Իմ անձնական նահանգ Այդահո
«Իմ անձնական նահանգ Այդահո» (անգլ.՝ My Own Private Idaho), Գաս Վան Սենթի ամերիկյան արկածային դրամա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1991 թվականի հուլիսի 20-ին Ճապոնիայում և նույն տարվա սեպտեմբերին ցուցադրվել Վենետիկի 48-րդ կինոփառատոնում։ Գլխավոր հերոսի՝ Մայքլ Ուոթերսի դերակատար Ռիվեր Ֆենիքսը ստացել է «Վոլպիի գավաթ» և «Անկախ ոգի» մրցանակները՝ որպես «Տղամարդու լավագույն դեր», և «Կինոքննադատների ամերիկյան ազգային հասարակության» պարգևը՝ որպես «Գլխավոր դերի լավագույն դերասան»։
Իմ անձնական նահանգ Այդահո անգլ.՝ My Own Private Idaho | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | բադի մուվի, դրամա, անկախ ֆիլմ, ռոուդ-մուվի և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | մարմնավաճառություն |
Հիմք | Հենրի IV, մաս 1-ին, Հենրի IV, մաս 2 և Հենրիխ V |
Թվական | հուլիսի 20, 1991, նոյեմբերի 28, 1991[1] և 1991 |
Լեզու | անգլերեն և իտալերեն[2] |
Ռեժիսոր | Գաս Վան Սենթ |
Սցենարի հեղինակ | Գաս Վան Սենթ |
Դերակատարներ | Կիանու Ռիվզ, Ռիվեր Ֆենիքս, Ջեյմս Ռուսո, Ռոդնի Հարվի, Կիարա Կազելլի, Ֆլի, Գրեյս Զաբրիսկի, Թոմ Թրաուփ, Ուդո Կիր, Մասիմո դի Կատալդո, Գաս Վան Սենթ, Ջեյմս Քևիզել, Սքոթ Պատրիկ Գրին և Ուիլյամ Ռիչերթ |
Օպերատոր | Էրիկ Ալան Էդվարդս |
Երաժշտություն | Բիլ Սթաֆորդ |
Մոնտաժ | Քերթիս Քլեյթոն |
Պատմվածքի վայր | Իտալիա, Սիեթլ, Պորտլենդ և Այդահո |
Նկարահանման վայր | Հռոմ |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 102 րոպե |
Բյուջե | 2 500 000 $[3] |
Շահույթ | 6 406 097 $[4] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Պորտլենդից երկու հասթլերներ Մայք Ուոթերսի (Ռիվեր Ֆենիքս) և Սքոթ Ֆեյվորի (Կիանու Ռիվզ) պատմությունը, որոնք ուղևորվում են Մայքի մորը որոնելու։ Ճանապարհորդությունը նրանց առաջին հերթին բերում է Մայքի համար հարազատ վայրեր (Այդահո), այնուհետև՝ Իտալիա, իսկ վերադառնալուց հետո՝ Պորտլենդ։
Սքոթի կերպարը ծագում է շեքսպիրյան արքայազն Հելից, որը «Հենրի IV» պատմական ժամանակագրության թագաժառանգն է։ Ֆիլմում նա Պորտլենդի քաղաքապետի որդին է, որը դեմ է իր հոր վարած կյանքին և ներկայացնում է իր էպատաժային վարքը, այդ թվում՝ տղամարդու մարմնավաճառությունը։ Մայքը ոչ մի ապրուստի միջոց չունեցող, նարկոլեպսիայով տառապող և իր զուգընկերոջ հանդեպ ռոմանտիկ կապվածություն ունեցող նույնասեռական է։
Իտալիայում գտնվելու ժամանակ Սքոթը սիրահարվում է տեղի աղջկան։ Ֆիլմն ավարտվում է Սքոթի ամուսնությամբ, հոր մահից հետո ժառանգություն ստանալով, Մայքի հետ հարաբերությունների խզմամբ։ Մայքի ճակատագիրն անհայտ է մնում։ Ֆիլմի վերջին տեսարանում կրկնվում է առաջին տեսարանը, Մայքն ընկնում է Այդահոյի ճանապարհի հենց մեջտեղում։ Հեռվից երևում է, թե ինչպես է նրա անշարժ մարմինը վերցնում անցորդ անծանոթ տղամարդը։
Դերերում
խմբագրել- Ռիվեր Ֆենիքս՝ Մայքլ Ուոթերս
- Կիանու Ռիվզ՝ Սքոթ Ֆեյվոր
- Ուիլյամ Ռիչերթ՝ Բոբ Փիջին
- Ջեյմս Ռուսո՝ Ռիչարդ Ուոթերս, Մայքի եղբայրը
- Վանա Օ’Բրայեն՝ Շերոն Ուոթերս, Մայքի մայրը
- Ուդո Կիր՝ Հանս
- Թոմ Թրոուփ՝ Ջեք Ֆեյվոր, Սքոթի հայրը
- Ֆլի՝ Բադ
- Կիարա Կազելի՝ Կարմելա
- Գրեյս Զաբրիսկի՝ Ալենա
- Միքի Քոթրել՝ պապաշա Կարոլ
- Սալի Քերթիս (1899—1998)՝ Ջեյն Լայթուորք, հյուրանոցի «սեփականատիրուհի»
- Ջեյմս Կևիզել (կամեո)՝ ծառայող օդանավակայանում
- Գաս Վան Սենթ (կամեո)՝ դռնապան հյուրանոցում (տիտրերում նշված չէ)
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 1991՝ Ռիվեր Ֆենիքս - Վենետիկի կինոփառատոնի «Վոլպիի գավաթ»՝ որպես «Գլխավոր դերի լավագույն դերասան», ինչպես նաև Գաս Վան Սենթ - «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի առաջադրում
- 1991՝ Ռիվեր Ֆենիքս - ԱՄՆ կինոքննադատների ազգային հասարակության մրցանակ՝ որպես «Գլխավոր դերի լավագույն դերասան»
- 1992՝ «Անկախ ոգու» երեք մրցանակ՝ «Տղամարդու լավագույն դերակատարում» - Ռիվեր Ֆենիքս, «Լավագույն սցենար» - Գաս Վան Սենթ, «Ֆիլմի լավագույն բնօրինակ երաժշտություն» - Բիլ Սթեֆորդ, ինչպես նաև երեք առաջադրում՝ «Լավագույն կինոնկար» - Լորի Փարքեր, «Լավագույն ռեժիսուրա» - Գաս Վան Սենթ, «Լավագույն օպերատորական աշխատանք» - Էրիկ Ալան Էդվարդս և Ջոն Քեմփբել
- 1993՝ Ամերիկացի պրոդյուսերների Գիլդիայի մրցանակ՝ որպես «Գեղարվեստական ֆիլմի ամենախոստումնալից պրոդյուսեր» - Լորի Փարքեր
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Гайдин Б. Н. Шекспир в кино: национальное и глобальное // Горизонты гуманитарного знания. — 2017. — № 5. — С. 102—117. — Архивировано из первоисточника 18 հունվարի 2018.