Ինգրիդ Տուրինավե

ուգանդացի կին քաղաքական գործիչ

Ինգրիդ Կամատենետի Տուրինավե (ի ծնե` Ինգրիդ Կամատենետի, նոյեմբերի 23, 1973(1973-11-23), Կանունգու, Արեւմտյան մարզ, Ուգանդա), որը հայտնի է որպես Ինգրիդ Տուրինավե, ուգանդացի կին քաղաքական գործիչ, ով հանդիսանում է Ուգանդայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդավարական փոփոխությունների ֆորում (Forum for Democratic Change - FDC) կուսակցության կանանց լիգայի նախագահ[1][2]։ Նա հանդիսանում է նաև FDC քաղաքական կուսակցության Ազգային քաղաքական կազմակերպիչ[3]։

Ինգրիդ Տուրինավե
 
Կուսակցություն՝ Ժողովրդավարական փոփոխությունների ֆորում
Կրթություն՝ Նկումբա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1973(1973-11-23) (51 տարեկան)
Ծննդավայր Կանունգու, Արեւմտյան մարզ, Ուգանդա
Քաղաքացիություն  Ուգանդա

Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել

Ինգրիդ Տուրինավեն ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 23-ին Ջեյն Բաքեսիգայի և Սթենլի Բաքվաթիլենդայի (մահացել է 1982) ընտանիքում, Քաշոջվա գյուղում, Ռուգյեյո ենթավարչատարածքում, ժամանակակից Կանունգու բնակավայրում, նախքան Ռուկունգիրի շրջանից նրա անջատումը։ Նա մոր ունեցած ինը երեխաներից (հինգ տղա և չորս աղջիկ) չորրորդն է։

Ինգրիդն իր տարրական կրթությունն ստացել է «Ռուգյեյոյի տարրական դպրոցում»։ Որից հետո կրթությունը շարունակել է «Կրինյասանոյի իգական ավագ դպրոցում»` ստանալով O-մակարդակ և A-մակարդակ։ Ավելի ուշ Կաբալե քաղաքում նա ստացել է Ազգային մանկավարժական քոլեջի կրթության վկայական։ Ինգրիդը հետագայում ավարտել է Նկումբայի համալսարանը` ստանալով Հանրային կառավարման և մենեջմենտի բակալավրի աստիճան։

Կարիերա

խմբագրել

Ավագ դպրոցն ավարտելուց հետո` 1992 թվականին Ինգրիդն ամուսնացել է Ռուկունգիրի քաղաքի հաջողակ անհատ ձեռներեց Ջեքսոնի Տուրնավեի հետ։ Կաբալեում դիպլոմային կրթությունը ստանալուց հետո Ինգրիդը մեկ տարի դասավանդել է, իսկ այնուհետև միացել է իր ամուսնուն` բիզնեսում, օգնելով Ռուկունգի քաղաքի իրենց դեղատունն աշխատացնելուն։ 1998 թվականին նա ընտրվել է Ռուկունգիրի շրջանային խորհրդում` ներկայացնելով Բուհունգու ընտրատարծքը և Ռուհինդա ընտրատարածքը։

2001 թվականին նա վերընտրվել է Շրջանային խորհրդի պատգամավոր։ 2003 թվականին Կանունգու շրջանը առանձնացավ Ռուկունգիրի շրջանից։ Մեկ տարի անց, Ինգրիդ Տուրինավեն դարձել է Ռուկունգիրի շրջանի խոսնակ, երբ նախկին խոսնակ Ջորջ Օվակիրորուն ձերբակալվեց ահաբեկչական գործունեության համար։ Նա ծառայել է այդ պաշտոնում մինչև 2006 թվականը։  2005 թվականին նա դարձել է FDC քաղաքական կուսակցության հիմնադիրներից մեկը։

2005 թվականին Ինգրիդը առանձնացել է Ջեքսոնի Տուրինավեից` 13 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո. նրանք պաշտոնապես չեն ամուսնալուծվել։ Ինգրիդը տեղափոխվել է Ուգանդայի  մայրաքաղաք և խոշորագույն քաղաք Կամպալա։ 

2006 թվականին նա մասնակցել է Ռուկունգուրի շրջանի ընտրատարածքում Կանանց պատգամավորական տեղերի ընտրություններին և կրկին մասնակցել է 2011 թվականին։ Երկու անգամ էլ անհրաժեշտ ձայներ չի ստացել։

