Իմպուլսային լամպ
Իմպուլսային լամպ, բարձր ինտենսիվության լույսի իմպուլսային գործողության աղբյուր, որը տալիս է եզակի կամ պարբերաբար կրկնվող լուսային բռնկումներ։ Իմպուլսային լամպում օգտագործվում է պլազմայի լուսարձակումը, որն առաջանում է թթվածնի մեջ մետաղական ֆոլգայի այրման (եզակի բռնկումներ) կամ իներտ գազերում էլեկտրական բարձր լարման ազդեցությամբ կայծային պարպման (պարբերական բռնկումներ) հետևանքով։ Գազապարպման լույսի աղբյուրներից իմպուլսային լամպը տարբերվում է հոսանքի խտության մեծ արժեքով և պլազմայի ավելի բարձր ջերմաստիճանով (մինչև 30000K)։ Ըստ կառուցվածքի հիմնականում լինում են՝ խողովակաձև իմպուլսային լամպեր, որոնց կայծային միջակայքը՝ l= 1-200 սմ է, բռնկման էներգիան՝ w= 1 -105 ջ, բռնկման տևողությունը՝ է t=10−4-10−2 վայրկյան է բռնկումների f հաճախականությունը՝ մինչև 100 հց, գնդաձև իմպուլսային լամպեր, որոնց կայծային միջակայքը՝ l=0,1-1 սմ, w=0,001-10 ջ, t=10−7 -10−3, f–ը՝ մինչև 104 հց։ Լինում են նաև մատիտաձև, պարուրաձև և այլն։ Իմպուլսային լամպերի օգտակար գործողության գործակիցը կարող Է հասնել մինչև 50%-70%-ի։ Իմպուլսային լամպերի կիրառման կարևոր բնագավառներն են ֆոտոքիմիան, օպտիկական լոկացիան և կապը, լուսազդանշանումը, պոլիգրաֆիան, քվանտային օպտիկան (լազերների օպտիկական գրգռում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 331)։ |