Իլյա Գլիննիկով
Իլյա Իլյիչ Գլիննիկով (Մեսխի) (ռուս.՝ Илья Ильич Глинников (Месхи), սեպտեմբերի 19, 1984[1], Նովոմոսկովսկ, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է «Ինտերնները» սերիալում կատարած Գլեբ Ռոմանենկոյի դերով։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Նովոմոսկովսկ, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հաղորդավար |
Կենսագրություն
խմբագրելՀոր կողմից Իլյա Գլիննիկովն ունի վրացական արմատներ։ Նա ունի նաև կրտսեր եղբայր։ Իլյա Գլիննիկովը երեք տարեկանից մինչև դպրոցական տարիներն զբաղվել է պարերով, դպրոցում սովորելու ընթացքում յոթ տարի զբաղվել է ֆուտբոլով, զուգահեռաբար հինգ տարի զբաղվել է լողով։ Մինչև հինգերորդ դասարանը եղել է գերազանցիկ։ Ապա սկսել է զբաղվել երաժշտությամբ, պարով, մասնակցել ինքնագործունեությանը դպրոցում և նրանից դուրս։ Իններորդ դասարանում Իլյան հաղթել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված մրցույթում իր պապին նվիրված բանաստեղծությամբ։ Գիմնազիան ավարտելուց հետո ստեղծել է իր պարային կոլեկտիվը, բեմադրել շոու և նրանով մասնակցել Ռուսաստանի հիփ-հոփի առաջնությանը Մոսկվայում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ավարտել է Նովոմոսկովսկի ֆիզկուլտուրայի և սպորտի քոլեջը։ Ապա ընդունվել է «Urbans» պարային-թատերականացված շոու, բայց պրոդյուսերների հետ ունեցած հայացքների հակասության պատճառով հեռացել է թիմից և ստեղծել իր կոլեկտիվը։ Այդ ժամանակ Իլյան սկսել է շատ նկարահանվել գովազդային հոլովակներում, երաժշտական տեսահոլովակներում։
Չինստանում երեքամսյա հյուրախաղերից հետո Իլյա Գլիննիկովը որոշել է սովորել թատերական բուհում և ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան՝ Վալերի Գարկալինի կուրս։ Դրանից հետո նա մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու վարպետության դասերի «Լի Ստրասբերգ և Ջուլ Արտ» թատերական դպրոցում, որտեղից վերադառնալուց հետո մասնակցել է «Բրեմենյան երաժիշտներ» մյուզիքլին։
2014 թվականի ապրիլի 9-ին վարել է «Такое кино!» («Այսպիսի կինո») հաղորդումը ТНТ ալիքով։
Անձնական կյանք
խմբագրելՄանսակցել է ТНТ ալիքի «Ամուրի» (ռուս.՝ «Холостяк») շոուի հինգերորդ եթերաշրջանին որպես գլխավոր հերոս։ Եզրափակչում Իլյայի ընտրյալը դարձել է Եկատերինա Նիկուլինան։ Հետագայում նրանք բաժանվել են։
Երկրպագում է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբին։
2019 թվականին մասնակցել է ТВ-3 ալիքի «Վերջին հերոսը» շոուի յոթերորդ եթերաշրջանինով, որտեղ դարձել է եզրափակչի երկու մասնակիցներից մեկն ու հաղթանակը զիջել Անֆիսա Չեռնիխին[2]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 2008 – Ակումբ (ռուս.՝ Клуб) – բոյս-բենդի մասնակից
- 2009 – Ունիվեր (ռուս.՝ Универ) – Պաշան Ագապովկայից, Կուզյայի ընկերը (№ 147 սերիայում)
- 2009 – Առաջին սեր (ռուս.՝ Первая любовь) – Իվան
- 2010-2016 – Ինտերնները (ռուս.՝ Интерны) – Գլեբ Վիկտորովիչ Ռոմանենկո
- 2010 – Մառախուղ (ռուս.՝ Туман) – շարքային Անտոն Չիրկո, «Бабник»
- 2011 – Ծիծեռնակի բույն (ռուս.՝ Ласточкино гнездо) – Կիրիլ
- 2012 – Սովորեցնում են կիթառ նվագել (ռուս.՝ Обучаю игре на гитаре) – Մարկովը երիտասարդ տարիքում
- 2013 – Залётчики – Լյոխա
- 2013 – Տան կառավարիչ (ռուս.՝ Домоправитель) – Լյոշա Ագաֆոնով
- 2013 – Կկվիկ (ռուս.՝ Кукушечка) – Վանյա Պուֆիկ
- 2014 – Սպորտում միայն աղջիկներ են (ռուս.՝ В спорте только девушки) – Նիկիտա («Кит»), սնոուբորդիստ
- 2014 – Ուղեկցորդ (ռուս.՝ Проводник) – Դենիս Պեռլով
- 2016 – Աշխարհի տանիքը (ռուս.՝ Крыша мира) – Միշա
- 2016 – Սեր սահմանափակումներով (ռուս.՝ Любовь с ограничениями) – Ռոմա
- 2016 — Витя в законе – Արտյոմ[3]
- 2017 – Ամեն ինչ կվերադառնա (ռուս.՝ Всё вернётся) – Անտոն Անտիպով
- 2017 – Ֆորս-մաժոր (ռուս.՝ Форс-мажор) – Արտյոմ
Թատերական աշխատանքներ
խմբագրել- «Երրորդ հերթափոխ» (ռեժիսոր՝ Ֆիլիպ Գրիգորյան) – ներկայացման բեմադրություն[4], ներկայացվել է ռուսական «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի, 2010 թվական[5]
«Անտրե» թատերական գործակալություն
խմբագրել- «Բախտավոր համար» (ռեժիսոր՝ Միխայիլ Ցերիշենկո) – Իգոր[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «"Последний герой. Актёры против экстрасенсов" по субботам 19:00». posledny-geroi.tv3.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Павел Прилучный и звезды лучших российских комедий снимутся в новом сериале НТВ // НТВ.Ru
- ↑ Театр. Doc / / Третья Смена
- ↑ «Золотая Маска — Фестиваль И Премия». Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին. Վերցված է 2019-07-17-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 14 (օգնություն) - ↑ «Ilya Glinnikov». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Счастливый номер, отзывы на спектакль, постановка Антреприза — Афиша-Театры