Իմ հայրիկի տանը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Իմ հայրիկի տանը» (անգլ.՝ In My Father's Den), ռեժիսոր Բրեդ Մաքհանի ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2004 թվականին։ Էկրանավորումը՝ համանուն վեպի գրող Մորիսա Գիի։
Իմ հայրիկի տանը անգլ.՝ In My Father's Den | |
---|---|
Երկիր | Նոր Զելանդիա Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա[1] և թրիլեր |
Թվական | 2004 և նոյեմբերի 30, 2006[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրեդ ՄակԳան[1] |
Սցենարի հեղինակ | Բրեդ ՄակԳան |
Դերակատարներ | Դևիդ Մեթյու ՄակՖադյեն, Էմիլի Բարքլայ և Միրանդա Օտտո |
Օպերատոր | Ստյուարտ Դրայբյորգ |
Երաժշտություն | Սայմոն Բոսուել |
Տևողություն | 122 րոպե |
Շահույթ | 1 600 000 $ |
Սյուժեն
խմբագրելՀայտնի ֆոտոլրագրող Պոլ Պրայորը, ով հայտնի է դարձել իր՝ մոլորակների «տաք» կետերից արված ռեպորտաժներից, 17 տարի անց վերադառնում է նորզելանդական գավառի իր հարազատ փոքրիկ քաղաք։ Դրա պատճառը իր հոր մահն էր։ Հանդիպումը եղբոր և նախկին ընկերների հետ, ինչպես նաև այցը հայրական տուն արթնացնում են նրա հոգում բազմաթիվ հիշողություններ։ Շուտով նրա և Սելիեի՝ այն դպրոցի աշակերտուհու միջև, որտեղ նա դասավանդել է, ծագում է ընկերություն։ Երբ Սելիեն անհետացավ, թվում էր, թե Պոլն այն միակն է, ով կարող էր վերջին անգամ տեսած լինել նրան։ Բնականաբար, նա դառնում է հիմնական կասկածյալը։
Դերերում
խմբագրել- Մեթյու Մաքֆեդեն — Պոլ Պրայոր
- Էմիլի Բարկայ — Սելյա Ստայմեր
- Միրանդա Օտո — Պեննի
- Կոլին Մոյ — Էնդրյու
- Ջիմմի Քին — Ջոնաթոն
- Ջոդի Ռիմեր — Ջեքի
- Վանեսա Ռիդել — Այրիս
Մրցանականեր և անվանակարգեր
խմբագրել- 2004 թ.— Սան Սեբաստիանի կինոփառատոնում երիտասարդական ժյուրիի մրցանակ
- 2004 թ.- Ֆիլմերի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Տորոնտոյի կինոփառատոնում (հուզական հասունության, ապշեցուցիչ դերասանական կատարման և վառ նրբագեղության համար)։
- 2005 թ.- Բրիտանական ինքնուրույն կինոյի մրցանակ ամենախոստումնալից նորեկին (Էմիլի Բակրային) և մրցանակ լավագույն դերասան անվանակարգում (Մեթյու Մաքֆեդենին)։
- 2005 թ.- 10 մրցանակ New Zealand Film Awards-ից․ լավագույն ֆիլմ (Տրեվոր Խեյս, Ձիքսի Լինդեր), լավագույն ռեժիսուրա (Բրեդ Մաքհան), լավագույն սցենար (Բրեդ Մաքհան), տղամարդու լավագույն դեր (Մեթյու Մաքֆեդեն), կնոջ լավագույն դեր (Էմիլի Բարկլայ), տղամարդու լավագույն դեր 2-րդ պլանում (Կոլին Մոյ), կնոջ լավագույն դեր 2-րդ պլանում (Ջոդի Ռիմեր), լավագույն օպերատորական աշխատանք (Սթյուարթ Դրայբուրգ), լավագույն մոնտաժ (Քրիս Պլամեր) և լավագույն սաունդթրեք։
- 2005 թ.- լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակ Շանհայմի կինոփառատոնում (Սթյուարթ Դրայբուրգ)։
Սաունդթրեք
խմբագրելԿոմպոզիցիա | Հեղինակ | Կատարող |
---|---|---|
«Chants d'Auvergne - Series 1: Bailero» | Մարի Ժոզեֆ Կոնտելուբ | Կիրի Տե Կանավա և The English Chamber Orchestra |
«Full of Stars» | Օլիվեր Նայթս и Գեյլ Պարիջանյան | Turin Brakes |
«Last Of The Golden Weather» | Ալաստեր Լիդեր | Space Waltz |
«Massacre Mics» | Բիլ Ուրալե | King Kapisi |
«What's going on» | Jed Town | Jed Town |
«Free Money» | Փաթի Սմիթ и Լենի Քեյ | Փաթի Սմիթ |
«Horses» | Փաթի Սմիթ | Փաթի Սմիթ |
«Lost in a Mansion» | Փոլ Բոնդ, Գրանտ Սովերբի և Քրիս Բոսման | Փոլ Բոնդ, Գրանտ Սովերբի և Քրիս Բոսման |
«Take Everything» | Դեյվիդ Ռոբեկ и Խոուպ Սանդովալ | Mazzy Star |
«Into Dust» | Դեյվիդ Ռոբեկ и Խոուպ Սանդովալ | Mazzy Star |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт фильма Արխիվացված 2011-06-09 Wayback Machine
- «В доме моего отца»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: