Իմ սիրելի ծաղրածուն
«Իմ սիրելի ծաղրածուն» (ռուս.՝ «Мой любимый клоун»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Յուրի Կուշներյովը[1][2][3] Վասիլի Լիվանովի համանուն վիպակի հիման վրա։
Իմ սիրելի ծաղրածուն ռուս.՝ Мой любимый клоун | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Կուշներյով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ադաբաշյան և Նիկիտա Միխալկով |
Դերակատարներ | Օլեգ Մենշիկով |
Երաժշտություն | Օլգա Պետրովա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
Սյուժե
խմբագրելԿրկեսի երիտասարդ դերասան Սերգեյ Սինիցինը (Օլեգ Մենշիկով) որոշում է որդեգրել մանկատան վեցամյա սան Վանկային։ Նրա կինը՝ Լեսյան (տառապում է անպտղությամբ), սկզբում դեմ չէր, սակայն իր մոր ճնշման տակ, որը պարծենում է իր ակադեմիկոս ամուսնով, ասում է, որ դեմ է որդեգրման որոշմանը։ Գործը գնում է ամուսնալուծության։ Մինչդեռ Սերգեյն իր լավագույն ընկեր և գործընկեր Ռոմանի հետ պատրաստում է նոր համար կրկեսի սպասվող մեծ հյուրախաղերի համար։ Երեխան շատ է խանգարում նրա աշխատանքին, բայց Ռոմանն իր կնոջ՝ Ալիսայի հետ օգնում է Սերգեյին խնամել Վանկային։ Նա անընդհատ հարցնում է հորը, թե որտեղ է իր մայրը, իսկ նա բացատրում է, որ մայրը մեկնել է ուրիշ տեղ։
Անսպասելիորեն երեխայի վիճակը կտրուկ վատանում է, անհրաժեշտ է հազվադեպ խմբի արյան շտապ փոխներարկում։ Սերգեյը նախկինում լուրջ հարաբերություններ էր ունեցել մարմնամարզուհի Պոլինայի հետ, բայց Ռյումինը ժամանակին լուրեր է տարածել Պոլինայի ինտիմ հարաբերությունների մասին գերմանացի վարժեցնողի հետ հյուրախաղերի ժամանակ։ Հպարտ ու խռովկան Սինիցինը խզել էր հարաբերությունները նրա հետ, սակայն ամուսնալուծությունից հետո շարունակում է սիրել նրան։ Հիշելով բոլոր նրանց, ովքեր կարող էին արյուն հանձնել, Ալիսը հիշում է Պոլինայի մասին, զանգահարում է նրան, և Պոլինան համաձայնում է։ Սակայն ասում է Սերգեյին, թե ինչ է մտածում նրա մասին։
Վանկան արթնանում է, տեսնում հարևան մահճակալին պառկած Պոլինային ու ասում․ «Մայրի՛կ, դո՞ւ ես։ Դու եկե՞լ ես»։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Վլադիմիր Իլյին | Ռոման Սամոնովսկի |
Օլեգ Մենշիկով | Սերգեյ Սինիցին |
Տատյանա Դոգիլևա | Պոլինա |
Արչիլ Գոմիաշվիլի | Պաշա Ֆոկին |
Նատալյա Սայկո | Ալիսա Պոլդի |
Իլյա Տյուրին | Վանկա |
Օլեգ Ստրիժենով | Դիմ Դիմիչ |
Եվգենի Գավրիլին[4] | Վալերի Ռյումին |
Օլգա Բիտյուկովա | Լեսյա Բատերբարդտ |
Եկատերինա Զինչենկո | Օլգա |
Լիոնելլա Պիրևա | Մալվա Նիկոլաևնա |
Անդրեյ Սմիռնով | բժիշկ |
Նկարահանման խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ադաբաշյան, Նիկիտա Միխալկով
- Ռեժիսոր՝ Յուրի Կուշներյով
- Օպերատոր՝ Իգոր Բեկ
- Կոմպոզիտոր՝ Օլգա Պետրովա
- Նկարիչ՝ Վիկտոր Զենկով