. See the book Idealistic Argument in Recent British and American Philosophy By Gustavus W Cunningham page 202 "Ontologically i am an idealist, since i believe that all that exists is spiritual. I am also, in one sense of the term, a Personal Idealist."
  23. «Research & Articles on Howison, George Holmes (1834–1916) by». BookRags.com. 2010 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  24. The Encyclopedia of Philosophy, vol. 3, "Idealism," New York, 1967
  25. Gerson, Lloyd P. (2004). The Unity of Intellect in Aristotle's "De Anima" (PDF). Vol. 49. էջեր 348–373. JSTOR 4182761. «Desperately difficult texts inevitably elicit desperate hermeneutical measures. Aristotle's De Anima, book three, chapter five, is evidently one such text. At least since the time of Alexander of Aphrodisias, scholars have felt compelled to draw some remarkable conclusions regarding Aristotle's brief remarks in this passage regarding intellect. One such claim is that in chapter five, Aristotle introduces a second intellect, the so-called 'agent intellect', an intellect distinct from the 'passive intellect', the supposed focus of discussion up until this passage. This view is a direct descendent of the view of Alexander himself, who identified the agent intellect with the divine intellect. Even the staunchest defender of such a view is typically at a loss to give a plausible explanation of why the divine intellect pops into and then out of the picture in the intense and closely argued discussion of the human intellect that goes from chapter four through to the end of chapter seven.» {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  26. Davidson, Journal, 1884-1898 (Thomas Davidson Collection, Manuscript Group #169, Sterling Memorial Library, Yale University). Quoted in DeArmey, "Thomas Davidson's Apeirotheism," 692
  27. Ernest Lester SmithIntelligence Came First Quest Books, 1990 ISBN 0-8356-0657-0
  28. The Quantum Theory and Reality http://www.scientificamerican.com/media/pdf/197911_0158.pdf
  29. d'Espagnat, Bernard (2009 թ․ մարտի 20). «Quantum weirdness: What we call 'reality' is just a state of mind». Guardian.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 310