Իմաստություն Սողոմոնի, Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի ոչ կանոնական գիրք։ Գիրքը գրվել է հունարենով, Եգիպտոսում, մի հավատացյալի ձեռքով (ենթադրաբար՝ մ.թ.ա. 50–30-ին)։ Հեղինակը հունական մտածողության (Հոմերոս, Պլատոն և այլն) միջոցով իր ընթերցողներին՝ հելլենիստական մշակույթով տարված հրեաներին ու հույներին փորձում է համոզել, որ հրեական իմաստությունը գերազանցում է մյուսներին։ Իսրայելական դավանությանը հավատարիմ ու քաջատեղյակ այդ այրը մեծ հմտությամբ է օգտվել զանազան աղբյուրներից։

Արտաքին հղումներ

խմբագրել