Իզաբել Յուպպեր
Իզաբել Յուպպեր (ֆրանս.` Isabelle Huppert, մարտի 16, 1953[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, նկարահանվել է ավելի քան 100 կինոնկարում և հեռուստատեսային բեմադրություններում։
Իզաբել Յուպպեր ֆր.՝ Isabelle Huppert | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1953[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Conservatoire à rayonnement régional de Versailles? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | կաթոլիկություն և հուդայականություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ronald Chammah?[4] |
Երեխա(ներ) | Լոլիտա Շամմա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԻզաբել Յուպպերը ծնվել է խոշոր արդյունաբերողի և անգլերենի ուսուցչուհու ընտանիքում։ Հայրը Հունգարիայից գաղթած կաթոլիկ հրեա էր։ Իզաբելն ընտանիքում ամենակրտսեր երեխան էր։ Նա ավարտել է Փարիզի համալսարանի սլավոնական բաժինը, իսկ հետո դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիան։
Իզաբել Յուպպերի կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին, Նինա Կոմպանեեցի «Ֆաուստինան և շոգ ամառը» կինոնկարում։ 1972 թվականին նկարահանվել է Կլոդ Սոտեի «Սեզարն ու Ռոզալին» ֆիլմում։ 1970-ական թվականների սկզբին, Իզաբել Յուպպերը հիմնականում խաղում էր դեռահաս աղջիկների դերեր։ Այդպիսի ֆիլմերից էին «Գարեջրատունը ճամփաբաժանի վրա» (1972 թ.) և «Վալս պարողները» (1974 թ.) կինոնկարները։ Նրա դերասանական կարիերայում կարևոր փուլ սկսվեց «Դյուպոն Լաժուա» («Դա պատահել է տոն օրը» 1974 թ.) կինոնկարով։ Դերասանական վարպետության դասընթացներ անցնելուց հետո Իզաբելը նկարահանվեց «Ալոիզա» (1975 թ.) կինոնկարում, որտեղ հանդես եկավ արդեն որպես պրոֆեսիոնալ դերասանուհի։ Առաջին մեծ աշխատանքը Բերտրան Տավերնյեի «Դատավորն ու մարդասպանը» (1976 թ.) կինոնկարն էր, որտեղ նրա խաղընկերներն էին Ֆիլիպ Նուարեն և Միշել Գալաբրյուն։
1970-ական թվականների վերջերին Իզաբելը ծանոթացել է Կլոդ Շաբրոլի հետ։ Վերջինս նրան հրավիրել է նկարահանվելու «Վիոլետա Նոզյեր» (1978 թ.) կինոնկարում, որտեղ Իզաբելը մարմնավորել է իրական կերպարի` կնոջ, ով 1930-ական թվականներին թունավորել էր իր հորը։ Արդյունքում Իզաբելը նկարահանվեց Կլոդ Շաբրոլի ևս չորս ֆիլմում` «Կանացի գործ» (1988 թ., Վենետիկի կինոփառատոնի մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար), «Տիկին Բովարի» (1991 թ., Մոսկվայի կինոփառատոնի մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար), «Արարողություն» (1995 թ., «Սեզար» մրցանակ և Վենետիկի կինոփառատոնի մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար) և «Խաղադրույքն արված է» (1997 թ.)։
Իզաբել Յուպպերը հաճախ հանդես է եկել հակասական՝ մասնավորապես հանելուկային, ինքնամփոփ և ճակատագրական կանանց դերերով։ Այդպիսին էր Ալֆոնսինա Պլեսսիի դերը «Կամելիազարդ տիկինը» (1981 թ.) կինոնկարում։ Այդ տարի նա խաղացել է իր ամենահաջողված դերերից մեկը՝ Մարթա Մեսարոշի «Ժառանգորդուհիները» («Երկրորդ կինը» 1980 թ.) կինոնկարում։
