Իզոլա (սլովեներեն՝ Izola, իտալերեն՝ Isola), քաղաք և համայնք Սլովենիայի հարավարևմտյան մասում՝ Իստրիա թերակղզում, Ադրիատիկ ծովի ափին։ Անվանումն առաջացել է իտալերեն Isola բառից, որ նշանակում է «կղզի։» Բուն քաղաքն զբաղեցնում է 7,5 քառակուսի կիլոմետր տարածք[2], որտեղ 2008 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ ապրում էր 11,116 մարդ, իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 15,922[3]։ Քաղաքն սկզբնապես եղել է կղզու վրա, որը մայրցամաքի հետ կապած էր կամրջով։ 19-րդ դարի սկզբներին քաղաքային պարիսպը քանդել են, բեկորները լցրել ծովը և այդպիսով Իզոլան միացրել մայրցամաքին։ Քաղաքի բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է ձկնորսությունը, սակայն երբ մերձակայքում հանքային տաք աղբյուրներ են հայտնաբերվել, տնտեսության գլխավոր ճյուղերը դարձել են զբոսաշրջությունն ու առողջարանային բիզնեսը։

Բնակավայր
Իզոլա
սլովեն.՝ Izola
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքMunicipality of Izola?
Մակերես28,6 կմ²
ԲԾՄ29 մետր, 5 մետր
Բնակչություն11 653 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ01
Ավտոմոբիլային կոդKP
Պաշտոնական կայքizola.si
Իզոլա (Սլովենիա) (Սլովենիա)##
Իզոլա (Սլովենիա) (Սլովենիա)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի սեպտեմբերի 8-ին, Իզոլայի ափամերձ ջրերում խարսխված իտալական օվկիանոսային SS Rex շոգենավը, որ Atlantic Blue Band ընկերությանն էր պատկանում, ենթարկվել է բրիտանական օդուժի ռմբահարմանը և խորտակվել Ադրիատիկի ջրերում[4][5]։

Պատմություն

խմբագրել

Մեր թվականությունից առաջ 2-րդ դարում հինհռոմեական Haliaetum քաղաք-նավահանգիստն էր կանգնած ներկայիս Իզոլայից դեպի հարավ-արևմուտք, այսօրվա Յագոդիե գյուղի հարևանությամբ։ Դրա դիմաց ընկած կղզու վրա Իզոլա բնակավայրը հիմնել են ակվիլեյացի փախստականները, 7-րդ դարում։ 9-րդ դարում, Իստրիայի ծովամերձ այլ տարածքների հետ մեկտեղ, այն անցել է Վենետիկյան հանրապետության տիրապետության տակ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 932 թվականին, վենետիկյան Liber albus վերնագիրը կրող փաստաթղթում, Insula անվանաձևով[6]։

Պատկերասրահ

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Dario Alberi, Istria Storia, Arte, Cultura, Lint Editoriale Trieste, ISBN 978-88-8190-232-3
  • Fabio Amodeo, TuttoIstria, Lint Editoriale Trieste, ISBN 978-88-8190-038-1
  • Olinto Parma, Dall'armistizio all'esodo. Ricordi di un esule d'Isola d'Istria, Edizioni Italo Svevo, Trieste, 2005.
  • Reclus Vascotto, Domenico Lovisato, Trieste, a cura di Isola Nostra, 1978.

Անվանի իզոլացիներ

խմբագրել
  • Նինո Բենվենուտի (ծնվ. 1938), բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն
  • Պիետրո Կոպպո (ծնվ. 1469 կամ 1470; մահ. 1555 կամ 1556), աշխարհագրագետ, քարտեզագրող, գործել է Իզոլայում
  • Դոմենիկո Լովիզատո (1842–1916), երկրաբան
  • Դարկո Միլանիչ (ծնվ. 1967), ֆուտբոլային մարզիչ
  • Վասիլի Ժբոգար (ծնվ. 1975), առագաստանավորդ, օլիմպիական չեմօիոն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  2. Statistical Office of the Republic of Slovenia Արխիվացված 2014-11-13 Wayback Machine Invånarantal i orter den 31 december 2007.
  3. Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities(չաշխատող հղում)
  4. https://www.slovenia.info/en/places-to-go/regions/mediterranean-karst-slovenia/izola%7Ctitel=Izola%7Cspråk=engelska%7Chämtdatum=2020-03-31}}(չաշխատող հղում)
  5. https://www.iwm.org.uk/collections/item/object/205023347%7Ctitel=Royal(չաշխատող հղում) Airfors operations in Malta...|språk=engelska|hämtdatum=2020-03-31}}
  6. «Izola-Isola municipal website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզոլա (Սլովենիա)» հոդվածին։