Հակասություններ

խմբագրել

2012 թվականի ապրիլի 20 -ին Ինգրիդը մեքենայով մեկնում էր Նանսանա` Կամպալայի արվարձան, քաղաքական հանրահավաքին մասնակցելու համար, երբ ոստիկանությունը նրան կանգնեցրեց և ծեծկռտուք սկսվեց, որի ընթացքում, ոստիկանն ուժով բռնեց նրա ձախ կուրծքը[4]։ Այդ միջադեպից հետո Ինգրիդը Ուգանդայի ոստիկանությանը և Ուգանդայի Գլխավոր դատախազին դատի տվեց` պատճառած ցավի, տառապանքի և համընդհանուր խառնաշփոթ առաջացնելու համար, պահանջելով USh560 մլն (մոտ. 160 000 ԱՄՆ դոլար), որպես վնասի հատուցում։ Ուգանդայի կառավարությունը հրապարակավ ներողություն խնդրեց նրանից, իսկ գործը կարգավորվեց դատարանի շրջանակներից դուրս[5]։

2017 թվականի փետրվարին Ինգրիդն իր թեկնածությունն առաջադրեց Արևելյան Աֆրիկայի օրենսդիր ժողովում (East African Legislative Assembly), որը հրավիրվել էր Տանզանիայի Առուշա քաղաքում։ Այդ մարմնի օրենսդիրները ընտրվում են Արևելյան Աֆրիկայի համայնքի անդամ պետությունների համապատասխան խորհրդարանների կողմից։ Խորհրդարանական պալատում նա բախվեց խիստ թշնամական ընդունելության, երբ ներկայացավ իր թեկնածությունը հայտարարելու համար։ Դա պայմանավորված էր այն սառը հարաբերություններով, որ նա ուներ Ուգանդայի պատգամավորների հետ, որոնց մեծ մասն իշխող Ազգային դիմադրության շարժում քաղաքական կուսակցության անդամներ են[6]։ 2017 թվականի փետրվարի 28-ին կայացավ փաստացի քվեարկությունը։ Նա ստացավ չնչին 25 ձայն` հնարավոր առավելագույն 398 ձայնի փոխարեն[7]։

Ընտանիք

խմբագրել

Ինգրիդ Տուրինավեն իր առանձնացած ամուսնուց` Ջեքսոնը Տուրինավեից ունի հինգ երեխա` երեք աղջիկ և երկու տղա։

Ճանաչում

խմբագրել

2017 թվականի մարտին The Ugandan Magazine ամսագիրը Ինգրիդ Տուրինավեին հայտարարել է «Ուգանդայի քաղաքականության մեջ 2017 թվականի 10 ամենաազդեցիկ կանանցից» մեկը[8]։

Տես նաև

խմբագրել

Ուգանդացի կին քաղաքական գործիչներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Oluka, Esther (2013 թ․ մայիսի 11). «My Ingrid was an easy one to raise, says mom». Daily Monitor. Kampala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Shifa Mwesigye, and Wilber Muhwezi (2012 թ․ փետրվարի 20). «Ingrid Turinawe: FDC's new iron lady». The Observer (Uganda). Kampala. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Gabriel Chrispus Buule (2017 թ․ փետրվարի 6). «Ingrid Turinawe loses race to represent FDC in East Africa Parliament». Sunrise.ug (Sunrise Uganda). Kampala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. BBC News (2012 թ․ ապրիլի 24). «Uganda Turinawe 'sexual abuse' police officer suspended». London: British Broadcasting Coloration]] (BBC). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Kigongo, Juliet (2014 թ․ հոկտեմբերի 27). «State lawyer apologises to FDC's Ingrid over police brutality». Kampala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Wesonga, Nelson (2017 թ․ փետրվարի 28). «Ingrid Turinawe gets hostile reception at EALA campaigns». Kampala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. Baker Batte Lule (2017 թ․ մարտի 8). «Turinawe: A choir of 400 MPs sang for me». Kampala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. The Ugandan (2017 թ․ մարտի 8). «List Of The 10 Most Powerful Women in Ugandan Politics Today». Kampala: Theugandan.com.ug (The Ugandan). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել