Ինդրժիխ Հորժեյշի
Ինդրժիխ Հորժեյշի (չեխ․՝ Jindřich Hořejší, ապրիլի 25, 1886[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] - մայիսի 30, 1941[1][2][3][…], Վինոգրադի, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։
Ինդրժիխ Հորժեյշի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] |
Վախճանվել է | մայիսի 30, 1941[1][2][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Վինոգրադի, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, բանաստեղծ և գրական տեսաբան |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Jindřich Hořejší Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1886 թվականին, Պրահայում։ 1905 թվականին մեկնել է Փարիզ, Սորբոնի համալսարանում ուսանել է փիլիսոփայություն, Դիժոնում՝ տնտեսագիտություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռուսական ճակատում[փա՞ստ]: 1918 թվականից հետո աշխատել է որպես խմբագիր։ 1920-ական թվականներին եղել է չեխական ավանգարդ «Devětsil» խմբի անդամ։
Գրական ասպարեզ է մտել 20-րդ դարի 1920-ական թվականներին՝ չեխ պրոլետարական բանաստեղծների երիտասարդ սերնդի հետ միասին։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երաժշտություն հրապարակում» տպագրվել է 1921 թվականին։ Իր բանաստեղծություններում Հորժեյշին քննադատում է համաշխարհային պատերազմը, փորձում արտացոլել մեծ քաղաքի կյանքը։ «Կորալե ժանյակ» (1923) և «Ցերեկ և գիշեր» (1931) բանաստեղծական ժողովածուներում առկա է համակրանք սոցիալիստական շարժման հանդեպ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých ve vinohradské nemocnici, sign. NEMVIN Z2, s. 251 — Vol. NEMVIN Z2. — P. 251.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդրժիխ Հորժեյշի» հոդվածին։ |