Իլդիկո Ույլակի-Ռեյտո (հունգ.՝ Rejtő Ildikó, Újlaky Jenőné, Sági Györgyné, ծնյալ Ildikó Rejtő; ավելի ուշ՝ Ildikó Sagine-Rejto, մայիսի 11, 1937(1937-05-11), Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն), հունգարացի մարզուհի, սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնուհի[2][3]

Իլդիկո Ույլակի-Ռեյտո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Újlaky-Rejtő Ildikó
Մականուն(ներ)՝Röcsó[1]
Մասնագիտացում՝սուսերամարտիկ և մարզիչ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 11, 1937(1937-05-11) (87 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն
Հասակ՝164 սանտիմետր
Քաշ՝56 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Ծնողները հրեաներ էին[4][5][6]։ Իլդիկոն ի ծնե խուլ է[7][8]։

Սուսերամարտով սկսել է զբաղվել 15 տարեկան հասակից (նրա սիրած զինատեսակը խոցասուսերն էր և հենց դրանով է իր հաղթանակները կռել)։ Մարզիչներին ապշեցրել ու հիացրել է նրա զարմանալի արագ ռեակցիան։ Քանի որ աղջիկը խուլ էր, մարզիչները նրան համապատասխան հրահանգներ տվել են գրելով[7][9]։

Իլդիկոն 1956 և 1957 թվականներին նվաճել է աղջիկների աշխարհի չեմպիոնի, 1958-ին՝ Հունգարիայի կանանց չեմպիոնի տիտղոսը[10][11]։ 1963 և 1964 թվականներին ճանաչվել է Հունգարիայի «Տարվա լավագույն մարզուհի»[11]։

Մասնակցել է 1960-ից մինչև 1976 թվականն անցկացված բոլոր օլիմպիական խաղերին և ընդհանուր առմամբ նվաճել օլիմպիական յոթ մեդալ՝ երկու ոսկե (խոցասուսերակիրների անհատական և թիմային մրցապայքարներում), երեք արծաթե (երեքն էլ՝ թիմային հաշվարկով) և երկու բրոնզե (անհատական և թիմային հաշվարկներով՝ մեկական)[7][12][12][12][12]։ Իր բարձրագույն մարզական նվաճմանը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոնուհու կոչմանը հասել է 1964 թվականին Տոկիոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում, 27 տարեկան հասակում[12]։

Իլդիկոն բազմիցս հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի. 1963 թվականին՝ անհատական հաշվարկով, 1962, 1967 և 1973 թվականներին՝ թիմային հաշվարկով[12]։

1999 թվականին էլ նվաճել է վետերանների աշխարհի չեմպիոնուհու կոչումը[13]։

Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում բացվել է Իլդիկո Ույլակի-Ռեյտոյին նվիրված անկյուն[13][14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Olympedia — 2006.
  2. Ildikó Rejtő-Ujlaky-Sági Արխիվացված 23 Հուլիս 2016 Wayback Machine. sports-reference.com
  3. New Guinness Book of Records - Norris McWhirter, Ross McWhirter
  4. Taylor, P. (2004). Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics: with a Complete Review of Jewish Olympic Medalists. Sussex Academic Press. էջ 240. ISBN 9781903900888. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  5. Encyclopaedia Judaica - Fred Skolnik, Michael Berenbaum
  6. Encyclopedia of Jews in Sports
  7. 7,0 7,1 7,2 The Armchair Olympian: How Much Do You Know About Sport's Biggest Competition?
  8. Day by Day in Jewish Sports History - Bob Wechsler
  9. The Incredible Fencer Ujlaky-Rejto Ildiko: The Deaf Olympic Champion – The Olympians
  10. «"Uslaky-Rejto, Ildiko": Jews In Sports». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  11. 11,0 11,1 "Seattle’s Derrick Coleman: another great deaf sportsperson"
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Ildikó Rejtő-Ujlaky-Sági | Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին. {{cite web}}: C1 control character in |title= at position 14 (օգնություն)
  13. 13,0 13,1 Griffin, Stan. «A Look Back at Olympic Fencing: Ildiko Uslaky-Rejto». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  14. «"Deaf Sports People"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլդիկո Ույլակի-Ռեյտո» հոդվածին։