Իլմենիտ
Իլմենիտ (Իլմենյան լեռների անվանումից), տիտանային երկաթաքար, միներալ, FeTiC>3 (Fe36,8%, Ti-31,6%, 0-31,6%)։ Խառնուրդների ձևով պարունակում է մագնեզիում և մանգան։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է բարդ ռոմբոեգրիկ բյուրեղներ, հատիկավոր և հոծ զանգվածներ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 4700 կգ/մ³։ Տարածված է գաբրոներում, դիաբազներում, պիրոքսենիտներում, սիենիտային պեզմատիտներում, ցրոններում։ Արժեքավոր հանքանյութ է տիտանի ստացման համար։
Իլմենիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Fe²⁺Ti⁴⁺O₃ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.CB.05[1] |
Դանա դասակարգում | 4.3.5.1 |
Շերտի գույն | սև |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 5,5 ± 1 |
Ենթակատեգորիա | ilmenite mineral group?[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 320)։ |