Իզաբել Յուպպերը հիմնականում աշխատում է ֆրանսիական և եվրոպական հեղինակային կինոյի և առաջատար թատերական ռեժիսորների հետ։ Նա նկարահանվել է Բերտրան Տավերնյեի «Քմահաճ երեխաներ» (1977 թ.) և «Անբասիր համբավ» (1981 թ.), Բերտրան Բլիեի «Վալս պարողները» (1974թ.) և «Իմ ընկերոջ կինը» (1983 թ.), Ժան Լյուկ Գոդարի «Փրկվեք, ով կարող է» (1979 թ.) և «Կիրք» (1982 թ.), Անդրե Տեշինեի «Բրոնտե քույրերը» (1979 թ.) և Մորիս Պիալայի «Լուլու» (1980 թ.) և այլ կինոնկարներում։ 1993 թվականին Իզաբելը նկարահանվել է Իգոր Մինաևի «Հեղեղում» կինոնկարում։
2001 թվականին Իզաբել Յուպպերը նկարահանվել է Էլֆրիդե Ելինեկի վեպի հիման վրա նկարահանված, Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհին» կինոնկարում։ Այդ դերի համար նա ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Նրա հետագա աշխատանքներից են «Ութ կին» (2002 թ.), «Գայլերի ժամանակը» (2002 թ.), «Իմ մայրը» (2004 թ.), «Թաքուն սեր» (2007 թ.), «Իմ փոքրիկ արքայադուստր» (2011 թ.), «Իմ ամենաահավոր մղձավանջը» (2011 թ.), «Սեր» (2012 թ.), «Միանձնուհին» (2013 թ.) և այլ կինոնկարներ։
Իզաբել Յուպպերը այն չորս դերասանուհիներից է, ով Կաննի կինոփառատոնի կանացի լավագույն դերի համար սահմանված մրցանակին արժանացել է երկու անգամ (մյուս դերասանուհիներն են Վանեսա Ռեդգրեյվը, Հելեն Միրենը և Բարբարա Հերշին)։ 1984 թվականին Իզաբելը Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։
Անձնական կյանքը
խմբագրելԻզաբել Յուպպերը 1982 թվականին ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Ռոնալդ Շամմայի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։ Ավագ դուստրը՝ Լոլիտա Շամման, նույնպես դերասանուհի է։
Իզաբել Յուպպերը ապրում է իր կերտած շատ հերոսուհիների նման ինքնամփոփ և պարփակված։ Նա չի սիրում ասուլիսներ և հարցազրույցներ, լռում է իր անձնական կյանքի վերաբերյալ և չի պատմում իր ապագա ծրագրերի մասին։ Հիանալիորեն դաշնամուր է նվագում։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1971 | Ֆաուստինան և շոգ ամառը | Faustine et le bel été | ուսանողուհի |
1971 | Պրուսիացին | Le Prussien | Էլիզաբեթ |
1972 | Ֆիգարոն այստեղ է, Ֆիգարոն այնտեղ է | Figaro-ci, Figaro-là | Պաուլինա |
1972 | Գարեջրատունը ճամփաբաժանի վրա | Le bar de la fourche | Էննի Սմիթ |
1972 | Սեզարն ու Ռոզալին | César et Rosalie | Մարիտա |
1973 | Իրական պատմություն | Histoire vraie | Ադելաիդա |
1973 | Գիշերօթիկի տերը | Le maître de pension | Աննի |
1973 | Կար-չկար | Vogue la galère | Կլոտիլդա |
1974 | Աստիճանաբար հաճույքների մեջ խորանալը | Glissements progressifs du plaisir | Բիտ |
1974 | Վալս պարողները | Les valseuses | Ժակլին |
1974 | Տիկին Բատիստ | Madame Baptiste | Բլանշ |
1974 | Խոցեր և քերծվածքներ | Plaies et bosses | Պետսի Լակեն |
1974 | Դյուպոն Լաժուա (Դա պատահել է տոն օրը) | Dupont Lajoie | Բրիջիտ Կոլեն |
1975 | Լուրջ, ինչպես հաճույքը | Sérieux comme le plaisir | աղջիկ |
1975 | Վարդի կոկոն | Rosebud | Էլեն Նիկոլաոս |
1975 | Ալոիզա | Aloïse | երիտասարդ Ալոիզան |
1975 | Մեծ էքստազ | Le grand délire | Մարի |
1975 | Բժիշկ Ֆրանսուազա Գայյան | Docteur Françoise Gailland | Էլիզաբեթ Գայյան |
1975 | Ես, Պիեռ Ռիվյեր | Je suis Pierre Rivière | Էյմի |
1976 | Դատավորն ու մարդասպանը | Le juge et l'assassin | Ռոուզ |
1976 | Փոքրիկ Մարսել | Le petit Marcel | Իվետա |
1977 | Ժանեկագործուհին | La Dentellière | Պոմ |
1977 | Հնդկացիները դեռ հեռու են | Les indiens sont encore loin | Ժեննի Կերն |
1977 | Սիրո հետ չեն կատակում | On ne badine pas avec l'amour | Կամիլա |
1977 | Քմահաճ երեխաներ | Des enfants gâtés | քարտուղարի տեղակալ |
1978 | Վիոլետա Նոզյեր | Violette Nozière | Վիոլետա Նոզյեր |
1979 | Վերադարձ սիրեցյալի մոտ | Retour à la bien-aimée | Ժաննա Կերն |
1979 | Բրոնտե քույրերը | Les soeurs Brontë | Էնն Բրոնտե |
1980 | Երկրորդ կինը (Ժառանգորդուհիները) | Örökség | Իռեն |
1980 | Լուլու | Loulou | Նելլի |
1980 | Փրկիր, ով կարող է (իր կյանքը) | Sauve qui peut (la vie) | Իզաբել Ռիվյեր |
1980 | Դրախտի դարպասները | Heaven's Gate | Էլլա Ուոթսոն |
1981 | Կամելիազարդ տիկնոջ իրական պատմությունը | La storia vera della signora dalle camelie | Ալֆոնսինա Պլեսսի |
1981 | Աղավնյակի թևերը | Les ailes de la colombe | Մարի |
1981 | Անբասիր համբավ | Coup de torchon | Ռոզա |
1981 | Խոր ջրեր | Eaux profondes | Մելանի |
1982 | Կիրք | Passion | Իզաբել |
1982 | Կարմրախայտ | La truite | Ֆրեդերիկա |
1982 | Պիեռայի պատմությունը | Storia di Piera | Պիեռա |
1983 | Սեր առաջին հայացքից | Coup de foudre | Լենա Վեբեր |
1983 | Իմ ընկերոջ կինը | La femme de mon pote | Վիվիան |
1984 | Պոռնկուհին | La garce | Ալինա Կամինկեր, Էդիթ Վեբեր |
1985 | Շառլոտայի ստորագրությունը | Signé Charlotte | Շառլոտա |
1985 | Խառնաշփոթ | Sac de noeuds | Ռոզա-Մարի Մարտեն |
1986 | Կակտուս | Cactus | Կոլո |
1986 | Ննջասենյակի պատուհանը | The Bedroom Window | Սիլվիա Վենտվորտ |
1987 | Չարքերը | Les possédés | Մարիա Սյատով |
1988 | Կանացի գործ | Une affaire de femmes | Մարի |
1988 | Սև Միլանը | Milan noir | Սառա |
1989 | Վերաբնակեցում | Seobe | Դաֆինա |
1990 | Կնոջ վրեժը | La vengeance d'une femme | Սեսիլ |
1990 | Մալինա | Malina | ֆրաու |
1991 | Տիկին Բովարի | Madame Bovary | Էմմա Բովարի |
1992 | Սիրուց հետո | Après l'amour | Լոլա |
1993 | Հեղեղում | Наводнение (L'inondation) | Սոֆիա |
1994 | Դիլետանտները | Amateur | Իզաբել |
1994 | Պառակտում | La Séparation | Աննա |
1995 | Արարողություն | La Cérémonie | Ժաննա |
1996 | Գուլիվերի ճանապարհորդությունը | Gulliver's Travels | միսիս |
1996 | Ընտրովի հարազատություն | Le affinità elettive | Կառլոտա |
1997 | Դոկտոր Շուտցի պարգևը | Les palmes de M. Schutz | Մարի Կյուրի |
1997 | Խաղադրույքներն արված են | Rien ne va plus | Էլիզաբեթ, Բեթթի |
1998 | Մարմնի դպրոց | L' École de la chair | Դոմինիկ |
1999 | Միայն թե ոչ սկանդալ | Pas de scandale | Ագնես Ժանկուր |
2000 | Ժամանակակից կյանք | La vie moderne | Կլեր |
2000 | Կեղծ սպասուհին | La Fausse suivante | կոմսուհի |
2000 | Թագավորի դուստրերը | Saint-Cyr | տիկին դե Մենտենոն |
2000 | Դյուրզգայուն ճակատագրեր | Les destinées sentimentales | Նատալի Բարների |
2000 | Շնորհակալություն շոկոլադի համար | Merci pour le chocolat | Մարի-Կլեր Մյուլլեր |
2000 | Երկու մայրերի որդին, կամ անմեղության կատակերգություն | Comédie de l'innocence | Արիանա |
2001 | Մեդեա | Médée | Մեդեա |
2001 | Դաշնակահարուհին | La Pianiste | Էրիկա Կոյուտ |
2001 | Ութ կին | 8 femmes | Օգյուստին |
2002 | Երկուսը | Deux | Մագդալենա, Մարիա |
2002 | Ավետյաց կյանք | La Vie promise | Սիլվիա |
2002 | Գայլերի ժամանակը | Le temps du loup | Անն Լորան |
2004 | Իմ մայրը | Ma mère | Էլեն |
2004 | Սրտեր կոտրողները | I Heart Huckabees | Կատրին Վոբան |
2004 | Դժգոհ քույրերը | Les soeurs fâchées | Մարտինա Դեմուտի |
2005 | Գաբրիելա | Gabrielle | Գաբրիելա Էրվե |
2006 | Իշխանության կատակերգություն | L'ivresse du pouvoir | Ժաննա Շարման-Կիլմեն |
2006 | Մասնավոր սեփականություն | Nue propriété | Պասկալ |
2007 | Թաքնված սեր | L'amore nascosto | Դանիելա |
2007 | Մեդեայի հրաշքը | Médée miracle | Իռեն-Մեդեա |
2008 | Տուն | Home | Մարթա |
2008 | Պատվար ընդդեմ Խաղաղ օվկիանոսի | Un barrage contre le Pacifique | վանքի մայրապետը |
2009 | Վիլլա Ամալիա | Villa Amalia | Անն |
2009 | Սպիտակ նյութ | White Material | Մարիա Վիալ |
2010 | Կոպակաբանա | Copacabana | Էլիզաբեթ Դելմոտ |
2010 | Առանձնահատուկ հարաբերություններ | Sans queue ni tête | Էլիս Բերժերակ |
2011 | Իմ փոքրիկ արքայադուստր | My Little Princess | Հաննա |
2011 | Իմ ամենաահավոր մղձավանջը | Mon pire cauchemar | Ագաթա Նովիկ |
2012 | Գերվածները | Captive | Թերեզա Բուրգուեն |
2012 | Սեր | Amour | Եվա |
2012 | Ուրիշ երկրում | Da-reun na-ra-e-seo | Անն |
2012 | Քնած գեղեցկուհին | Bella addormentata | Դիվինա Մադրե |
2012 | Վելինգտոնի գծերը | Linhas de Wellington | Կոզիմա Պիա |
2013 | Մեկով պակաս | Dead Man Down | Վալենտինա Լուզոն |
2013 | Միանձնուհին | La religieuse | - |
2013 | Տիպ Տոպ | Tip Top | Էսթեր Լաֆարժ |
2013 | Չարաշահում թուլությամբ | Abus de faiblesse | Մոդ Շոնբերգ |
2013 | Էլեոնոր Ռիգբիի անհետացումը. Նա | The Disappearance of Eleanor Rigby: Him | Մերի Ռիգբի |
2014 | Շրջանապտույտ | La ritournelle | Բրիջիտ |
2015 | Ասֆալտ | Asphalte | Ժաննա Մեյեր |
2015 | Բարձրաձայն, քան ռումբերը | Louder Than Bombs | Իզաբել |
2015 | Սիրո հովիտը | Valley of Love | Իզաբել |
2016 | Ապագա | L'avenir | Նատալի |
2016 | Նա | Elle | Միշել |
2016 | Սուտ խոստովանություններ | Les fausses confidences | Արամինտա |
2016 | Հիշողություններ | Souvenir | Լիլիան, Լաուրա |
2017 | Կլերի ֆոտոխցիկը | La caméra de Claire | Կլեր |
2017 | Հեփի-էնդ | Happy End | Աննա Լոուրեն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.bbc.co.uk/films/2004/11/24/isabelle_huppert_i_heart_huckabees_interview.shtml
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ http://www.femmeactuelle.fr/culture/news-culture/photo-decouvrez-ronald-chammah-mari-isabelle-hupper-35654
- ↑ 5,0 5,1 https://chlotrudis.org/awards/past-awards/2003-9th-annual-awards/
- ↑ https://web.archive.org/web/20180627230926/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2001.72.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
- ↑ http://www.ubba.eu/fiche.cfm/2558_259_115-1_isabelle-huppert.html
- ↑ https://variety.com/2021/film/global/berlin-golden-bear-isabelle-huppert-1235134853/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Յուպպեր» հոդվածին։ |