Ինգոլֆ Վունդեր

ավստրիացի դաշնակահար

Ինգոլֆ Վունդեր (սեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի դաշնակահար[2][3]։

Ինգոլֆ Վունդեր
Ծնվել էսեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1] (39 տարեկան)
Կլագենֆուրտ, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Մասնագիտությունդաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Կայքingolfwunder.at
 Ingolf Wunder Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն

խմբագրել

Նախքան դաշնամուր սովորելը, սովորել է ջութակ նվագել, միայն 14 տարեկան հասակում ջութակը փոխարինել է դաշնամուրով։ 2005 թվականին ավարտել է Լինցսկու կոնսերվատորիան, որից հետո շարունակել է պարապմունքները Վեիննայի երաժշտական ակադեմիայում։ Վունդերի ուսուցիչները եղել են Ադամ Հարասևիչը և Իդիլ Բիրետը։ Արդեն 1999 թվականին նվաճել է մի շարք միջազգային մրցանակներ։

2007 թվականին մասնակցել է Չայկովկու անվան միջազգային մրցույթին և ռուսական թերթերի կողմից անվանվել է «ամենապարադոքսալ դաշնակահար»[4]։ Շատ քննադատներ Վունդերին անվանել են ուղղակի հրաշք։ Ժյուրիի անդամ Դմիտրի Բաշկիրովը Վունդերի մասին ասել է, որ «արտասովոր էր, բայց հետաքրքիր»[5]։ Չնայած այս ամենին՝ Վունդերը չի անցել երկրորդ փուլ։ 2010 թվականին Շոպենի անվան Դաշնակահարների միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, որը տեղի է ունեցել Վարշավայում։

Վունդերի առաջին ալբոմում ներկայացված են Շոպենի և Ռեվելի ստեղծագործությունները[6]։ 2011 թվականի հունիսին թողարկել է երկրորդ ալբոմը, 2013 թվականի հունվարին՝ երրորդ ալբոմը, որտեղ ներկայացված են Շոպենի, Մոցարտի, Սկարլատիի, Ֆերենց Լիստի, Կլոդ Դեբյուսիի, Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր Սկրյաբինի և Մոշկովսկու ստեղծագործություններից[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.youtube.com/watch?v=K7R6vAOzzHA. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Биография Ингольф Вундер». www.peoples.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Ирина Муравьёва. За что боролись / Российская газета, № 4392 от 20 июня 2007 г.
  5. Вышедшие на коду: Итоги XIII Международного конкурса имени П. И. Чайковского(չաշխատող հղում) // «Культура», № 26 (7587), 5 — 11 июля 2007 г.
  6. «Chopin Recital Ingolf Wunder». Deutsche Grammophon. 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  7. «Ingolf Wunder 300». Deutsche Grammophon. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգոլֆ Վունդեր» հոդվածին։