Իզաբելա Յոլյան
Իզաբելա Ռուբենի Յոլյան (մարտի 12, 1928, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 1996, Մոսկվա, Ռուսաստան), հայ երաժշտագետ։ Արվեստաբանության թեկնածու (1954)։ Արվեստագիտության դոկտոր (1986)։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։
Իզաբելա Ռուբենի Յոլյան | |
---|---|
Ծնվել է | 1928 մարտի 12 |
Ծննդավայր | Գորիս |
Մահացել է | փետրվարի 13, 1996 | (տարիքը 67)
Մահվան վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1944), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1949) և Մոսկվայի կոնսերվատորիա (1952) |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Ծնողներ | Ռուբեն Յոլյան |
Վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Յոլյանի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելԻզաբելա Յոլյանը ծնվել է Գորիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 1949 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1952 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1948-1949 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ, 1966 թվականից՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1956-1959 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1954 թվականից՝ արվեստաբանության թեկնածու։ 1970 թվականին դասախոսություն է կարդացել Իրաքի կոնսերվատորիայում։ Զբաղվել է հայրենի և արտասահմանյան արևելքի երաժշտական մշակույթի ուսումնասիրությամբ[1]։